Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Երբ որ ցա՜վը զրա՛հ դառնա

15:12, Четверг, 22 Июля, 2021 года
Երբ որ ցա՜վը զրա՛հ դառնա

Երբ որ ցա՜վը զրա՛հ դառնա-

դիմակայի՛ թշնամուն,

այն ժամանակ Ճարը կգա

ոսոխի դե՛մն առնելու…


    

Թե որ այսպես անճա՜ր մնանք-

ցավո՜վ ցավի՜ն փարատենք

մեզ ապրելու բա՜ն չի մնա,

առանց այդ էլ մե՜ն մի բո՛ւռ ենք մնացել:


    

Մասնատվե՜լ ենք ու տարածվե՜լ

չորս կողմերում աշխարհի,

… Մեր կոկորդը ձե՜ռք է սեղմել

ձե՜ռք, որ գրե՜լ չգիտի:


    

Պաշտպանվում ենք մե՜կ Նարեկով

մե՜կ մեր վերքո՜վ հայրենի,

խաչքարերի նո՜ւրբ նախշերով

փորձում հաղթե՜լ քոչվո՜ր-վայրագ ցեղերին:


    

Ցա՜վը երբ որ չմնա՛ ցավ,

բո՜ւռն էլ դառնա՛ մի բռունցք,

այն ժամանակ էլ կունենա՜նք

մենք ապրելո՛ւ իրավունք:


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2530 | 0 | 0
Facebook