Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Կյանքս չթերթեք, պատահաբար էր Աստված ինձ գտել

23:15, Понедельник, 12 Июля, 2021 года
Կյանքս չթերթեք, պատահաբար էր Աստված ինձ գտել
    
Կյանքս չթերթեք, պատահաբար էր Աստված ինձ գտել,
Չթարթեք դիտմամբ, իմաց տալով եք ավետն ավետել,
Անսուրբ չհորդեք, ես դեռ ծնկաչոք չեմ էլ աղոթել,
Եվ դադար պահեք, մթնաժոռել եմ, բայց չեմ աղոտել։
Իմ ժամանակը դեռ չի սպառվել, հարակատար եմ,
Ճակատագիրս տանուլ չեմ տալու, թե անկատար եմ,
Ձեզ երնեկ ասեմ, ինձ հազար ափսոս, իմ մեջ թափուր եմ,
Պիտի լրանամ, չասեմ թե խայծ եմ, բայց հրապույր եմ։
Գրավչությունս սեպագրել եմ տաղերիս խորքում,
Հանձնառությունս ես հո չեմ խախտել, չեմ կորզել խոստում,
Թե բեկանուտ եմ, սրտից հետո է փշուր ապակին,
Հալևորելով ես էլ տուրք կտամ կյանքիս արձակին։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
925 | 0 | 0
Facebook