Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Յուրահատուկ թխվածքներ, որոնք այդքան էլ տարածված չեն Հայաստանում

11:15, Понедельник, 13 Сентября, 2021 года
Յուրահատուկ թխվածքներ, որոնք այդքան էլ տարածված չեն Հայաստանում

Մենք միշտ սիրում ենք նրբահամ, յուրահատուկ թխվածքներ, վայելում մեր մտերիմների ու հարազատների հետ, սուրճի կամ թեյի ուղեկցությամբ: Որպես կանոն թխում կամ գնում ենք մեզ քաջածանոթ ու սիրված թխվածքները, երբեմն՝ փորձարկումներ անում, երբեմն էլ՝ ձգտում ավանդականին: Խոսենք այն յուրահատուկ, նրբահամ թխվածքների մասին, որոնք այդքան էլ տարածված չեն գուցե, բայց իսկական գայթակղություն են քաղցրասերների համար:

Հայկական թխվածքներ: Թեև հայկական թխվածք ասելով մենք անմիջապես պատկերացնում են գաթա կամ փախլավա, սակայն իրականում գոյություն ունեն բազմաթիվ ու բազմազան հայկական թխվածքներ, որոնք շատ հազվադեպ են պատրաստվում, տարածված չեն կամ էլ մոռացվել են:

Որպես հայկական քաղցրավենիք շատ համեղ է «Նազուկ» անունով թխվածքը, որն ավելի շատ հայտնի է Հայաստանից դուրս, քան մեզ մոտ: Նազուկը ալյուրով, կարագով, շաքարավազով, թթվասերով, կաթով, ձվով և խմորիչով հունցած բուլկու նման թխվածք է, որի մեջ հաճախակի օգտագործվում է նաև ընդեղեն: Ընդհանրապես հայկական խոհանոցում որպես քաղցրավենիք միշտ օգտագործվել են թարմ ու չորացրած մրգերը, ընկուզեղենը, մեղրը՝ որպես միջուկ: Ավելորդ կլինի ասել, որ այսպիսի թխվածքները ոչ միայն համեղ են, այլև սննդարար։

«Կիլիկիա» դեսերտը նույնպես հայկական թխվածք է՝ ծագումով Արևմտյան Հայաստանից: Նրբահամ աղանդերը պատրաստվում է պիստակով, մեղրով, սերուցքային կրեմով: Ի դեպ, «Կիլիկիա» աղանդերի անվանումը պատահական չէ։ Պարզվում է՝ պիստակը շատ տարածված է եղել պատմական Կիլիկյան Հայաստանի տարածքում և շատ է օգտագործվել սննդակարգում:

Հայկական թխվածքների այցեքարտերից է նաև համեղ սարի բուրման՝ պիստակով, ընկույզով, մեղրով, որի պատրաստման համար պահանջվում է մեծ վարպետություն:

Համեղ է նաև Այնթափի հուշերը, որը պատրաստվում է յուրահատուկ բաղադրատոմսով. պիստակով կարկանդակ՝ թարմ սերուցքով և սեզոնային մրգերով:

Թխվածքաբլիթ ընկույզ: Դեռևս խորհրդային միության տարիներից մեզ ծանոթ, հին ու բարի ընկույզ թխվածքաբլիթն այսօր այնքան էլ հաճախ չի հանդիպում, և իզուր: Մեզնից շատ-շատերն ուրախանում են այս թխվածթաբլիթը տեսնելիս ու անմիջապես գնում կամ համտեսում, քանի որ «ինչքա՜ն վաղուց չեմ կերել»: Փխրուն խմորով և հագեցնող կրեմով ընկուզանման այս թխվածքաբլիթը հեշտությամբ է պատրաստվում, համեղ է, հեշտությամբ տեղավորվում է սառնարանի ցանկացած անյունում և ամռանը հատկապես կարող է փոխարինել պաղպաղակին՝ քաղցր, համեղ ու հովացնող:

Բնականաբար, այս ցանկը դեռ շատ կարելի է շարունակել, սակայն բարեբախտաբար մեր օրերում հրուշակեղեն արտադրողներն առաջարկում են բազմազան տեսականի, և ցանկացած ժամանակ կարելի է գնել թխվածք, որը թեև քիչ է ծանոթ մեզ, սակայն տարածված է այլ երկրներում և սիրվում է առաջին իսկ համտեսից հետո:
Xmorexen
Xmorexen
Источник: marush.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3028 | 0 | 0
Facebook