Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Октября, 2021 года
Թվիթեր

Статьи

Տանիքի ծածկերի տեսակները. ինչպիսի՞ տանիք ընտրել՝ խնայելով ժամանակը և գործընթացը

10:06, Понедельник, 09 Августа, 2021 года
Տանիքի ծածկերի տեսակները. ինչպիսի՞ տանիք ընտրել՝ խնայելով ժամանակը և գործընթացը

Հուսալի տանիք ունենալու համար անհրաժեշտ է հոգալ, որպեսզի այն լինի ամուր, արտաքին գործոնների հանդեպ կայուն, ապահովի լավ ջերմամեկուսացում ու ջրամեկուսացում և այլն: Նշվածներից բացի, կարևոր է նաև արագ ու հեշտությամբ մոնտաժումը: Ներկայացնենք տանիքի ծածկերի այն տեսակները, որոնք առավել համապատասխանում են նշված պահանջներին ու նաև թույլ են տալիս խնայել բյուջեն:


    

Մետաղական կղմինդր՝ կասկադ, դասական, ադամանդ, ֆիներա: Անկախ տեսակից մետաղական կղմինդրը պահանջված է: Սա թերևս ամենաթեթև տանիքի ծածկերից է, պահանջում է հատուկ հիմքի առկայություն: 0.4 ; 0.45 և 0, 5 մմ հաստությամբ բարակ մետաղական թիթեղները լինում են գունավոր փայլուն, գունավոր անփայլ (V-MATT, MATT) կամ պրինտեկ տեսակի արտաքին շերտով, որոնք ամենալավն են պաշտպանված կոռոզիայից, քանի որ մետաղական թիթեղի արտաքին շերտը ծածկված է ցինկից այնուհետև նախաներկից, այնուհետև ներկից և լաքանյութից, իսկ ներքին շերտը ՝ ցինկից այնուհետև նախաներկից և լաքանյութից:


    

Ծալքաթիթեղ (պրոֆնաստիլ) : Տանիքի ծածկի այս տեսակը հաճախ արտադրվում է ավելի մատչելի նյութից՝ ցինկապատ պողպատից կամ գունավոր փայլուն, գունավոր անփայլ (V-MATT, MATT) կամ պրինտեկ տեսակից: Որոշ տեսակներ նախատեսված են 10º և ավել շեղում ունեզող տանիքների, իսկ որոշ տեսակներ՝ մինչև 10º շեղում ունեցող տանիքների համար:


    

Կոմպոզիտային կղմինդր: Կղմինդրի այս տեսակը պատրաստվում է 0, 45-0, 5 մմ հաստությամբ պողպատյա թիթեղներից, ծածկված է հակակոռոզիոն պաշտպանիչ (այլումին և ցինկե խառնուրդ) շերտով: Հարդարված է լինում բազալտե կամ կվարցային կեռամիկապատ ավազե հատիկներով, ինչի արդյունքում էլ ունենում է բնական կղմնդրի տեսք: Բացի դրանից, արտաքին այդ շերտի շնորհիվ ձայնամեկուսիչ է և պահում է ձյունը, և տանիքին ձյունարգելներ տեղադրելու անհրաժեշտություն չի առաջանում:

Հեշտությամբ է տեղափոխվում և մոնտաժվում:


    

Ճկուն (փափուկ) կմինդր: Տանիքի ծածկի այս տեսակն օգտագործվում է արդեն մի քանի դար: Ճկուն կղմինդրը թեթև է, հեշտությամբ է տեղափոխվում և մոնտաժվում, կարելի է օգտագործել բարդ ձևեր ունեցող տանիքների համար՝ անպայման նվազագույնը 12º թեքությամբ: Հարթ տանիքների դեպքում այս նյութի օգտագործումը բացառվում է: Փափուկ կղմինդրե ծածկերը ջրակայուն են և համեմատաբար թանկ, քան մետաղական կղմինդրը կամ ծալքաթիթեղը:

Источник: goldshin.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
| | |
587 | 0 | 0
Facebook