Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Ռուսական կոլաբորացիոնիզմը (համագործակցություն թշնամու հետ) Հայրենական Մեծ պատերազմի տարիներին. «Ռուսները միշտ վատ են կռվել, այդ իսկ պատճառով ստիպված են եղել հերոսաբար կռվել»

10:33, Пятница, 19 Ноября, 2021 года
Ռուսական կոլաբորացիոնիզմը (համագործակցություն թշնամու հետ) Հայրենական Մեծ պատերազմի տարիներին. «Ռուսները միշտ վատ են կռվել, այդ իսկ պատճառով ստիպված են եղել հերոսաբար կռվել»

Օրինակ՝ գերմանական համակենտրոնացման ճամբարներում որպես հսկիչներ ծառայել են խորհրդային 50 հազար քաղաքացիներ և մասնակցել են այդ ճամբարների կալանավորների նկատմամբ ամեն կարգի բռնություններին ու սպանություններին: Հեյդրիխի ստեղծած «այզացգրուպներում» սովորաբար ընդգրկված են եղել տեղի բնակչության 10 տոկոսը: Մասնավորապես, բելոռուսական Խատինի բոլոր բնակիչները գնդակահարվել կամ ողջ-ողջ այրվել են այզացխմբերից մեկը, որի 20 տոկոսը տեղացիներ են եղել:

Միայն 1941 թվականի վեց ամիսների ընթացքում Կարմիր բանակը հետևյալ կորուստներն է կրել՝

-3, 8 միլիոն գերի (9147 գերված գերմանացի զինվորի ու սպայի դիմաց),

-500 հազար սպանված և հիվանդանոցներում վերքերից մահացած,

1, 3 միլիոն վիրավոր և հիվանդացած:

Սպաների կողմից լքված, բարոյազրկված խորհրդային զինվորները կա՛մ հանձնվել են թշնամաուն, կա՛մ թաքնվել են: 1941 թվականի հոկտեմբերին ԽՍՀՄ Նեքին գործերի ժողկոմիսարիատի հատուկբաժինների վարչության պետի առաջին տեղակալ Ս. Միլշտեյնը ժողկոմ Լ. Բերիային հետևյալն է զեկուցել. «…Պատերազմի սկզբից մինչև հոկտեմբերի 10-ը Ներքին գործերի ժողկոմիսարիատի հատուկ բաժինների ու Զագրադջոկատների կողմից կալանավորվել է 657.364 զինծառայող, որոնք լքել են ռազմաճակատը կամ փախել են ռազմաճակատից»: 1941 թվականի վերջում Կարմիր բանակի անձնակազմի միայն 8 տոկոսն է մնացած եղել:

Այս խայտառակ, ամոթալի փաստերի հերթապահ արդարացումն այն է, թե, իբր, դրանց պատճառը խորհրդային իշխանությունից բնակչության մի մասի դժգոհությունն է եղել: Դա միայն մասամբ է ճշմարիտ: Ռուսներից շատերը ծառայության են անցել ֆաշիստներին, որովհետև դաստիարակված են եղել շովինիստական, ազգայնամոլական, հակասեմիտական, ոչ ռուսների նկատմամբ ատելության գաղափարներով ու հրեաների պարբերական ջարդերով: Հրեաների ջարդերը Ռուսաստանում ավելի վաղ են եղել, քան հրեաների ջարդերը Գերմանիայում, իսկ ազգայնամոլական գաղափարներով ներծծված է եղել ամբողջ «սպիտակ շարժում» կոչեցյալը: Բարձր հայրենասիրություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ երկիրը քոնն ես համարում, եթե այն ազատ է, զարգացած է, ապրելու համար հարմար է: Երբ այդ ամենը չկա, ապա հայրենասիրությունը, մենք դա ուզենք, թե չուզենք, վերածվում է քայլերթի, օտարատյացության, ուրիշների անհաջողություններից չարախնդալու և իշխանությանը հավատարմության խղճուկ իմիտացիայի, որի վերջը դավաճանությունն է:

Նացիստների հետ համագործակցել է շուրջ 22 միլիոն խորհրդային քաղաքացի, որովհետև նացիզմը պարարտ հողի մեջ է ընկել այն առումով, որ խորհրդային իշխանությունը հասցրել է մարդկանց մեջ ներարկել թշնամու գոյության մասին անսասան համոզմունք: Առանց թշնամու ապրելուն սովոր չեն եղել, իսկ նրա կերպարի փոփոխությունը սովորական բան է եղել: Կոմունիստական քարոզչությունը թշնամի է հռչակել կուլակներին, բոլոր ունևորներին ու մտավորականներին, իսկ նացիստական քարոզչությունը թշնամի է համարել կոմունիստներին ու հրեաներին:

Ռազմական կոլաբորացիոնիզմի համար գոյոթյուն են ունեցել պատմական առավել խորը նախադրյալներ: Ֆրիդրիխ Էնգելսը «Եվրոպայի բանակները» աշխատությունում ռուսական չինովնիկության ու սպայության մասին մասին մարգարեաբար հետևյալն է ասել.

«Ինչպիսին որ է ռուսական քաղաքացիական ծառայությունում չինովնիկների ստորին դասակարգը, որ հավաքագրված է այդ նույն չինովնիկների երեխաներից, նույնն էլ բանակի սպայությունն է. խորամանկությունը, կենդանական գաղափարները, նեղ եսասիրական վարքը միաձուլվում են մակերեսային նախնական կրթությանը և նրանց դարձնում էլ ավելի արգահատելի. լինելով սնափառ ու հարստանալու տենչով համակված, պետությանը հոգով ու մարմնով վաճառված, նրանք միևնույն ժամանակ ամեն օր և ամեն ժամ պետությունը մանրադրամի դիմաց վաճառում են, եթե դա իրենց փոքր-ինչ շահավետ է…Մարդկանց այդ կատերգորիան քաղաքացիական ու ռազմական ծառայությունում գլխավորապես հանդիսանում է վիթխարածավալ կոռուպցիայի հենարանը, և որը ներթափանցել է Ռուսաստանի պետական ծառայության բոլոր ոլորտները»:

Մի խորաթափանց ռուս ասել է. «Ռուսները միշտ վատ են կռվել, այդ իսկ պատճառով ստիպված են եղել հերոսաբար կռվել»: Ընդ որում, «հերոսաբար» կռվել են գնդակահարվելու վախից:

Ռուսների փառաբանված հերոս Ալեքսանդր Նևսկին կոլաբորացիոնիստ է եղել: Ոսկե Հորդայի դեմ պայքարող իր եղբորը՝ Անդրեյին, նա ոչ միայն չի աջակցել, այլև դարձել է Բաթու խանի մերձավոր զինակիցներից մեկը ու, ըստ տարածված վարկածի, թունավորվել է Ոսկե Հորդայում, դառնալով Բաթու խանի ժառանգորդների միջև պայքարի զոհ: Ալեքսանդր Նևսկու թոռը՝Մոսկովյան իշխան Իվան Կալիտան պատմության մեջ է մտել շնորհիվ նրա, որ որոշել է ինքը հավաքել Ոսկե Հորդայի հարկը՝ խանին առաջարկելով իր ծառայությունները: Այս եղանակով հարկի մի մասը մնացել է Մոսկվայում, թաքցվել է խանից, և դրա շնորհիվ, ասում են ժամանակագիրները, ամրապնդվել է Մոսկովյան իշխանությունը: Ընդ որում, նրանք ոչ մի բառ չեն ասել սեփական ժողովրդին թալանելու մասին:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1240 | 0 | 0
Facebook