Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

Սովորական օր պոլիկլինիկայում

12:21, Воскресенье, 10 Октября, 2021 года
Սովորական օր պոլիկլինիկայում

«Երազում եմ բժիշկ դառնալ և հեռավոր գյուղերում մարդկանց բուժել։ Ասում են երազանքը իրագործվելու հատկություն ունի, եթե այն ի սրտե ես ցանկանում», - ասում է Աննա Նանանյանը։
    
     Օրս սկսվեց Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի Առողջության առաջնային պահպանման կենտրոնում
     (ԱԱՊԿ) ՊՈԱկ։ Ներսում տիրում էր ջերմություն, փոխադարձ հարգանք։
     Հանդիպեցինք բուժամբուլատորիայի (ՊՈԱԿ) տնօրեն և բժիշկ-թերապևտ Աննա Նանանյանին, որն իր աշխատանքը մեծ սիրով և նվիրումով է կատարում. «Բժիշկ ծնվում են, բժիշկ չեն դառնում», - ասում է նա ու հետո հավելում, _
     բժշկի մասնագիտությունը, թերևս, ամենահումանիտարն է։ Ի դեպ բժիշկի գործը միայն բուժելը չէ. բժիշկը նաև հոգեբան է, մանկավարժ» ։
     Տիկին Նանանյանը հիշում է դպրոցական իր շարադրության մասին՝ «Իմ երազանքը խորագրով» ։
     «Երազում եմ բժիշկ դառնալ և հեռավոր գյուղերում բուժել մարդկանց» ։ Ասում են՝ երազանքը իրագործվելու հատկություն ունի, եթե այն ի սրտե ես ցանկանում «(բժշկուհին հուզմունքը թաքցնելով ժպտում է) ։ Տիկին Նանանյանը պատմեց իր անցած ճանապարհի, բուժանձնակազմի, հիվանդների և բուժամբուլատորիայի գործունեության մասին։
     «2009թվականից մինչ այսօր աշխատում եմ Ակունքի բուժամբուլատորիայում (ՊՈԱԿ) ՝ որպես տնօրեն։ Սպասարկում ենք մոտ 4 հազար բնակչության, ունենք 1 բուժակ- մանկաբարձական կետ (ԲՄԿ), որը գտնվում է Այրքում։ Օրվա ընթացքում ունենում ենք միջին հաշվով 15 այցելու։ ՊՈԱԿ-ի ամբողջ նպատակն է ոչ միայն բուժել հիվանդությունները, այև կանխարգելել վերահաս հիվանդությունները, այդ իոկ պատճառով կատարում ենք տարբեր տեսկակի «սկրինինգներ» ։
     Զրույցի ընթացքում տիկին Նանանյանը ասաց, որ բնակչության շրջանում այդքան էլ ընդունված չէ հատուկ հետազոտության համար դիմել բուժամբուլատորիա։ Նրանք են բնակիչներին հեռախոսազանգերի միջոցով հրավիրում բուժամբոլատորիա, ոպեսզի անցնեն իրենց բուժզննիչ հետազոտությունները։
     Բժշկուհին ծիծաղով հիշում է, որ մի անգամ հիվանդին հարցրել է, թե ինչու՞ կանոնավոր չի հաճախում բուժզննման, իսկ հիվանդը պատասխանել է.
     - հույսս թողնում եմ Ձեզ վրա, Դուք ինձանից պարտաճանաչ և հոգատար եք։
     Նանանյանը ասում է, որ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության անձնակազմը իր բնակչին ընդունում է հոգացավ, ցուցաբերում ոչ միայն բժշկական նաև հոգեբանական մեծ աջակցություն։
     Հաճախ մարդիկ գալիս են իրենց առողջական խնդիրների պատճառով, բայց «անամնեզի» ընթացքում մենք տեսնում ենք, որ հիվանդը խնդիրներ ունի իր ընտանիքում, անձնական կյանում և մենք տալիս ենք խորհուրդներ ու փորձում ենք ավելի թեթևացնել հիվանդի ցավը։
     ՊՈԱԿ-ում հաճախ են լսվում ծիծաղաշարժ խոսքեր, զվարճալի պատմություններ։ Բժշկուհին հիշում է, որ մի անգամ ծաղրով առաջարկել է ստեղել իրենց «կատակների մատյանը» ։
     Հաճախ դեպքեր են լինում, որ աշխատակիցները օրվա տարբեր ժամերին հիվանդներից ստանում են զանգեր և նշանակություն չունի այդ զանգը կլինի գիշերը, թե առավոտ վաղ. մեկ է՝ մեծ հաճույքով են պատասխանում զանգերին, -ասում է բժշկուհին։
     ՊՈԱԿ-ում անցկացվում են դասնըթացներ շաքարային դիաբետով հիվանդների, ինչպես նաև 1-5 տարեկան երեխանների մայրիկների համար։ Նրանք ստանում են ցուցումներ, տիրապետում բուժման ընթացքին, դառնում ավելի իրազեկ, -ասում է բժշկուհին։
     Համայնքի բնակիչները շեշտում են, որ ամբուլատորիան իր աշխատանքը կատարում է անթերի։ Հիվանդներին ընդունում են մեծ ջերմությամբ, իսկ հիվանդները հեռանում են մեծ գոհունակությամբ»
     Բժշկուհին խոսեց նաև պատերազմի օրերի և հետպատերազմական շրջանում իրենց գործունեության մասին. «Պատերազմի ընթացքում ամբողջ անձնակազմով պատրաստ էինք մեկնել առաջնագիծ և ցուցաբերել մեր աջակցությունը, սակայն դրա անհրաժեշտությունը չկար, իսկ պատերազմից հետո այցելել ենք մեր վիավորված և զոհված զինծառայողների ընտանիքներին և ցուցաբերել մեր աջակցությունը» ։
     Այցելել ենք նաև Արցախյան պատերազմում վիրավորում ստացած Կոլյա Ղուկասյանին։ Զրուցեցինք պատերազմում իր ապրումների, անձնուրաց կռվի մասին։ Արձանագրեցինք, որ հաղթանակն այն է, երբ կռվի ժամանակ վիրավոր զինվորը հետ է վերադառնում իր ընկերոջն օգնելու և իր մարմնով պաշտպանելու համար։
     Համայնքի բնակիչների խոսքով համաճարակային իրավիճակում և մինչև օրս բուժամբուլատորիան իր աշխատանքը կատարում է անթերի՝ պահպանելով համաճարակային կանոները։
     Զրույցի ընթացքում պարզեցինք, որ համայնքի բուժամբուլատորիան 2009թ֊ ից տեղակայված է համայնքի դպրոցի մի մասում։Այսուհետ այն կգործի առանձին՝ իրեն հատկացված տարածքում և Նոր, մաքուր, գեղեցիկ և հարմարավետ պայմաններում կսպասարկի համայնքի ամբողջ բնակչությանը։


    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4144 | 0 | 0
Facebook