Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Հիմնը հ-հայրենիքին ի-իմաստնության մ-միասնական ն-նվիրաբերություն է

13:46, Вторник, 09 Ноября, 2021 года
Հիմնը հ-հայրենիքին ի-իմաստնության մ-միասնական ն-նվիրաբերություն է

Մեր լավագույն հայրենակիցները միջազգային ասպարեզներում հնչեցնում են ՀՀ Պետական Օրհներգը։ Այդ պահերին նրանք իրենց մեջ ամփոփում են ամբողջ ժողովրդին։ Իսկ մեզանից յուրաքանչյուրն ապրում է մեր նախնիներից փոխանցված արժանապատվության այն զգացումը, որ ինքը հայ է։ Այս միասնությունն է հայապահպանության իրական մնայուն արժեքը։ Հոգու խորքում մեզանից յուրաքանչյուրը փորձում է այն պահպանել և փոխանցել սերունդներին։ Այսպես հարատևում է միասնականությունը։ Ըստ որում ոչ միայն տարածության մեջ, այլև՝ ժամանակի։ Երբ գալիս է ընկալումը, որ հարյուր տարի առաջ համազգային մեծերը նույնիսկ ծանրագույն վիճակներում կարողացել են ժամանակի մեջ տեսնել լուսավոր գալիքը, տեսնել, արժեքավորել ու պատգամել են մեզ որպես հոգևոր ժառանգություն, ակամայից մտածում ես, որ ժամանակը սահմանափակումներ չունի։

Կարծում եմ այսպիսի արժեքներից ինքնակամ հրաժարվելը մեզ նորից կմտցնի ռազմատենչ, ոչ հոգևոր ժողովուրդների միջավայր, որոնք իրենց քանակով և ուժով կփորձեն հաղթել։ Բայց եթե մեզ հաջողվի արժանապատ- վորեն տեր կանգնել մեր հոգևոր ժառանգությանը, կրել այն լույսը, որ փոխանցվել է մեզ մեր մեծերից, այդ լույսը կարող է մեզ ճիշտ ճանապարհը ցույց տալ։Մեր ծրագրային ճանապարհը որպես ազգ, մեր հոգու ընտրությանը տեր կանգնելու ճանապարհը։ Սա է միակ ուղին, որ կարող է ավելացնել մեր հավաքական ուժն ու սերը, սա է այն ճանապարհը, որ կարող է մաքրագործման ու սիրո առաջնայնության ճանապարհ դառնալ։ Ճանապարհ, որն այսօր մեզանից յուրաքանչյուրի համար դարձել է բաղձանք, անհասանելի թվացող երազանք, մինչդեռ հարյուր տարի առաջ ունեցել ենք մեծեր, ովքեր լուսավոր ճանապարհի շավիղներ ունեն մեզ ավանդած։ Կարծում եք կարո՞ղ ենք այդ ճանապարհով գնալ, կարծում եք եկե՞լ է այդ ժամանակը։ Իմ կարծիքով նույնիսկ ուշացել ենք, եթե այնպիսին է դարձել մեր իրականությունը, երբ յուրաքանչյուր վրիպում, սխալ, բարդացնում է, դժվարացնում մեր անցնելիք ուղին։

Ամենայն հայոց բանաստեղծը, Հովհաննես Թումանյանը, մեր ազգի համար ծանրագույն օրերին կարողացել է տեսնել այդ լույսը։Կարծում եմ՝ մենք պարտավոր ենք գնալ նրա բացած շավիղով։ Սա է մեր միասնականության, մեր հավաքականության իմաստը։ Միասնականություն՝ հոգու մեջ, որը տարածության ու ժամանակի սահմանափակումներ չունի, միասնականություն, որը կոտրում է նյութական չափանիշներից կախվածությունը։

1902թ․ Հովհաննես Թումանյանը գրում է «Լուսավորչի կանթեղը» բանաստեղծությունը, որի մեջ հստակ ձևակերպված է, թե ի՞նչ է տալու մեզ մեր մաքրագործումը։ Թույլ տվեք ասել նաև՝սրբագործումը, ի հիշատակ մեր զոհված հայրենակիցների։


     Ով անմեղ է, լիքը սիրով

ՈՒ հավատով անսասան,

Ով նայում է վառ հույսերով

Դեպի Հայոց ապագան, -


    

