Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ԵՐՋԱՆԻԿ ԿՅԱՆՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Anna Hakobyan
Автор:
Anna Hakobyan
15:44, Суббота, 04 Мая, 2013 года
ԵՐՋԱՆԻԿ ԿՅԱՆՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
     Կյանքը իսկապես հրաշք է, հրաշք է այն մարդկանց համար, ովքեր կարողանում են ստեղծել իրենց համար այդ հրաշք կյանքը: Իսկ ոմանց համար կյանքը լրիվ այլ երանգավորում ունի: Մարդիկ տարբեր են, իսկ կյանքը բոլորի համար նույնը լինել չի կարող: Նրանցից յուրաքանչյուրը աշխարհը տեսնում է իր գունավորմամբ: Ոմանք կարծում են, որ աշխարհը հոգեբուժական հիվանդանոց է, որտեղ բոլորն առողջ են: Ցավոք, այդպես լինել չի կարող, բոլորը առողջ լինել չեն կարող, նույնիսկ իրենց մտածելակերպով, իրենց գործողություններով, իսկ այն, որ աշխարհը հոգեբուժական հիվանդանոց է, անկասկած, քանզի յուրաքանչյուր ոք ունի տարբեր հոգեկան ներաշխարհ, տարբեր մտածելակերպ, ունենում են տարբեր զգացողություններ.......: Եվ այն վարագույրը, որի տակ քողարկված է ողջ մարդկային էությունը, երբեք պարզ չի դառնա բոլորի համար: Այդ վարագույրն է, որ քողարկում է մարդու հոգեկան ներաշխարհը, թույլ չի տալիս ի ցույց դնել մարդկային բոլոր ապրումները, զգացմունքները, վախը, ինչու չէ նաև հոգու խորքում սքողված երազներն ու ձգտումները:
     Երևի թե յուրաքանչյուր կնոջ երազանքը մայրանալն է, երջանկության շեմին հասնելը, իսկ մանկիկ լույս աշխարհ բերելը շատ դժվար է: Այն, որ կինը մեռնում է երջանկության շեմին կոնֆետներ բաժանելուց մեկ օր առաջ, իհարկե, այդպես է, քանզի այն ապրումները, որ զգում է յուրաքանչյուր մայր, իր փոքրիկին լույս աշխարհ բերելու ժամանակ մահու չափ վախենալու է, սակայն դա հենց այն երջանկության շեմն է, որին հասնում է տվյալ կինը, և կոնֆետներ բաժանելու այդ ցանկությունը ի ցույց է դնում նրա երջանկությունը: Իսկ այդ ապրումներից հետո երբ տեսնում ես մտավարժանքներով չհյուծված դեմք` քո լույս աշխարհ բերած մանկիկին, իրոք, մտածում ես, որ հենց դա է այդ հրաշք կյանք ասվածը, որին այդքան երկար սպասել ես: Մանկիկ, ով ծանոթ չի այս կյանքին, ով զգում է քո ջերմությունն ու սերը, մանկիկ, ով ապրում է մի կյանք, որով և քեզ դարձնում է երջանիկ: Սա է իսկապես հրաշք կյանքը, երբ ապրում ես և զգում կյանքի բոլոր քաղցրությունները:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4378 | 0 | 0
Facebook