Քննարկվել են ԱՊՀ երկրների գրադարանների համագործակցության 30 տարիների անցած ուղին, կատարած աշխատանքները, համատեղ իրականացրած ծրագրերը, ինչպես նաև ուղենշվել են հետագա 5 տարիների ընթացքում կատարվելիք համատեղ աշխատանքները։
Աշխատանքային հանդիպումներ են կայացել Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Մոլդովայի գրադարանային ոլորտի ներկայացուցիչների հետ, կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ՀՀ և վերոնշյալ երկրների ազգային գրադարանների գործակցությունը, ինչը դրական ազդեցություն կունենա ոլորտում առկա խնդիրների արագ լուծման և մշակութային կապերի ամրապնդման համատեքստում։