Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Ինչպես ընտրել ջրահեռացման համակարգի ամենահարմար տարբերակը

17:00, Вторник, 20 Июля, 2021 года
Ինչպես ընտրել ջրահեռացման համակարգի ամենահարմար տարբերակը

Ջրահեռացման համակարգերը կարևոր դեր ունեն շենք-շինությունների ավտանգության ու երկարակեցության հարցում: Եթե բազմաբնակարան կամ հասարակական նշանակության կառույցների դեպքում ջրահեռացման համակարգի ընտրության ու մոնտաժման հարցը կառուցապատողների խնդիրն է, ապա առանձնատների և տարաբնույթ սեփական շինությունների դեպքում ջրահեռացման համակարգեր ընտրելը հիմնականում սեփականատիրոջ խնդիրն է: Ուստի անհրաժեշտ է ծանոթ լինել գործի նրբություններին՝ հարցին ճիշտ լուծում տալու համար:

Նշենք, որ շինության տեսակից, ինչպես նաև ֆինանսական միջոցներից կախված՝ ջրահեռացման համակարգի ամենահարմար տարբերակը յուրաքանչյուր դեպքում կարող է տարբեր լինել: Ուստի ներկայացնենք տարածված համակարգերն՝ իրենց առանձնահատկություններով, իսկ ընտրությունը կատարեք ինքնուրույն:

Ամենասկզբում՝ նյութի ընտրություն: Թեև ջրահեռացման համակարգ ասելիս անմիջապես պատկերացնում ենք մետաղյա խողովակներ, սակայն այսօր շինանյութի շուկայում առաջարկվում են նաև պլաստիկե ջրատար խողովակներ, որոնք համարվում են ավելի մատչելի այլընտրանք: Վերջիններս պատրաստվում են մոդիֆիկացված պլաստիկից, որը ցրտից չի փխրունանում և կարող է դիմանալ մեծ ծանրաբեռվածությանը: Մետաղական ջրատար խողովակները հիմնականում լինում են ալյումինե, ալյուցինկե, ցինկապատ, պողպատե և հատուկ պոլիմերային ծածկույթով: Ավելորդ կլինի նշել, որ մետաղյա խողովակները մի քանի անգամ ավելի երկարակյաց են պլաստիկե համակարգերից:

Այս կամ այն նյութից պատրաստված խողովակներ ընտրելուց առաջ հաշվի առեք նաև տանիքի ծածկի նյութն ու նաև գույնը՝ շինության էսթետիկ տեսքը չփչացնելու համար:

Անդրադառնանք ջրահեռացման խողովակների ձևին: Մետաղական խողովակների վաճառք իրականացնող կետերում առկա են ջրահեռացման համակարգի հետևյալ տեսակները՝

- Կլոր: Այս դեպքում ջրատար խողովակները կլոր հատվածք ունեն, ավելի կոմպակտ են և հեշտությամբ են մոնտաժվում: Սա, թերևս, դասական տարբերակն է:

- Քառանկյուն խողովակներ ունեցող ջրահեռացման համակարգերն ավելի մատչելի են: Քառանկյուն խողովակներով ջրահեռացման համակարգ սովորաբար տեղադրվում է մեծ քանակությամբ անկյուններ և ելուններ ունեցող տանիքներում:

Չմոռանանք համալրող դետալների մասին: Եթե ջրահեռասման համակարգի նյութի ու ձևի հետ ամեն ինչ պարզ է, ընտրությունն էլ՝ կատարված, հիշենք, որ խողովակներից բացի, ճիշտ մոնտաժման և շահագործման հարցում կարևոր են համալրող դետալները՝ ջրատար հարմարանքները, ջրհորդանները, ձագարներն ու անկյունակները: Այս ամենը ձեռք բերելիս անպայման խնդրեք մասնագետներին, որպեսզի տրամադրեն անհրաժեշտ բոլոր դետալները՝ համակարգի լիարժեք մոնտաժումն ապահովելու համար:

Источник: goldshin.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1974 | 0 | 0
Facebook