Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Խորհուրդ են տալիս նշանավորները

21:51, Вторник, 05 Октября, 2021 года
Խորհուրդ են տալիս նշանավորները

Եթե դուք մարդուն վերաբերվում եք այնպես, ինչպիսին որ է, ապա նա մնում է այնպիսին, ինչպիսին որ է: Բայց եթե դուք նրան վերաբերվում եք այնպես, կարծես նա այն է, ինչ պիտի որ լիներ ու կարող էր լինել, ապա նա կդառնա այն, ինչպիսին պարտավոր է ու կարող է լինել:

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյո թե (1749 – 1832 թթ.), գերմանացի գրող, փիլիսոփա, պետական գործիչ
     ***

Ինչ էլ որ երազում ես ձեռնարկել, սկսի՛ր: Համարձակությունն իր մեջ հանճար, ուժ և մոգություն ունի:

Վոլֆգանգ ֆոն ****ե
     ***

Մենք պարտավոր ենք ուրիշներին վերաբերվել նույնքան բնականորեն, ինչպես վարգում է ձին, ինչպես մեղուն մեղր է արտադրում կամ խաղողի որթն ամեն տարի խաղող է պտղաբերում՝ չմտածելով նրանց մասին, որոնք եղել են նախորդ տարիներին:

Մարկոս Ավրելիոս, (121 – 180 թթ.), հռոմեական կայսր
     ***

Համոզված եղեք՝ գիտակից և շահագրգիռ մարդկանց ոչ մեծ խումբը կարող է աշխարհը փոխել: Բայց դա այն միակ բանն է, որը երբեք տեղի չի ունենա:

Մարգարետ Միդ (1901 – 1978 թթ.), ամերիկացի մարդաբան
     ***

Ավելի լավ է փոփոխությունների ձեռքը բռնել, քանի դեռ այն մեր կոկորդից չի բռնել:

Ուինսթոն Չերչիլ (1874 – 1965 թթ.), Մեծ Բրիտանիայի վարչապետ
     ***

Դուք պիտի շատ լավ պատկերացում ունենաք ոչ թե այն մասին, թե ինչ եք անում, այլ այն մասին, թե ինչ կարող էիք անել մի գեղեցիկ օր: Հակառակ դեպքում՝ անիմաստ է աշխատելը:

Էդգար Դեգա (1834 – 1917 թթ.), ֆրանսիացի գեղանկարիչ
     ***

Երկրի վրա ամեն ինչ ունի իր գործառույթը. յուրաքանչյուր հիվանդություն ունի իր բուժման դեղաբույսը, յուրաքանչյուր մարդ՝ իր առաքելությունը:

Հնդկացիական
     ***

Համաշխարհային հիմնախնդիրները չեն կարող լուծել թերահավատները կամ ցինիկները, որոնց տեսահորիզոնը սահմանափակված է ակնառու իրողություններով: Մեզ հարկավոր են տղամարդիկ, որոնք ունակ են երևակայել այն, ինչը երբեք գոյություն չի ունեցել:

Ջոն Ֆիցջերալդ Քենեդի (1917 – 1963 թթ.), ԱՄՆ 35-րդ Նախագահ
     ***

Ամենաերջանիկ մարդն այն մարդն է, ով առավել շատ մարդկանց է երջանկացնում:

Դենի Դիդրո (1713 – 1784 թթ.), ֆրանսիացի գրող, փիլիսոփա
     ***

Կյանքում երկու տեսակի մարդ կա. մի տեսակն այն է, որ աշխարհը դիտարկում է այնպիսին, ինչպիսին որ է ու հարցնում է՝ ինչո՞ւ է այդպես: Իսկ նրանք, ովքեր աշխարհը պատկերացնում են այնպիսին, ինչպիսին պիտի լինի այն, ասում են՝ իսկ ինչո՞ւ այդպես չպիտի լինի:

Բեռնարդ Շոու (1856 – 1950 թթ.), իռլանդացի դրամատուրգ և վիպասան, «Նոբել» մրցանակի դափնեկիր
     ***

Բարությունից բացի, մարդկային գերազանցության այլ նշաններ ես չգիտեմ:

Լյուդվիգ վան Բեթհովեն (1770 – 1827 թթ.), գերմանացի մեծ կոմպոզիտոր
     ***

Դաստիարակելը անոթները բերնեբերան լցնել չի նշանակում, դաստիարակել՝ նշանակում է կրակներ վառել:

Միշել Մոնտենյը (1533 - 1592), ֆրանսիացի գրող և փիլիսոփա
     ***

Տապալվող ծառը մեծ աղմուկ է հանում, իսկ անտառի ծլարձակման ձայնը լսելի չէ:

Մահաթմա Գանդի (1869 – 1948 թթ.), հնդիկ հասարակական և քաղաքական գործիչ
     ***

Ապրիր պարզակենցաղ, որպեսզի բոլորը կարողանան պարզակենցաղ ապրել:

Մահաթմա Գանդի
     ***

Դուք չեք ավարտել, քանի դեռ չեք ավարտել աճելն ու փոխվելը:

Բենջամեն Ֆրանկլին (1706 – 1790 թթ.), ամերիկացի քաղաքական գործիչ, դիվանագետ, փիլիսոփա, գրող, գիտնական
     ***

Առանց երկիրն ավերելու էլ կարելի է հերոսանալ:

Նիկոլա Բուալո (1636 – 1711 թթ.), ֆրանսիացի բանաստեղծ, գրաքննադատ
     ***

Մենք իրերը չենք տեսնում այնպիսին, ինչպիսին դրանք կան, մենք դրանք տեսնում ենք այնպիսին, ինչպիսին մենք ինքներս ենք:

Անայիս Նին (1903 – 1977 թթ.), ֆրանսիացի կին գրող, գրաքննադատ

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2375 | 0 | 0
Facebook