Идет загрузка...
Сегодня:  Вторник, 16 Апреля, 2024 года

Статьи

Պաղեստինցիների նեմեսիսը կոտորածից մեկ տարի անց է տեղի ունեցել

09:36, Воскресенье, 28 Ноября, 2021 года
Պաղեստինցիների նեմեսիսը կոտորածից մեկ տարի անց է տեղի ունեցել

1971 թվականի նոյեմբերի 28-ին սպանվել է Հորդանանի վարչապետ Վասֆի Թելլը (ալ Թալ) :

1970 թվականի սեպտեմբերին Թելը եղել է Հորդանանի տարածքում պաղեստինցիների պարտիզանական հենակետերը վերացնող պատասխանատուներից մեկը: Պաղեստինի ազատագրության կազմակերպությունը (որի ղեկավարն էր Յասիր Արաֆաթը), հենվելով 1967 թվականի արաբա-իսրայելական պատերազմից հետո Հորդանանում ապաստանած հազարավոր պաղեստինցի փախստականների վրա, փորձել է օգտագործել այդ երկրի տարածքը Իսրայելի վրա զինված հարձակումներ կատարելու համար: Երեք տարում Պաղեստինի ազատագրության կազմակերպությունը կարողացել է Հորդանանում պաղեստինյան փաստական ինքնավարություն ստեղծել, իսկ կազմակերպության ղեկավարությունը փորձել է իր հսկողության տակ առնել տեղի նավթային բիզնեսն ու հորդանանցիներին քաղաքացիական անհնազանդության մղել:

1970 թվականի սեպտեմբերի 17 – 27-ի ընթացքում հորդանանյան բանակի 40-րդ բրիգադը, տանկերի աջակցությամբ, իրականացրել է պաղեստինցի արաբների և Պաղեստինի ազատագրության կազմակերպության վտարում երկրից: Վտարման գործողության ընթացքում սպանվել է մի քանի հարյուր պաղեստինցի, և պաղեստինյան ղեկավարները որոշել են Թելլին սպանել:

1971 թվականի նոյեմբերի 28-ին որոշումն ի կատար է ածվել. Կահիրեի «Շերաթոն» հյուրանոցի մուտքի մոտ պաղեստինցի չորս ռազմիկներ ինքնաձիգերից կրակահերթեր են արձակել վարչապետ Թելլի վրա: Նա Եգիպտոսի մայրաքաղաք էր ժամանել արաբական երկրների գագաթաժողովին մասնակցելու համար: Հորդանանի իշխանությունները այս ահաբեկչական գործողության կազմակերպիչներ են համարել պաղեստինյան «Ջոկատ - 17», և «Սև սեպտեմբեր» խմբավորումների ղեկավարներ Աբու Հասանին (Ալի Հասան Սալամե) և Աբու Իյադին (Սալահ Հալաֆ): 1979 թվականի հունվարի 22-ին Աբու Հասանը, որը պատասխանատու էր նաև իսրայելցիների դեմ ահաբեկչական գործողության համար, զոհվում է Բեյրություն մեքենայի պայթեցման ժամանակ: Պաղեստինի ազատագրության կազմակերպությունը նրա մահվան մեղավոր է համարել իսրայելական հետախուզությանը: 1991 թվականի հունվարի 14-ին Աբու Իյադը, որ իր կյանքի վերջին տարիներին կոնֆլիկտի մեջ է եղել Յասիր Արաֆաթի հետ, Թունիսում սպանվել է Արաֆաթի գործակալի կողմից:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1943 | 0 | 0
Facebook