Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

Թումանյանի «Ախթամար»-ի ծնունդից առնվազն 2000 տարի առաջ…

12:28, Понедельник, 06 Декабря, 2021 года
Թումանյանի «Ախթամար»-ի ծնունդից առնվազն 2000 տարի առաջ…

Ըստ հունական առասպելաբանության՝ Հելլեսպոնտոսի (ներկայիս Դարդանելի նեղուցը) ասիական ափի Աբիդոս քաղաքում բնակվող մի երիտասարդ՝ անունը Լեանդրոս, սիրահարված է եղել Ափրոդիտե կամ Արտեմիս դիցուհիներից մեկի տաճարի քրմուհի Հերոյին: Տաճարը, որտեղ իր ծառայությունն է կատարել Հերոն, Հելլեսպոնտոսի հանդիպակաց ափի Սեստոս քաղաքում է եղել:
    
Քրմուհու հանդեպ Լեանդրոսի տածած զգացմունքը փոխադարձ է եղել, բայց նրանց ամուսնությունը՝ անհնարին, որովհետև աստվածուհու քրմուհին իրավունք չի ունեցել ամուսնանալ: Ահա թե ինչու սիրահարները ծածուկ են հանդիպել: Ամենանեղ մասում 1, 3 կիլոմետր լայնություն ունեցող նեղուցը երիտասարդ սիրահարը ստիպված է եղել ամեն գիշեր լողալով անցնել, որպեսզի տեսակցի իր սիրուհուն, իսկ առավոտյան վերադարձել է Աբիդոս: Հենց որ մթնել է, Հերոն, որպեսզի օգնի իր սիրեկանին, բարձրացել է Սեստոսի աշտարակին ու փարոսը վառել է: Փարոսի լույսով Լեանդրոսը կողմնորոշվել է ու կարողացել է խավար նեղուցի մյուս ափն հասնել: Մի անգա, սակայն, Լեանդրոսի բախտը չի բերել. Ուժեղ քամին հանգցրել է փարոսի կրակը, և սիրատոչոր երիտասարդը, կողմնորոշումը կորցնելով, փոթորկուն ջրերում խեղդվել է: Հերոն ամբողջ գիշեր սպասել է սիրածին և երբ առավոտյան գնացել է ափ, տեսել, որ ալիքները Լեանդրոսի անշնչացած մարմինը նետել են աշտարակի պատերի տակ: Վշտից ու հուսահատությունից բանականությունը մթագնած քրմուհին աշտարակից ծովն է նետվել ու զոհվել:

Աբիդոս քաղաքը հայտնի է Հելլեսպոնտոսի վրայով՝ մ.թ.ա. 480 թվականին Պարսից արքա Քսերքսեսի գցած լաստանավային մեծ կամրջով: Աբիդոսը նաև հերոսական դիմադրություն է ցույց տվել Փիլիպոս 5-րդ Մակեդոնացուն: Աբիդոսի բնակիչներն ամբողջ Հունաստանում հայտնի են եղել որպես հեշտասիրությամբ ներծծված դատարկախոսներ:

Ի դեպ՝ Դարդանելի նեղուցը լողալով անցել է անգլիացի մեծ ռոմանտիկը, աշխարհահռչակ բանաստեղծ Ջորջ Գորդոն Բայրոնը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1177 | 0 | 0
Facebook