Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

Հայկական Մոտիվներով Պայուսակներ

Info B
Автор:
Info B
16:11, Среда, 01 Декабря, 2021 года
Հայկական Մոտիվներով Պայուսակներ

Կանանց ձեռքի պայուսակների պատմությունը սկսվում է գրպաններից, որոնք հայտնվել են 12-րդ դարում Ֆրանսիայում: Նախկինում օգտագործվում էին այսպես կոչված մետաղադրամների պայուսակներ, որոնք կապվում կամ կարվում էին հագուստի վրա: Հետո հայտվեց գործվածքից պատրաստված փափուկ ձեռքի պայուսակներ ՝ ձեռքին կապովի լարով: Կանայք պայուսակները զարդարում էին ամենատարբեր ձևերով` ասեղնագործությամբ, ուլունքներով և նույնիսկ քարերով: Հայտնի էին նաև տրիկոտաժե պայուսակները: XIII դարի վերջում հայտնվեցին բռնակներով պայուսակներ ձեռքում պահելու համար: Իսկ 19-րդ դարում պայուսակների արդյունաբերական արտադրությունն արդեն սկսվել էր, և դրանց վրա հայտնվեցին կողպեքներ:

Պայուսակների իրենց չափսերով սկսեցին մեծանալ: Նյութերը, ինչից պատրաստում են պայուսակները, նույնպես աճեցին: Բացի կաշվե, մետաքսյա և ատլասե պայուսակներից կային նաև փայտի, երկաթե, պլաստմասե և նույնիսկ ապակյա պայուսակներ:

Հայաստանը նույնպես ետ չի մնացել նորաձության աշխարհից: Սակայն Հայաստանում ընդունված էր ավելի ազգական մոտիվներով աքսեսուարներ և պայուսակներ: Շատ տարածված էին ձեռագործ պայուսակները: Պայուսակների վրա հաճախ լինում էր կարպետի նախշեր կամ արծաթյա զարդեր, որորնք կրում էին նաև գլխին: Հայկական հին պայուսակների մեջ գերակշռում էր կարմիր գույնը: Այդ գույնը նմանեցնում էին հայկական կարպետի գույներին, որոնք իրենք յուրահատկությամբ շատ էին տարբերվում եվրոպական արտադրանքի պայուսակներից: Բայց ժամանակի ընթացքում այդ պայուսակները կորցրեցին իրենց արդիականությունը, և կանայք դադարեցին կրել նման պայուսակնել՝ նախընտրելով ավելի եվրոպական դիզայնով պայուսակներ և հագուստ:

Սակայն մեր օրերում հնի նկատմամբ սերը նոր շունչ է ստացել: Ինչպես ասում են նորը լավ մոռացված հինն է:


    
    

Հիմա արդեն ավելի արդիական է գնել հայկականը, հատկապես երբ խոսքը գնում է հագուստի, զարդերի, աքսեսուարների կամ պայուսակների մասին: Ունենալով բազմաթիվ նոր դիզայներներ, այդ ոլորտը օր օրի աճում է Հայաստանում: Հայկական պայուսակները նույնպես գրավեցին շատերի սիրտը: Կրկնելով հինը և ներկայացնելով նոր ձևերով, հիմա կարող եք գտնել բազմաթիվ պայուսակների ձևեր, որոցք արտադրվում են Հայաստանում և ունեն հայկական մոտիվներ: Հայկական մետովներով պայուսակները մեծ պահանջարկ ունի նաև սփյուռքահայերի մոտ: Գնելով հայկական արտադրանքի և հայկական մոտիվներով պայուսակներ, նրանք մեծ սիրով կրում են դրանք երկրից դուրս ՝ ներկայացնելով և հպարտանալով մեր մշակույթով:


    

Պահպանելով հինը և տալով նոր շունչ, հայկական պայուսակները շատ են սիրվել: Հայկական մոտիվներով և հայկական արտադրության պայուսակները թրենդային են և պահանջված: Յուրահատուկ և տարբերվող դիզայնով այս պայուսակները լինում են մի քանի տեսակի ինչպիսիք են ձեռագործ, կաշվե, փայտե և այլն:

Փայտե պայուսակները լայն տարածում է գտել թրենդերի մեջ: Դրա մեջ իր ներդրումն է կատարել MP Wood-ը, որը ստեղծում է էսթետիկ փայտե պայուսակներ: Այդտեղ կարող եք գտնել նկարազարդ փայտե պայուսակներ: Ավելի սիրված են թրչնատառերով ընտրանքները: Դրանք իդեալական նվերներ են, յուրաքանչյուր հայ կցանկանա ունենալ թրչնաթառերով իր անվան առաջին տառով փայտե պայուսակ: Սփյուռքից եկած հայերը նույնպես գնում են մնամ պայուսակներ և տալիս որպես նվեր: Դա կհիշացնի հայկական մեծ մշակույթը նոր թրենդներով:


    

Օգտագործեք հայկականը: Հայկական նոր արտադրանքները ունեն յուրահատուկ և տարբերվող դիզայն, որը ետ չի մնում համաշխարհային դիզայներների արտադրանքից և՜ որակով և՜ դիզայնով:

Источник: MP Wood
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4456 | 0 | 0
Facebook