Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Декабря, 2021 года
Թելեգրամ

Статьи

«Ես միշտ լավ ամուսին եմ եղել՝ բայց այն պայմանով, որ կարողանամ ժամանակ առ ժամանակ կին փոխել». Բելգիացիների թագավոր Լեոպոլդ 2-րդի սերերն ու մահը (2)

21:16, Суббота, 23 Октября, 2021 года
«Ես միշտ լավ ամուսին եմ եղել՝ բայց այն պայմանով, որ կարողանամ ժամանակ առ ժամանակ կին փոխել». Բելգիացիների թագավոր Լեոպոլդ 2-րդի սերերն ու մահը (2)

1905 թվականից Լեոպոլդ 2-րդի սպասյակ Անրի Բատայը, որը նրան ծառայել է մինչև նրա մահը (1909 թ.) , հաճախ է «խառնված եղել» միապետի ինտիմ կյանքին: Նա ժամանակագրական կարգով ներկայացրել է միապետի այն բոլոր արկածները, որոնց ականատեսն է ինքը եղել:

Սպասյակի իր առաքելություններից մեկը եղել է միջնորդի դեր կատարելը փարիզյան մի դերասանուհու և թագավորի միջև: Իսկ թագավորը սովորություն է ունեցել իր նվաճումները ստանալ Լակենի Արմավենիների տաղավարում: Բաթայը պատմում է, թե երբ Ֆլանդրիայի կոմսը հիվանդացել է, նրա եղբայր Լեոպոլդը սկզբում տխրել է, ապա այդ տխրությունը խուճապի է փոխվել, երբ հիվանդի վիճակն անհուսալի է դարձել:

Հուղարկավորության նախօրեին, երբ ամբողջ արքունիքն արտասվելով անցնելիս է եղել իշխանի աճյունի մոտով, երբ այս արարողոության մասնակցել են Եվրոպայի բոլոր երկրների դեսպաններն ու պատասխանատու պաշտոնյաները, երբ երկիրը նախապատրաստվել է մեծամասշտաբ հուղարկավորության, երբ բոլորը կարծել են, թե թագավորը վշտից խենթացել է, վերջինս իր սպասյակին կարգադրել է մի ծրար տանել այդ օրերի իր սիրուհուն՝ փարիզցի մի դերասանուհու, իսկ կեսօրին գնալ սպասել Արմավենիների տաղավարի մուտքի մոտ այդ կնոջն ընդունելու համար:

«Այս է ճշմարտությունը, - գրել է Բաթայը, - երդվում եմ: Մինչ ազգը սգում էր թագավորի եղբոր մահը, երբ ամբողջ աշխարհն իր կարեկցող, մխիթարող հայացքն էր հառել Բելգիայի միապետին, այդ միապետը, մահացած եղբոր հուղարկավորությանը նախորդող գիշերը զբաղված էր իր վիշտը մի փողասեր դերասանուհու գրկում թաղելով, մի դերասանուհու, որը միայն նրա համար սիրո կատակերգությունն էր խաղում»:

Երբ նա բուժվելիս է եղել Վիսբադենում, նկատել է մի հիասքանչ սպասուհու և իր սպասյակին հանձնարարել է նրան իր մոտ բերել: Սպասուհին եկել է, բայց նա ավելին է ցանկացել: Նրան ներկայացրել են Բրիստոլի հյուրանոցի մի բարմենուհու: Ահա՛, թե ինչ է գրում թագավորի սպասյակը.

«Նա նրան անմիջապես տարավ մի ծառուղի, և նրանք նստեցին մի նստարանի: Այդ օրը միապետը արտասովոր կրակոտ էր և երիտասարդ աղջկան սեղմում էր ավելի քան անպատշաճորեն…Խաբս տալով քաղաքացիական հագուստով ոստիկաններին, որոնք պիտի նրան պաշտպանեին, նա երիտասարդ աղջկա հետ զբոսանքի գնաց, և այդ զբոսանքը տևեց երեք ժամ…Ավելի ուշ ես իմացա, որ երկու օր անց թագավորը նորից համարձակվել է գեղեցիկ բարմենուհու հետ առանձնանալ»:

1906 թվականի նոյեմբերի 15-ի երեկոյան, իր ծննդյան 71 ամյակի օրը, Լեոպոլդը Բրյուսելում ընթրելիս է եղել Վոգանի բարոնուհու հետ: Հաջորդ օրն առավոտյան նա կանչել է Անրի Բաթային և կարգադրել է.

«Փոքրի՛կս, դու Բրյուսելում գեղեցիկ աղջիկների հե՞տ ես ժամադրված: Դու պիտի ջանաս մի աղջիկ էլ Նրա համար գտնել (նա իր մասին միշտ երրորդ դեմքով է խոսել): Դու պիտի Նրա համար մի սևահեր գեղեցկուհի գտնես: Փնտրի՛ր հասարակ քաղաքացիների ու ազնվականության մեջ: Գնա՛ պարահանդես: Դու կգտնես այն, ինչը Նրան պետք է»:

Սպասյակը, սակայն, ձեռնունայն է վերադարձել, և թագավորի տրամադրությունը շատ է ընկել: Այդժամ նա օրաթերթերից մեկին հետևյալ հայտարարությունն է ուղարկել.

«Շատ նրբաճաշակ ու բարեկիրթ տարեց պարոնը ցանկանում է ծանոթանալ 20-ից 22 տարեկան, շատ գեղեցիկ, սևամորթ, ուժեղ և առողջ վաճառողուհու կամ բանվորուհու հետ»:

Հայտարարությանն արձագանքել են շատերը, և թագավորը Բաթային հանձնարարել է դրանք տեսակավորել: Բայց, ա՛յ քեզ հիասթափություն, ոչ մեկը թագավորի ճաշակով չի եղել: Խեղճ սպասյակը ստիպված է եղել գործի դնել իր կապերը և Լեոպոլդի ճաշակով մեկին գտնել: Քանի որ գտնված աղջիկը կրքոտ կիսաաշխարհիկ է եղել, Բաթայը նրան բանվորական հագուստ է հագցրել ու ներկայացրել է որպես ձեռնոցագործուհի: Սպասյակը նաև ստիպված է եղել թագավորից թաքցնել, որ իր գտածոն մարմնավաճառուհի է…Թագավորը հավանել է այդ աղջկան, վարձել է պալատում աշխատանքի և վայելել է այն բոլոր հաճույքները, որոնց ակնկալիքն է ունեցել…

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
| | |
731 | 0 | 0
Facebook