Նա կըտեսնի էն մըշտավառ

Ջահը կախված երկընքից,

Ասես՝ Աստծո աչքը պայծառ

Հըսկում է ցած երկընքից։


     Նա 1912թ․-ին գրում է «Աղավնու վանքը» ստեղծագործությունը, որտեղ շարունակում է զրույցը, պարզաբանում, թե ինչպիսին պիտի լինի մեր հոգևոր բնույթը /նաև հոգևորականների/։


     Գընում են, տեսնում մարդիկն իր ղըրկած-

Մեր հայր Օհանը՝ աղոթքի չոքած,

Աչքերն երկընքին, միրուքն արցունքոտ․

Ով որ հայ ազգից մըտել էր իր մոտ,

Իր սուրբ աղոթքով, կամքով վերինի,

Փոխել է իսկույն, դարձրել աղավնի,

Բաց պատուհանից թողել ամենքին,

Թըռցրել դեպ իրենց լեռները կըրկին,

ՈՒ հիմա վանքում էլ չըկա ոչ ոք,

Ինքն է աղոթում մենակ, ծընկաչոք։


     1915թ․-ին Հովհաննես Թումանյանը գրում է «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը, որն անկասկած հզոր և խորք ունեցող գործ է։Այն միաժամանակ բացում է և՛ անցած ճանապարհի խրոնիկան, և՛ տալիս է լուսավոր ապագայի տեսիլք-պատկերը։ Նա հայրենիքի սիրով միավորում է ժողովրդին, ուղղորդելով նրան զրույցի բռնվել Աստծո հետ և միայն դրանից հետո աշխարհին ասել այն խոսքը, որը կլինի հոգուց բխած։ Այսինքն կարևորում է հոգևոր զարգացման ընթացքը․ «Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ պիտ ասես աշխարհքին ՈՒ պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին» , «ՈՒ պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած, Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած, » ։

Եթե Բախի անմահ ստեղծագործությունները, թեկուզ հարյուր տարի անց չդառնային մարդկության համար անհրաժեշտություն, կյանքը երկրագնդի վրա մի քիչ այլ կլիներ։ Եթե նոր օրհներգ ընդունելիս Հովհաննես Թումանյանի այս ստեղծագործությունը չկարողանանք արժեքավորել, կյանքը մեր հանրապետությունում մի քիչ այլ կլինի։Սակայն կյանքն ապացուցում է, որ կարևոր արժեքների գնահատման մեջ երբեմն այդ «մի քիչ» -ը շատ է խանգարում։ Նման և այլ նկատառումներից ելնելով, առաջարկում եմ ՀՀ Պետական Օրհներգի տեքստի ընտրության համար որպես տարբերակ ներկայացնել Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը։ Սկզբնական փուլում որոշ կրճատումներով նախ մասնագետների քննարկմանը ներկայացնել, այնուհետև կազմակերպել համաժողովրդական քննարկում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզանում անշրջելիորեն ձևավորվել է ներկա օրհներգի փոփոխության անհրաժեշտության գիտակցումը, առաջարկում եմ նոր օրհներգի ընտրությանը մոտենալ առնվազն այն քայլերով, որոնցով ձևավորվել է առաջադեմ երկրների փորձառությունը։ Առաջին հերթին դա բաց և հանրաքվե ապահովող գործառույթներն են, որոնք նպաստավոր են համընդհանուր նպատակի շուրջ ամբողջ ժողովրդի միավորման առումով։

Օրհներգի կատարման հարցում այլ երկրներ ևս ունեն տեքստում որոշ քառյակներ կրճատելու փորձառությունը։


     ՀՀ Պետական Օրհներգը

Ըստ Հ․ Թումանյանի

«Հայրենիքիս հետ»

Բանաստեղծության


     Հայրենիքիս հետ


     Վաղուց, թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում

ՈՒ իմ սիրտը իմ մտքի հետ անհուններն է թափառում,

Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝

Մըղկըտում է սիրտըս անվերջ քո թառանչից աղեկեզ։


    

Խըռնըվում են մըտքիս հանդեպ բանակները անհամար,

Տըրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,

Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,

Կանգնած խոհու՜ն, խորհրդավոր ճամփին նորի ու հընի․


    

Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ

ՈՒ խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,

Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ պիտ ասես աշխարհքին

ՈՒ պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին։


    

ՈՒ պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,

Հազա՜ր – հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,

ՈՒ պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով,

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով։


    

