Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

Ես ճամբար չունեմ, իմ «ճամբարը» հայրենիքն է ու հայրենիքիս համար մղվող պայքարի գաղափարը.Լիլիթ Պետրոսյան

Admin
Пресс-секретарь:
Admin
18:01, Пятница, 15 Октября, 2021 года
Ես ճամբար չունեմ, իմ «ճամբարը» հայրենիքն է ու հայրենիքիս համար մղվող պայքարի գաղափարը.Լիլիթ Պետրոսյան
    
Հաճախ եմ տեսնում, որ իմ անձի կամ առհասարակ թիմի ինչ-որ անդամի հասցեին տարբեր ամպագորգոռ, փաբլիք քննարկումներ են գնում ։
Ուզում եմ ասել՝ էստեղ հարցը բնավ էլ ես չեմ կամ ինչ֊որ մեկը, հարցը պառակտումն է, չարությունը, սուտը, կեղծիքը, որ տիրում է հասարակության մեջ։
Մենք ոչնչի չենք հասնի, քանի մենք միաբանվելու, գաղափարի շուրջ համախմբվելու խնդիր ունենք։
Հաճախ լսում եմ "ճամբարափոխ" արտահայտությունը, երբ շատ է հնչում իմ գաղափարակից ընկերների հասցեին, վերջերս նաեւ իմ։ Պիտի ասեմ, որ դա ճղճիմության գագաթնակետն է, երբ գաղափարական պայքարը հավասարեցնում են ճամբարների պայքարին ու իրենք իրենց ճամբարական համարելով՝ դեռ մեզ էլ "ճամբարափոխ" են ասում, սրանք կարծրատիպեր են, որ պիտի շատ արագ կոտրվեն, եւ դա նախևառաջ առաջնորդները պիտի անեն ։
Ես ճամբար չունեմ, իմ «ճամբարը» հայրենիքն է ու հայրենիքիս համար մղվող պայքարի գաղափարը։
Կոտրեք ձեր մեջ բամբասկոտության շղթան, ու գործին կպնենք։ Հպարտությունից ու ինքնասիրությունից թանկ ի՞նչ ունենք, դա ենք կորցնում։ Մեր հպարտությունն է մեր հայրենիքը, մեր ով լինելն ենք հիմա աշխարհին ցույց տալիս ։
Պատմությունը մեզ չի ներելու ...

    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1611 | 0 | 0
Facebook