Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Օրվա թեմաներով

Նիդերլանդական Օրագիր
Пресс-секретарь:
Նիդերլանդական Օրագիր
17:30, Четверг, 25 Ноября, 2021 года
Օրվա թեմաներով

Օրվա թեմաներով


    

    

Մոսկվան խանդով է մոտենում, երբ Հայաստանը մինսկի խմբի ու Եվրամիության շրջանակներում բարձրաձայնում է Արցախի ու սահմանային գործընթացների խնդրի քննարկումը

Արդեն հայտնի է, որ Եվրոպական խորհրդի ղեկավարի նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին հանդիպելու են Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները:
     Չգիտե՛ս ինչու, Մոսկվան խանդով է մոտենում, երբ Հայաստանը մինսկի խմբի ու Եվրամիության շրջանակներում բարձրաձայնում է Արցախի ու սահմանային գործընթացների խնդրի քննարկումը:
     Աներկբա է, որ Հայաստանը մերժում է միջանցք տրամադրելու թուրքադրբեջանական նկրտումները, բայցև՝ ընդիմությունը սեփական իշխանությանը դիտում է որպես թշնամի,
     այն դեպքում երբ հրամայական պահանջ է՝ միասնական լինելու, համախմբվելու, օրհասական այս վիճակից ժամ առաջ դուրս գալու համար, այլապես շարունակվում է երկիրը գլխիվայր շջելու գործընթացը: Հենց այն օրերին, երբ մեր բանակը վերջապես բռունցք դարձավ ու համարձակորեն իր սահմաններից դուրս շպրտեց քոչվոր ասկյարներին, դրանից հետո չգիտես ում ցուցումով, որտեղից հայտնվեց ռուս գեներալ Մուրադովը և հատուկ չվերթով Բաքվից Երևան բերեց հայ զինվորի դի:
     Սա հիշեցրեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վրա կատարված սպանդը: Մեսիջը նույնն է:

Նկար՝ Завен Оганян (Հատուկ՝ Նիդերլանդական օրագրի համար)

***
    

Arthur Davoyan-ը իր ֆեյսբուքյան էջում հետևյալն է գրել.

Արվեստի աշխարհը գիտի, որ սա ֆրանսիացի ծովակալ Պիեռ-Անդրե դե Սուֆրեն դե Սեն-Տրոպեզայի քանդակն է։

Եվ սրա հետ միայն հայերը չեն համաձայնի։

Իրոք շատ նման է.


    
    
սա ֆրանսիացի ծովակալ Պիեռ-Անդրե դե Սուֆրեն դե Սեն-Տրոպեզայի քանդակն է
սա ֆրանսիացի ծովակալ Պիեռ-Անդրե դե Սուֆրեն դե Սեն-Տրոպեզայի քանդակն է
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2642 | 0 | 0
Facebook