Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

«Իսկ հիմա ինձ հանգիստ թողեք». միայնության սիրահարի վերջին խոսքը

17:49, Среда, 20 Октября, 2021 года
«Իսկ հիմա ինձ հանգիստ թողեք». միայնության սիրահարի վերջին խոսքը

Ֆրանսիացի նշանավոր գրող և գրաքննադատ Պոլ Լեոթոն (1872 - 1956) իր ապրած ժամանակաշրջանի Ֆրանսիայի հասարակական-քաղաքական կյանքի հորձանուտում չի եղել, թեպետ անհամար հոդվածներ, վեպեր ու պատմվածքներ է գրել, որոնք տպագրվել են գրական ամսագրերում: «Ես միայն ու միայն գրելու համար եմ ապրում» , - խոստովանել է նա: Նրա ամենամեծածավալ ստեղծագործությունը «Անձնական օրագիր» -ն է, որը նա 60 տարի շարունակ գրեթե ամեն օր լրացրել է և որը նրա մահից հետո է հրատարակվել ու այնքան մեծ հաջողություն է ունեցել, որ մի քանի անգամ վերահրատարակվել է:

Ֆրանսիացի ճանաչված կենսագիր Ֆիլիպ Դելարմը 2009 թվականին Պոլ Լեոթոնի կյանքին ու ստեղծած գրականությանը նվիրված գիրք է հրատարակել, որտեղ նա գրողին այսպես է նկարագրել.

«Լեոթոն թեպետ լռակյաց անձնավորություն էր, բայց, չնայած պարտություններին, անհաջողություններին ու հիասթափություններին, երբեք մարդատյաց չի եղել: Նա պարզապես միայնության խորը և անկեղծ սիրահար էր: Լեոտոն հարմարավետության կամ տեխնոլոգիական նրբակենցաղության կարիք չուներ, բայց նա նաև ուրիշների կարիքը չուներ»:

Եվ ամենևին զարմանալի չէ, որ սա է եղել մահամերձ գրողի վերջին խոսքը.

«Իսկ հիմա ինձ հանգիստ թողեք» :

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1171 | 0 | 0
Facebook