Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

Առցանց նախաձեռնություն՝ նվիրված Կոմիտասին Վարդապետին, Հովհաննես Թումանյանին և Զորավար Անդրանիկին

12:21, Вторник, 24 Августа, 2021 года
Առցանց նախաձեռնություն՝ նվիրված Կոմիտասին Վարդապետին, Հովհաննես Թումանյանին և Զորավար Անդրանիկին
    
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
    
    
Հայազգի Մեծերին՝ Կոմիտասին Վարդապետին, Հովհաննես Թումանյանին և Զորավար Անդրանիկին նվիրված «Երեք Սրբություն» փառատոնը ներկայացնում է «Երեք Սրբության զավակներ» - 2021 առցանց ոչ մրցութային նախաձեռնությունը։
    
     Մասնակցության պայմաններն են՝
o Ընտրել մեկ ստեղծագործություն՝ երգ, երաժշտություն, ասմունք կամ նկարչություն՝ մեր ազգի երեք Մեծերին՝ Կոմիտաս Վարդապետին, Հովհաննես Թումանյանին և Զորավար Անդրանիկին առնչվող թեմաներով (կարելի է ներկայացնել նաև կենսագրական կամ այլ հետաքրքիր դրվագներ։ Նկարչության դեպքում նկարը մեկնաբանել և տեսաձայնագրել) ։
o Ստեղծագործությունը ներկայացնելուց առաջ ներկայանալ՝ նշելով անուն-ազգանունը, բնակավայրի անունը, տարիքը (դպրոցականները կարող են նշել դպրոցը և դասարանը) և հետևյալ նախաբանը․ «Միանում եմ «Երեք Սրբության զավակներ» նախաձեռնությանը։
o Տեսանյութի տևողությունը պետք է լինի մինչև 5 րոպե։
o Տեսանյութն անհրաժեշտ է մինչև ս/թ սեպտեմբերի 16-ը ուղարկել փառատոնի ֆեյսբուքյան էջին, 3srbutyunfest@gmail.com էլհասցեով կամ +37477122155 վայբեր հեռախոսահամարով՝ վերնագրի դաշտում նշելով մասնակցի անունը, ազգանունը։
Տեսանյութերը կտեղադրվեն «Երեք Սրբություն» փառատոնի ֆեյսբուքյան էջում։

     Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս նախաձեռնությյունը ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՉԷ, ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ։
     Մանրամասների համար այցելել փառատոնի ֆեյսբուքյան էջ՝
     https://www.facebook.com/YereqsrbutyunFestival

     Սիրով սպասում ենք Ձեր տեսանյութին։ Միասին տարածենք ու պահպանենք ազգային արժեքները։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1938 | 0 | 0
Facebook