Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Անկասկած Արթուրը շատ լավ գիտի, թե ինչի համար է հայտնվել այս իրավիճակում, որն է պատճառը, որ 4-5 տարի առաջ նույն Օլիմպիական խաղերում նա դարձավ ոսկե, իսկ այսօր արծաթե մեդալակիր...

Artur
Автор:
Artur
16:24, Понедельник, 16 Августа, 2021 года
Անկասկած Արթուրը շատ լավ գիտի, թե ինչի համար է հայտնվել այս իրավիճակում, որն է պատճառը, որ 4-5 տարի առաջ նույն Օլիմպիական խաղերում նա դարձավ ոսկե, իսկ այսօր արծաթե մեդալակիր...

Չնայած այն փաստին, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկները 4 մեդալի (2-արծաթ, 2 բրոնզ) արժանացան, այդուհանդերձ կային բոլոր նախադրյալները օլիմպիական ոսկին Հայաստան բերելու համար:
     Բնականաբար որպես հայ, բոլորս էլ կցանկանայինք, որ մեր մարզիկները ամենաբարձր հարգի մեդալների արժանանան, բայց ցավոք դա իրագործելու համար կային խանգարող և օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Առաջին դեպքում սպորտային անհաջողությունն է, մարզիկի բարոյահոգեբանական վիճակը, դա միանգամայն հասկանալի է, իսկ երկրորդ դեպքում պատկերը մի փոքր այլ է: Ինչպես արդեն մարզասերները տեղյակ են, արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը բողոքարկել է եզրափակիչ գոտեմարտի մրցավարների որոշումը, մեղադրելով մրցավարներին կոմնակալության կամ ոչ օբյեկտիվ լինելու մեջ: Ճիշտ է մի քիչ ծանր է այս մասին խոսելը, քանզի մեր հայարենակցի, Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոնի մասին է խոսքը, բայց իրականությունը չասելը, կնշանակի կեղծավորություն անել:

Եթե մարզաշխարհի անցուդարձից տեղյակ եք, ապա բոլորին հորդորում եմ Արթուրի հետ տեղի ունեցածը ճիշտ գնահատելու ու հասկանալու համար, վերհիշենք նրա վերջին երեք տարիների անցած ուղին, մարզումներն ու մրցաշարերի մասնակցությունը: Գյումրեցի Սպիտակ արջը կարծես իր ափսեի մեջ չլիներ, վերջին երեք տարում ոչ մի մրցաշարում Արթուրը հաղթանակ չի տոնել:

Թե ֆիզիկապես, թե տեխնիկապես Արթուրը իրեն նման չէ, չկար այն արագությունը, չկար այն վճռականությունը, չկար անգամ հավատը սեփական ուժերի հանդեպ: Եթե ուշադիր նայեք Տոկոյի Օլիմպիական խաղերի Արթուրի մասնակցությամբ եզրափակիչ գոտեմարտը, ապա ինքներդ էլ կհամոզվեք, որ պրոֆեսիոնալ, փորձառու ըմբիշին ոչ վայել շարժուձևի մեջ էր Ալեքսանյանը Մուսա Եվլոևի հետ գոտեմարտի ժամանակ և ոչ միայն: Իսկ, եթե հույսը մրցավարների հանդեպ ճնշման կամ իր չեմպիոն լինելու հանգամանքի վրա էր դրել Արթուրը, կամ էլ ավելի ԶՈՐԵՂ հանգամանքների, որոնց առկայությունը գուցե Արթուրի համար այլևս սովորական էին, ապա մեղմ ասած ցավում եմ...

Խորը կսկիծով եմ այս ամենն արձանագրում, բայց փաստերի լեզվով խոսելն այս պահին բոլորին է օգուտ:

Միգուցե Արթուրն ինքն իր մեջ հասկանում է, թե որն է այս ամենի պատճառը, թե որն է պատճառն իր ոչ լիարժեք մարզումների՝ ինչն էլ հանգեցրել է ոչ պատշաճ պատրաստավածության, որովհետև մնացած մարզիկների դեպքում դա չկար, ճիշտ հակառակը՝ մյուսների պարագայում վստահաբար կար պրոգրես:

Ակնհյատ է, մեկ բան երբ շեղվում ես ուղղուց, այլ բաների մասին ես սկսում ավելի շատ մտածել, արդյունքը այն է ինչ տեսնում ենք այսօր:

Վստահ եմ Արթուրը շատ լավ գիտի, թե ինչի համար է հայտնվել այս իրավիճակում, որն է պատճառը, որ 4-5 տարի առաջ նույն Օլիմպիական խաղերում նա դարձավ ոսկե, իսկ այսօր արծաթե մեդալակիր:

Հ.Գ. Ի դեպ, հիշեցի 2015 թվականին առաջին Եվրոպական Օլիմպիական խաղերի անկացումը Բաքվում, երբ Արթուր Ալեքսանյանը հրաժարվեց մեկնել հավաքականի տղաների հետ, սա իմիջայլոց...
    
     Հ.Գ.2 Կից տեսանյութում երևում են կադրեր, որտեղ Արթուրն ակնհայտորեն խախտում է կաննոնները, բայց մրցավարը դրան չի արձագանքում և այսքանից հետո, խոսել մրցավարության ոչ օբյեկտիվությունից, կարծում եմ արդար չէ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2166 | 0 | 0
Facebook