Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Նիդերլանդական «Լուսավոր Ապագա» ՀԿ-ն կրկին Հայաստանում է` այս անգամ նոր նախագծով

Նիդերլանդական Օրագիր
Пресс-секретарь:
Նիդերլանդական Օրագիր
22:52, Понедельник, 11 Октября, 2021 года
Նիդերլանդական «Լուսավոր Ապագա» ՀԿ-ն կրկին Հայաստանում է` այս անգամ նոր նախագծով
    
    

    
    
    
    

Նոյեմբերի սկզբին նիդերլանդական «Լուսավոր Ապագա» ՀԿ (Bright Future Foundation) Հայաստանում կիրականացնի երիտասարդների փորձի և գիտելիքների փոխանակման մեծ ծրագիր՝ «Վաճառքներ» թեմայով: Օրերս կազմակերպության երիտասարդ ներկայացուցիչները՝ եվրոպական և հարևան մի շարք երկրներից ժամանած գործընկերների հետ համատեղ իրականացրեցին կազմակերպչական աշխատանքների մանրամասն նախագծում և պլանավորում: Չորսօրյա այցի շրջանակներում նրանք հասցրեցին վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերել նախագծի հատուկ հյուրերի հետ, կատարեցին նախնական կազմակերպչական աշխատանքներ: Միջազգային թիմը հասցրել է լինել հեռուստատեսային ընկերություններից մեկում, լինել Մատենադարանում, ինչպես նաև՝ ճաշակել հայկական ուտեստներ: Նիդերլանդներից ժամանած նախագծի թրեյներ Էլիզաբեթ Բենթոն հատուկ նշեց, որ Հայաստանը պետք է դասել ամենահամեղ և բազմազան խոհանոց ունեցող երկրների շարքին:

«Վաճառքներն ամենուր են» տասնօրյա երիտասարդական միջազգային նախագիծն իրականացվում է Եվրոպական Միության բարձր հովանու ներքո: Այն կմեկնարկի նոյեմբերի 4-ին:

Եվրոպայից և հարևան երկրներից ժամանած երիտասարդները ներգրավված կլինեն գիտելիքների և փորձի փոխանակման ինտերակտիվ ծրագրում: Նպատակն է ոչ-ֆորմալ մեթոդների կիրառման արդյունքում զարգացնել սեփական գիտելիքներն ու փորձը վաճառքի ասպարեզում, նախագիծը շահույթ չի հետապնդում:

Հատուկ հյուրերի շարքում կլինի Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը:

Ինֆորմացիոն հովանավոր' Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
2545 | 0 | 0
Facebook