Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

«…մահվան էր արժանի, որովհետև կոմունիստ էր ու իսլամի թշնամի»

18:54, Вторник, 29 Июня, 2021 года
«…մահվան էր արժանի, որովհետև կոմունիստ էր ու իսլամի թշնամի»

1992 թվականի հունիսի 29-ին սպանվել է Ալժիրի Պետական բարձրագույն խորհրդի նախագահ, Ալժիրի հեղափոխական սոցիալիստական կուսակցության ղեկավար Մուհամեդ Բուդիաֆը:

Նրա կառավարումն ընդամենը կես տարի է տևել: Այդ կես տարվա ընթացքում մեծապես սրվել է արմատական իսլամիստների պայքարը երկրի բանակի ու անվտանգության ուժերի դեմ: 1992 թվականի մարտին Բուդիաֆի կառավարությունն արգելել է «Ալժիրի փրկության իսլամական ճակատ» կազմակերպության գործունեությունը, շուրջ յոթ հազար իսլամիստներ կալանավորվել են, իսկ կազմակերպության ղեկավարները դատապարտվել են երկարաժամկետ բանտարկության:

Հունիսի 29-ի առավոտյան, երբ Պետական բարձրագույն խորհրդի ղեկավարը ելույթն ավարտել է Աննաբա քաղաքի մշակույթի տան բացման առիթով տեղի ունեցած արարողության ժամանակ ու նստել է, վարագույրի հետևից ինքնաձիգը ձեռքին բեմ է մտել նրա անձնական թիկնազորի անդամներից մեկը՝ 26-ամյա լեյտենանտ Լեմբարեկ Բումարաֆին: Խառնաշփոթ առաջացնելու համար նա նախ նռնակ է նետել, ապա մեկ մետր հեռավորությունից կրակել է աթոռին նստած 73-ամյա Բուդիաֆի ծոծրակին: Հաջորդել է փոխհրաձգություն, որի ընթացքում 27 մարդ վիրավորվել է: Ձերբակալության ժամանակ վիրավորված ահաբեկիչը հայտարարել է. «Բուդիաֆը մահվան էր արժանի, որովհետև կոմունիստ էր ու իսլամի թշնամի»:

Բուդիաֆի որդին՝ Նասեր Բուդիաֆը, համոզված է եղել, թե իր հայրը սպանվել է Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Միտերանի հանձնարարությամբ: Այս համոզմանն է եղել նաև «Ալժիրյան նորություններ» օրաթերթը:

Բումարաֆիի դատավարությունը և դատավարությանը նախորդած հետաքննությունը երեք տարուց ավելի է տևել: Պարզվել է, որ նա անդամակցել է «Ալժիրի փրկության իսլամական կուսակցություն» կազմակերպությանը և զինվորագրված է եղել դրա մարտական թևին: 1995 թվականի նոյեմբերին Բումարաֆիին բանտում գնդակահարել են:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1475 | 0 | 0
Facebook