Առաջարկում եմ սկզբնական փուլում կազմակերպել բանաստեղծության ընտրության համար մրցույթ, երկրորդ փուլում՝ երաժշտության։

Եթե ուշադիր դիտարկենք աշխարհի բոլոր երկրների ներկայացրած տարբերակները, կտեսնենք, որ սկզբում գրված է խոսք, հետո՝ երաժշտություն։ Այստեղ առաջնայնության կամ երկրորդային լինելու որևէ հարց չկա։ Պարզապես դեռևս աշխարհի արարման սկզբից ամեն նոր Բան արարվում է խոսքով և ամրագրվում կատարյալ սիրո, ներդաշնակու- թյան մեջ։ Օրհներգի պարագայում որպես ներդաշնակության էտալոն կարող է հանդիսանալ բարձր մակարդակի երաժշտությունը։ Հետևաբար, նախ խոսք, որը ծնում և ձևավորում է նպատակ։ Տվյալ դեպքում՝ ստեղծել օրհներգ, որն ըստ էության սիմվոլ է Աստծո հետ ժողովրդի միասնականու- թյան և հետադարձ կապի։ Այնուհետև նպատակն ամրագրվում է ներդաշ- նակության մեջ բարձր դրսևորում ունեցող երաժշտությամբ և ի վերջո դառնում մեկ ամրակուռ կառույց՝ օրհներգ։ Որպես կանոն, լավ խոսքը ավելի մեծ հավանականություն ունի համապատասխան երաժշտություն «ձգելու» նուրբ ոլորտներից։


     Աշոտ Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բառարան» -ում կարդում ենք․

հիմն – օրհներգ

օրհներգ – օրհներգություն

օրհներգություն – սաղմոս, շարական, օրհնություն, աղոթերգ․․․

ՀՀ Սահմանադրության մեջ նշվում է, որ հիմնը սիմվոլ է։

Ստացվում է, որ հիմնը օրհներգության, այսինքն Աստծուն ձոներգության սիմվոլն է։

Նույնիսկ Թուրքիայի հիմնում Աստծո հետ զրույցի դրվագ կա․

Свобода -право всех, в чьем сердце Бог.

. . . . . . . . . . . . . . . . . . .

Освобождение – право моего народа, который молится Богу!


     Ես չեմ փորձի վեր հանել այս օրհներգի լավ կամ վատ կողմերը։ Դա իմ ուսումնասիրության հարցը չէ, բայց կարող եմ ենթադրել, որ եթե մեր օրհներգը ունենա Աստծո հետ մեր ամենօրյա իրական կապի հաստատագրումը, թուրքական կողմը ևս ստիպված պիտի լինի ընդունել ազատ լինելու մեր իրավունքը/ Свобода-право всех, в чьем сердце Бог․/, քանի որ ըստ իրենց օրհներգի ևս Աստվածային ոլորտում այլ տարբերակ չի նախատեսվում։

Նախքան Օրհներգ երևույթի մասին սեփական կարծիք կազմելը, համացանցում փորձել եմ ուսումնասիրել օրհներգ ունեցող պետությունների ներկայացրած տարբերակների ընդհանուր պատկերը։ ՈՒղղվածությունը մոտավորապես այսպիսին է․ 92 երկրներից 47- ում հիշատակվում է Աստծո անունը, գաղափարը, արժեքավորվում դերն ու նշանակությունը։ Սա մոտավորապես 52 տոկոսն է կազմում, կեսից ավելին։ Նշանակում է, եկել է մի այնպիսի ժամանակ, երբ կշեռքի նժարը հակվում է Աստծո գաղափարի ճիշտ ընկալման գերակայությանը։ ԵՎ այս հարցում մենք կարող ենք ունենալ մեր մասնակցությունը, եթե փոխենք մեր օրհներգը, նրա բովանդակությունը, տեքստում ունենալով Աստծո հետ զրույցի բռնված Ամենայն հայոց բանաստեղծի խոսքը։ Այս տոկոսը կարող է դառնալ 53։

