Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Գիտե՞ք արդյոք…

10:29, Четверг, 02 Декабря, 2021 года
Գիտե՞ք արդյոք…

2002 թվականի հունվարի 27-ից 2006 թվականի հունվարի 27-ը պաշտոնավարած Հոնդուրասի նախագահ Ռիկարդո Ռոդոլֆո Մադուրոն իր հայրենակիցներին զարմացրել է նրանով, որ պաշտոնակալության արարողությունից հետո նախագահական պալատ է գնացել իր անձնական մեքենայով, իսկ հետո իր չինովնիկներին ստիպել է հետևել իր օրինակին:

***

Լավրենտի Բերիան ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսար է նշանակվել1938 թվականի դեկտեմբերին, այսինքն այն ժամանակ, երբ 1937 թվականի բռնաճնշումներն արդեն ավարտվել էին:

***

Ցարական Ռուսաստանի վարչական ամենախոշոր միավորները՝ նահանգները (գուբերնիա), հեղափոխությունից հետո ԽՍՀՄ-ում պահպանվել են մինչև 20-ական թվականների վերջը:

***

1999 թվականին Դոնի Ռոստովում տեղի է ունեցել «Ռոսսելմաշ» և Թուրինի «Յուվենտուս» ֆուտբոլային թիմերի հանդիպումը: Մինչ հիշյալ թվականը եվրոպական բոլոր հանրահայտ թիմերն իրենց հանդիպումները ռուսական ակումբների հետ անցկացրել են միայն Մոսկվայում:

***

Հարավային Օսեթիայի չճանաչված հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտին 1980 թվականին դարձել է Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության չեմպիոն (ազատ ոճի ըմբշամարտ):

***

Օսերենի արդի գիրը ստեղծվել է 1844 թվականին, կիրիլիցայի հենքի վրա, ազգությամբ ֆինն ռուսահպատակ Ալեքսանդր Շեգրենի կողմից:

***

Ռուսերենում «а» վերջավորությունը ցույց է տալիս՝ 1.երկրորդ հոլովման գոյականների հոգնակի թիվ (город – города'), 2.գոյականների սեռական հոլով (дом – до'ма), 3.անցյալ ժամանակի գոյականների իգական սեռ (видел - видела): Լեզվի այսպիսի ամենափոքր, բայց բազմանշանակ միավորները կոչվում են «օմոմորֆեններ»:

***

Մոսկվայի մետրոպոլիտենի գնացքները շառավղային ուղիներով դեպի կենտրոն ընթանալիս կայարաններն ազդարարվում են տղամարդու ձայնով, իսկ կենտրոնից դեպի ծայրամասեր՝ կանացի ձայնով: Օղակաձև ուղեգծերով ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ ընթանալիս կայարաններն ազդարարում է տղամարդու ձայնը, իսկ կնոջ ձայնը կայարաններն ազդարարում է ժամացույցի սլաքին հակառակ ընթացքի դեպքում:

***

Ռուսերենի «паровоз» եզրույթի գյուտն արել է 19-րդ դարի կեսերին հրատարակվող «Северная пчела» թերթի խմբագիր Ն. Ի. Գրեչը: Մինչ այդ բառի գյուտը паровоз-ին անվանել են «самокатная паровая машина», «паровая фура», «паровая телега», «пароходка» և նույնիսկ «пароход»:

***

Ցարսկոյե սելոյի լիցեյում Ա. Պուշկինի հետ սովորած և ընկերացած դեկաբրիստ բանաստեղծ Վիլհելմ Կլյուխելբեկերը Դեկաբրիստների ապստամբության ժամանակ եղել է Սենատի հրապարակում, փորձել է սպանել ցարի եղբորը:

Ապստամբության պարտությունից հետո նա փորձել է փախչել արտասահման, բայց կալանավորվել է ու դատապարտվել մահապատժի: Սակայն մահապատիժը փոխարինվել է բանտարկությամբ: Տասը տարի բանտում պատիժը կրելուց հետո աքսորվել է Սիբիր, որտեղ կուրացել է ու մահացել թոքախտից:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1211 | 0 | 0
Facebook