Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Հրճվանք պարգևող բաները

17:36, Среда, 04 Августа, 2021 года
Հրճվանք պարգևող բաները

Ձեր ընթերցանությանն եմ ներկայացնում 16 – 17-րդ դարերում ապրած չին գրող և նկարիչ Չեն Ցզիժուի շատ ինքնատիպ ընկալումների արդյունքում ծնունդ առած նույնքան ինքնատիպ վերաբերմունքը մեզ քաջածանոթ իրերի ու երևույթների նկատմամբ:

Եվ այսպես, Չեն Ցզիժուն հրճվանք պարգևող է համարում.

-գիտունների ընկերակցությունը,

-նրբագեղ տնակը,

-պայծառ լուսինն անամպ երկնքում,

-ծաղիկներ պարունակող ծաղկամանը,

-թեյի, բամբուկի բողբոջների և մանդարինի բերքահավաքը,

-թեթևակի ծխով պարուրված բնապատկերը,

-գլուխ չգովացող և ոչ չափից դուրս խստապահանջ տանտերը,

-գրքերի չորացումն արևի ներքո,

-անուշահոտ բույսերի բույրը,

-լավ վարվեցողությունը,

-հին նկարները,

-անհոգս վիճակը,

-ճգնավորը ձների մեջ,

-արտասովոր քարերը և հին անոթները,

-բնության զարթոնքը,

-մարդու առողջանալը,

-բնապատկերային գլանափաթեթի դանդաղ փռելը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1832 | 0 | 0
Facebook