Идет загрузка...
Сегодня:  Пятница, 26 Апреля, 2024 года

Статьи

Վասն չափավորության առատաձեռնության, հղփացածության, իշխանատենչության ու համեստության

16:47, Четверг, 15 Июля, 2021 года
Վասն չափավորության առատաձեռնության, հղփացածության, իշխանատենչության ու համեստության

Մահվանից հետո Ալեքսանդր Մակեդոնացու մարմինը երեսուն օր անխնամ է մնացել, որովհետև զորահրամանատարները իշխանության համար վեճով են համակված եղել: Աթենքից մինչև Բաբելոն քսան տարի շարունակ կռիվներ են մղվել: Ալեքսանդրի երկու մանկահասակ որդիները, եղբայրն ու մայրը սպանվել են, որպեսզի ուժեղագույններին չխանգարեն: Զորահրամանատարները միմյանց դեմ ճակատամարտել են, և յուրաքանչյուր ճակատամարտից հետո նրանցից որևէ մեկը զոհվել է ու դուրս մնացել իշխանության համար պայքարից:

Նրանք բոլորն էլ Ալեքսանդրի հասակակիցներն են եղել: Նրանցից մեկի մասին պատմել են, թե կարողացել է բռնել Ալեքսանդրի վրա հարձակված կատաղի ցուլի պոզերից ու պահել: Մյուսին՝ Լիսիմաքոսին էլ գովել են, թե համարձակորեն կանգնել է Ալեքսանդրի դիմաց ու պաշտպանել է մահապատժի դատապարտվածին, և այդ պատճառով փոսն են ներտել, որպեսզի առյուծն հոշոտի: Բայց նա մերկ ձեռքերով սպանել է առյուծին ու դարձել Ալեքսանդրի սիրեցյալը:

Ալեքսանդրը նրանց համար ոչինչ չի խնայել. Երբ նրանցից մեկն իր դստեր համար օժիտ է խնդրել, Ալեքսանդրը նրան հիսուն տաղանդ է տվել: «Տասն էլ բավական է», - ասել է օժիտի փող խնդրող ընկերը: «Քեզ բավական է, իսկ ինձ բավական չէ», - պատասխանել է թագավորը:

Ասիայում ձեռք բերած ավարը նրանց արբեցրել է: Նրան ճոխության մեջ լողացել են: Նրանցից մեկը արծաթյա մեխերով ամրացված կոշիկներով է շրջել, մեկ ուրիշը մեկ ասպարեզ (հունական ասպարեզը հավասար է եղել 178 մետրի) երկարության վրան է խփել, երրորդը ուղտերով իր հետ եգիպտական ավազ է տարել, որպեսզի մարմնամարզության ժամանակ այդ ավազն իր վրա ցանի:

Եվ նրանցից յուրաքանչյուրի նպատակը թագավոր դառնալն է եղել: Միայն մեկը, գուցե ամենատաղանդավորը, այդ հույսը չի ունեցել:

Նրա անունը Էվմենես է եղել: Նա հույն է եղել, իսկ մակեդոնացիները չեն հանդուրժել, որ հույնը իրենց գլխին թագավոր լինի: Բայց նա պայքարել է ոչ թե իր համար, այլ քայքավող տերության միասնության համար: Ալեքսանդրի կենդանության ժամանակ նա քարտուղար է եղել ու նիզակակիր մակեդոնացիների միջավայրում շրջել է գրելու տախտակները ձեռքին: Ալեքսանդրի մահից հետո նա սկսել է կռվել, հաղթել է ուժեղագույններին, ռազմիկները նրան սիրել են, բայց ռազմական խորհուրդների ժամանակ նա չի համարձակվել նստել մակեդոնացիների գլխավերևում, այլ այդ տեղում դատարկ աթոռ է դրել ու ասել է, թե դա Ալեքսանդրի տեղն է: Դավաճանությամբ նրան գերեվարել են: Գերության մեջ նա ձանձրացել է: «Ինձ ազատ արձակեք կամ սպանեք», - ասել է նա: Նրան պատասխանել են. «Մահ փնտրում են ոչ թե բանտում, այլ ճակատամարտում»: «Փնտրել եմ, բայց ինձանից ուժեղին չեմ գտել», - պատասխանել է նա: «Ուրեմն, հիմա ես գտել. Դիմացիր նրա կամքին»: Եվ նրան բանտում սովամահ են արել:

Նկարում՝ Էվմենեսը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1284 | 0 | 0
Facebook