Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Նիդերլանդները՝ Աննա Մարտիրոսյանի մատուցմամբ. Մաս 7

Նիդերլանդական Օրագիր
Пресс-секретарь:
Նիդերլանդական Օրագիր
14:51, Суббота, 13 Ноября, 2021 года
Նիդերլանդները՝ Աննա Մարտիրոսյանի մատուցմամբ. Մաս 7
    
    

Մաս 7. Շարունակում ենք Նիդեռլանդներ երկրի երևույթներ/փաստեր, որոնց որոշ կետեր կուզեի լիներ նաև մեր հայրենիքում..

Կրթության մասին..

1.Այստեղ շատ կարևորվում է լեզվի լավ իմացությունը և բարձրագույն կրթությունը, որոնք հանդիսանում են բարձր աշխատավարձով աշխատանքի գրավականներից մեկը։ Բացառված են ծանոթ-բարեկամ կապերը կամ գումարով դիպլոմ գնելը։ Մի քիչ էլ կամավոր պրակտիկայի փորձառություն և հմտությունների ձեռքբերում, աշխատաշուկայում համարվում ես պահանջարկ ունեցող կադր։

2. Պետության կողմից, յուրաքանչյուր քաղաքապետարան ֆինանսավորում է նորեկներին հոլանդերեն լեզվի դասընթացների համար, լեզվի ցանկացած դպրոցում (taalschool) . դպրոցի ընտրության հայեցողությունը մնում է ուսանողին։ Սա անհրաժեշտ է, ոչ միայն լեզվի միջոցով երկրում ինտեգրվելու համար, այլև հոլանդական քաղաքացիություն ձեռքբերելու համար հատուկ քննությունների համար (Inburgering exam): Նաև նշեմ, որ Լեսթ Բեսթ լեզվի դպրոցը (Ուտրեխտ, Ռոտերդամ) համարվում է լավագույններից, ուր ամեն մեկը չէ, որ կարող է յուրացնել լեզվի հմտությունները։

3. Լեզվի դպրոցի տարբեր մակարդակների խմբերում ընտրվում են տարբեր մարդիկ, ովքեր եկել են տարբեր երկրներից։ Անկախ կրոնական, սեռական, լեզվական կամ քաղաքական հայեցողությունից, ձևավորված է համընդհանուր հանդուրժողականության մշակույթ։ Ի վերջո, շփման հիմնական լեզուներն են' անգլերենն ու հոլանդերենը։ Կոնկրետ իմ համար շատ հետաքրքիր, երբեմն զվարճալի են անցնում լեզվի դասերը, իսկ որակից և մեթոդներից շատ գոհ եմ։

4. Հրաշք են ուսուցիչները, մեկը մյուսից լավ։ Թեպետ խմբային են դասերը, սակայն անհատական մոտեցում են կիրառում յուրաքանչյուրին, ուղղում են, բացատրում ու երբ ճիշտ ես արտաբերում այս կամ այն բառը, հնչյուններով, երեխայի պես հրճվում են, ուրախանում։ Մի խոսքով, բացի խրախուսելուց, այստեղ ստեղծված են բոլոր պայմանները, դասերի նյութերը, անգամ անվճար կոֆե, թեյ ընդմիջումներին. քեզ մնում է ջանասիրաբար և հավեսով սովորել։

5. Գրադարաններն ու ընթերցասրահները շատ պահանջված են այստեղ։ Անգամ վաղ առավոտից, երկար հերթեր են գոյանում, օրինակ Ուտրեխտի նշանավոր մեծ գրադարանների մեկի առջև։ Այնտեղ, քո աբոնեմենտով անհատական փոքր տարածք ունես անվճար ընթերցելու, պարապելու համար և լավորակ ինտերնետի հասանելիություն։ Մերօրյա ինտերնետային ժամանակներում սա հազվագյուտ երևույթներից է։

6. Հոլանդացիները շատ ընթերցասեր են և տանը ունեն իրենց սեփական գրադարանը։ Շատ հաճախ, փողոցներում, բնակելի շենքերում, մետրո կայարաններում կտեսնես փոքրիկ, սիրուն գրադարակներ, որտեղից կարող ես անվճար գիրք վերցնել, տեղն էլ քո կարդացած որևէ գիրք (որ պետք չի քեզ) դնելու պայմանով։

Կորոնա- վիճակի մասին

1.Մինչև վերջերս, համեմատաբար հանգիստ և կայուն վիճակ էր, սակայն դեպքերի ավելացման պատճառով մի փոքր խստացրել են սահմանափակումները։ Եթե մինչ այդ, միայն հանրային տրանսպորտի (գնացք, ավտոբուս, տրամվայ) մեջ էին կրում դիմակ, ապա հիմա բոլոր խանութներ մտնելիս, պետք է կրել դիմակ և պահպանել հեռավորություն։

2. Նիդեռլանդները համարվում է աշխարհում կարգապահ երկրներից մեկը, կորոնայի իրավիճակի տեսանկյունից։ Երկրի բնակչության ավել քան 80% արդեն պատվաստված է (մեծամասնությունը' ֆայզեր վակցինա) և հիմնականում թեթև է տարել այն։

3.Փողոցներում և բաց տարածքներում անգամ, մարդիկ կրկին զգոնություն և հեռավորություն են պահում։

Վարվեցողության մասին

1. Ինչպես նշել էի նախորդ հոդվածներում, հոլանդացիները բացի ուղղամիտ լինելուց, բարեհամբույր են և աջակցող։ Շատ վաղ տարիքից երեխան սովորում է օգնել իր ծնողներին կամ տատիկ-պապիկին, օրինակ' մթերքները տեղափոխել-դասավորելով, ինչի ականատեսն էի վերջերս։ Ուշքս գնաց այդ երեխայի շարժուձևերից, իր մազերը շտկելուց բռնած (3-4 տ աղջիկը իր նորածին եղբոր սայլակի կողքին, մի հատ էլ բարուրություն էր անում հետը։

2. Երբ դու սեփական տան պարտեզում ունես ծառ, հատուկ բույսեր, չես կարող ինքնագլուխ կտրել այն. պետք է դիմես հատուկ բնապահպանական մարմիններ, վճարես, նոր ստանաս իրենց թույլտվությունը։ Նույնն էլ քո տան պարտեզում ծառ տնկելուց էլ պետք է թույլտվություն ստանաս։ Այստեղ բնությունը սրբություն է, ոնց հետը վարվես, ինքն էլ քո հետ նույն ձև կվարվի։

3. Ամենուրեք (ռեստորան, խանութներ, սրճարաններ..) բարեհամբույր և բարձրորակ սպասարկում է, անկախ վաճառողի կամ աշխատողների սեփական տրամադրությունից/խնդիրներից, պարտադիր պայման է ժպտերես և պատրաստակամ ձևով աջակցել հաճախորդներին։

Շարունակելի...

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1615 | 0 | 0
Facebook