Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

«...մտել է արյամբ լցված այդ ավազանի մեջ ու լողացել է, որպեսզի սիրտը թշնամու արյամբ զովանա ու գոհանա». այս գազանային հաճույքը թուրք-սելջուկյան սովորույթ է եղել

19:01, Понедельник, 23 Августа, 2021 года
«...մտել է արյամբ լցված այդ ավազանի մեջ ու լողացել է, որպեսզի սիրտը թշնամու արյամբ զովանա ու գոհանա». այս գազանային հաճույքը թուրք-սելջուկյան սովորույթ է եղել

Վասպուրականի թագավոր Գագիկ Առաջինի կամ Գագիկ-Խաչիկի (908 – 943 թթ.) մահից հետո Վանա լճի մոտերքում գտնվող Բերկրի կարևոր բերդաքաղաքին նորից տիրել են սելջուկ թուրքերը: Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմի կողմից իր երկիրը Բյուզանդիային հանձնելուց (1022 թ.) հետո Միքայել 4-րդ կայսրի (1034 – 1041 թթ.) հանձնարարությամբ՝ Վասպուրականի բյուզանդական կառավարիչ Կավասիլոսը մեծ զորքով արշավել է Բերկրիի վրա և այն խլել է թուրքերի ձեռքից:
    
Կավասիլոսին փոխարինած պաշտոնյան, պարենային խնդիրներով պայմանավորված, զորքի մեծ մասը Բերկրիից տեղափոխել է Արժակ անունով վայրը: Այս տեղափոխությունից փորձել է օգուտ քաղել Բերկրիի նախկին տերը՝ Խտրիկ անունով թուրքը: Նա օգնության է կանչել Պարսկաստանում տեղակայված սելջուկյան հիմնական զորքերի հրամանատարությանը: Թուրք-սելջուկյան մեծ բանակն անմիջապես օգնության է եկել: Նրանք շրջապատել են Բերկրին, հանկարծակիի են բերել հարբեցողությանն անձնատուր եղած հույներին ու շուրջ 25 հազար հոգու կոտորել են: Այնուհետև, հսկայական ավարով ու հազարավոր գերեվարվածներով վերադարձել են Պարսկաստան:

Ճանապարհի մի իջևանատեղիում այս Խտրիկն իր հասակի երկարության մի փոս է փորել տվել, կարգադրել է փոսի վրա մորթել այնքան գերի, որ նրանց արյամբ փոսը լցվի, այնուհետև մտել է արյամբ լցված այդ ավազանի մեջ ու լողացել է, որպեսզի սիրտը թշնամու արյամբ զովանա ու գոհանա: Այս գազանային հաճույքը թուրք-սելջուկյան սովորույթ է եղել:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2376 | 0 | 0
Facebook