Идет загрузка...
Сегодня:  Вторник, 23 Апреля, 2024 года

Статьи

Հեղաշրջում կատարածը երկար չի վայելել

16:27, Суббота, 13 Ноября, 2021 года
Հեղաշրջում կատարածը երկար չի վայելել

1950 թվականի նոյեմբերի 13-ին սպանվել է Վենեսուելայի զինվորական խունտայի նախագահ Կարլոս Ռոման Դելգադո Չալբո Գոմեսը:

1948 թվականի նոյեմբերին իրականացված զինվորական հեղաշրջմամբ տապալելով Վենեսուելայի Նախագահ Ռամուլո Գալեգոսային, որի կառավարությունում Դելգադոն պաշտպանության նախարարի պաշտոնն էր զբաղեցրել, իշխանությանը բռնատիրածները, Դելգադոյի գլխավորությամբ, արձակել են Ազգային կոնգրեսը, չեղարկել են երկրի սահմանադրությունը և արգելել են ազատական կուսակցությունների գործունեությունը:

41-ամյա Դելգադոն երկար չի վայելել իր իշխանությունը: Նրան առևանգել և սպանել է ընդդիմադիր Ռաֆայել Ուրբինայի գլխավորած խումբը: Առևանգման և սպանության ոչ մի հանգամանք չի բացահայտվել, որովհետև առևանգման հաջորդ օրը Սիմոն Ուրբինային սպանել են: Ենթադրվում է, թե Դելգադոյին պաշտոնանկ է արել ու սպանել երկրի ռազմական ղեկավարությունում նրա հիմնական մրցակիցը՝ Մարկոս Պերես Խիմենեսը, որը Դելգադոյի սպանությունից հետո դարձել է պետության փաստական ղեկավարը, իսկ 1952 թվականի դեկտեմբերին՝ Վենեսուելայի ավտորիտար նախագահը:

Մարկոս Պերես Խիմենես
Մարկոս Պերես Խիմենես
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
875 | 0 | 0
Facebook