Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Նույն ժանրի մեջ է ժպիտդ ծիծաղ, արցունքդ՝ աղի

23:19, Понедельник, 12 Июля, 2021 года
Նույն ժանրի մեջ է ժպիտդ ծիծաղ, արցունքդ՝ աղի
    
Նույն ժանրի մեջ է ժպիտդ ծիծաղ, արցունքդ՝ աղի,
Եվ ոգելիցդ, արբեցուցիչ է, տաղ ու թրմօղի,
Այրվող մոմի պես օրերդ ես մաշում կրավորական,
Ո՜նց ես փաղաղում, երբ տաղիդ կինն է ոչ սովորական։
Տարակարգի մեջ մի հատկանիշ կա, դա ես պատկերում,
Բնորոշ մի գիծ, յոթ խորհուրդներից գուցե վերջինը,
Երբ օծման կարգով անգամ լինելիք մեղքերդ ես քերում,
Երբ կծու համի և անուշ բույրի կապն է դարչինը։
Ապաշխարում ես և ապա զղջում, որ կտրուկ չեղար,
Տաղերիդ տեղակ մի պաչը ի՞նչ էր՝ նմուշը չառար։
Երկու քառատող, երկու երկտողյակ տներից բացի,
Արևելյան է այս եղանակդ, ողբդ՝ բայաթի․․․
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1314 | 0 | 0
Facebook