Մենք ասում ենք, որ առաջինը քրիստոնեություն ընդունած հոգևոր ազգ ենք։ ԵՎ գիտենք, որ դա այդպես է։ ՈՒրեմն ի՞նչը կարող է մեզ խանգարել այդ հանգամանքը ամենօրյա հավաստագրման արժանացնել՝ բերելով այն պետական, հասարակական, ժողովրդական գործունեության ոլորտ։ Եթե գործող օրհներգերի ընդհանուր պատկերի մեջ նոր զարգացող որոշ երկրների օրհներգում Աստծո անունը երբեմն հիշատակվում է որպես բարիքներ և ապագա հնարավորություններ ապահովող հովանավոր ուժ, ապա որոշակիորեն այլ է այն զարգացած երկրների մոտեցումը, որոնք Աստծո անունը տալիս առավելապես արժեքավորում են իրենց հետադարձ /մարդ-Աստված/ կապը Աստծո հետ և մարդկության զարգացման մեջ Աստծո ունեցած դերն ու նրա առաջնային նշանակության ընկալումը։ Նման մոտեցումը ապահովում է նաև բարձր արժեքներից չհեռանալու, իրենց զարգացման հիմքում այդ արժեքները ունենալու և պահպանելու որակ։ Այս առումով հատկապես առանձնանում է Շվեյցարիայի Պետական Օրհներգը, որն իր չորս մասերում էլ զրույց է Աստծո հետ։ Նրա փառաբանումն է․


    

1.Когда Ты восходишь с утренней зарей,

Я вижу Тебя в море лучей,

Тебя, о возвышенный, великолепный!

Когда краснеет хребет Альп,

молитесь, свободные швейцарцы, молитесь!

Ваша благочестивая душа предвидит

Бога в нашем Отечестве,

Господа Бога в нашем Отечестве.

2.Когда Ты приближаешься на вечерней заре,

Я нахожу Тебя в сонме звезд,

Тебя, о человеколюбивый, любящий!

В светлом сиянии небес

Я могу мечтать радостно и счастливо!

Ибо предвидит благочестивую душу

Бог в нашем Отечестве,

Господь Бог в нашем Отечестве.

3.Когда Ты приходишь в дымке тумана,

ищу я Тебя в море облаков,

Тебя, о непостижимый, вечный!

Из пелены серых облаков

выступает ясное и мягкое солнце,

и предвидит благочестивую душу

Бог в нашем Отечестве.

Господь Бог в нашем Отечестве.

4.Когда Ты надвигаешься в дикой буре,

Ты сам – наша защита и оборона,

Ты, всемогущий Владыка, Спаситель!

Грозной ночью, в страхе

Доверимся же Ему, как дети!

Да, Тому, Кто предвидит благочестивую душу,

Богу в нашем Отечестве,

Господу Богу в нашем Отечестве!

В 1841г. Слова «Швейцарского псалома» были написаны журналистом Леонардом Видмером. Он предложил композитору Альбуриху Цвиссигу написать музыку для своей поэмы. Официальный статус получил 1981г., после нескольких народных голосований и референдумов. В Цюрихе установлен памятник – мемориал авторам гимна.

Հետաքրքիր բովանդակություն ունի Հունգարիայի հիմնը․ զղջում սխալների համար, Աստծուց ներում և օգնություն ստանալու ակնկալիք։

1.О дари, Господь добром,

Нас, мадьяр, всегда храни,

И в сражении с врагом

Венграм руку протяни.

. . . . . . . . . . .

3.Был не раз наш флаг узрим

На турецких крепостях,

Матьяш воинством своим

Внушал у Вены страх.

4.Но, увы наш грех храня,

Гнев в груди Тебя сжимал,

И из туч грозой огня,

Карой он на нас упал,

. . . . . . . . . . .

7.Вместо замка – груз камней,

Вместо счастья и отрад –

Плач, стенания смертей, -

Повсеместно лишь звучат.

Ах! Свобода не цветет,

Из крови погибших враз,

И мучительно течет

Слеза сиротских глаз!

8.Боже! Венгров пожалей!

В испытаниях спаси.

Из страдания морей

Их рукою воскреси.

Разорви, судьба, наш гнет,

Счастье дай, что каждый ждал,

За грядущее народ

И прошлое страдал.


    

Իր բովանդակությամբ առանձնահատուկ է նաև Սլովենիայի հիմնը։ «Друзья! Возьмем бокалы.», - սկսվում է այսպես ու դառնում աստվածաբանության հետաքրքիր զրույց։ Պատկերացնում եք, ամեն օր, մի քանի անգամ պետական հովանավորությամբ այն հնչում է երկրում և աստծուն սիրելու, արժեքավորելու ազդակ փոխանցում մարդկանց սրտերին․

1.Друзья! Возьмем бокалы.

. . . . . . . . . . . . .

2.Кого почтим сначала?

О чем у нас душа поет?

Не небо ль охраняло

наш милый край и весь народ?

Сыновей,

дочерей-

родных словенских матерей.

. . . . . . . . . . . . . .

4.Пусть в мир, где нет тиранства

Войдем мы все, и сын, и внук!

. . . . . . . . . . . . . .

А чужим

Их режим

Вводить у нас не разрешим!

5.Храни вас бог, славянки!

. . . . . . . . . . . . .

6.Пусть в вас любовь к отчизне

Не вытравляют яд и ложь.

. . . . . . . . . . . . .

8.Дай нам бог

Долгий срок

Жить на счастье без тревог!


    

Այսպիսով, հիմնը երկրի կառավարության կողմից որպես պետական խորհրդանիշերից մեկը ընդունված հանդիսավոր, հայրենասիրական, երաժշտական կոմպոզիցիա է, որը խորհրդանշում է ոչ միայն այդ պետությունը, այլ նաև տվյալ պետության մեջ ապրող ժողովուրդների սերը առ Աստված։

Որքան էլ զարմանալի թվա, կյանքն ապացուցում է, որ այս հետադարձ կապն է ապահովում ձեռնարկումների հաղթական ելքը։ ԵՎ եթե ավելի անկեղծ լինենք, բացահայտում է մարդ երևույթի արարման և զարգացման աստվածային բնույթը՝ ազատագրելով գերմարդ հասկացությունը կյանք ներմուծելուց և հետո այն ֆաշիստական երևույթ ձևակերպելուց։ Արդյունքում հասարակությունը ստանում է բարոյական նորմերին համապատասխան բարձր հոգևոր արժեքներով ապրելու հնարավորություն։ Այդ արժեքները պահպանելուն օգնում են ժողովրդի ծոցից ելած այն անհատները, ովքեր ստեղծում են մշակույթ, հոգևոր պլան, սիրո դաշտ, իսկ արդյունքում՝ ազատ ու անկախ հայրենիք։ Որքան մարդու մեջ ուժեղ է Աստծո նկատմամբ հավատը, հոգևոր զարգացման մակարդակը, այնքան ավելի է բացվում աշխարհի իրական պատկերը տեսնելու հավանականությունը, ապագան ճիշտ արժեքներով կառուցելու հնարավորությունը։ ԵՎ յուրաքանչյուր հայ, ով դիմում է Աստծուն և հոգ է տանում իր հոգու մաքրության համար, նա դրանով իսկ օգնում է և՛ իրեն, և՛ իր երկրին, և՛ իր ժողովրդին, և՛ քաղաքակրթությանը/ ամբողջականության մեջ իր ունեցած մասնաբաժնով/։ Այս չափանիշով առաջնորդվելն օգնում է առավել բացահայտ դարձած սխալներն ուղղելուն։

Համո Սահյանն ասել է․ «Թումանյանը վերստեղծեց ազգի պատմությունը, որը և մարդկության պատմությունն է։ Եղածը հայտնաբերեց։ Նա այն մեծերից է, որ կարող է գոյատևել նաև ուրիշ լեզվում։ Հայը դեռ Թումանյանին չի ճանաչում։ Այդ նա կարող է վերևից Արևի պես նայել։ Թումանյանն անսխալական է։ Ավելի մեծ հայ դիվանագետ ինձ հայտնի չէ» ։


     Այսպիսով․


     1․ Օրհներգը պետք է ապահովի ժողովրդի հետադարձ կապը Աստծո հետ, պետք է բարձրացնի ազգային ոգին, նպաստի խաղաղությանը։

2․ Որպես հոգուց եկած խոսք, ժամանակի մեջ պետք է հարատև լինի․ բերի պատմության ընթացքը, ունենա լուսավոր ապագայի տեսիլք-պատկերը։

3․ Պիտի ծառայի ժողովրդին, դրվի հանրային քննարկումների, պետք է լինեն հիմնավորումներով տարբերակներ, որոշումը պետք է կայացվի հանրաքվեով։

4․ Ներկա պահն այնպիսին է /անշահախնդիր օրինակների անհրաժեշտություն/, որ ցանկալի է խոսքը և երաժշտությունը նվիրատվություն լինեն հայրենիքին, տնտեսված գումարը ուղղորդելով մշակութային արժեքների պահպանմանը։


    
    

23․02․2021թ․

Նունե Կարապետյան

հեռ․ 099 36 45 20

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1679 | 0 | 0
Facebook