Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

«…դուք հո լավ գիտեք, թե քաղաքական գործիչներն ինչ կարգի ստախոսներ են»

19:01, Пятница, 25 Июня, 2021 года
«…դուք հո լավ գիտեք, թե քաղաքական գործիչներն ինչ կարգի ստախոսներ են»

Ավտոբուսն ԱՄՆ մի քանի քաղաքական գործչի տանում է Կոնգրես: Ճանապարհին վարորդը կորցնում է զգոնությունը, և ավտոբուսն ուժգին բախվում է ճանապարհամերձ ծառերից մեկին ու ջարդուփշուր է լինում: Քանի որ ծառը գտնվել է մի ծեր երկրագործի մարգագետնում, վերջինս, տեսնելով, թե ինչ է տեղի ունեցել, գալիս է դժբախտ պատահարի վայր, փոս է փորում և քաղաքական գործիչներին թաղում է: Մի քանի օր անց տեղի ոստիկանապետն անցնում է այս նույն ճանապարհով, տեսնում է ջախջախված ավտոբուսը և երկրագործին հարցնում է, թե ուր են տարվել բոլոր քաղաքական գործիչները: Ծեր երկրագործը պատասխանում է, թե ինքը բոլորին թաղել է: Այդժամ ոստիկանապետը հարցնում. «Մի՞թե բոլորը մահացել էին»: Ծեր երկրագործը պատասխանում է. «Նրանցից ոմանք ասում էին, թե իրենք ողջ են, բայց դուք հո լավ գիտեք, թե քաղաքական գործիչներն ինչ կարգի ստախոսներ են»:

*****

Իր սենյակի մահճակալին պառկած մահամերձ ծերունին խոհանոցից եկող՝ խնձորով թխվածքի հոտ է առնում…

Նա թոռանը խնդրում է. «Խնձորով թխվածքի անուշ հոտ եմ առնում: Մեռնելուց առաջ ուզում եմ մի կտոր ուտել այդ թխվածքից: Գնա՝ մի կտոր բեր»:

Երեխան գնում է խոհանոց՝ մորն ասելու, որ պապիկը մի կտոր թխվածք է ուզում:

Քիչ անց նա դատարկաձեռն վերադառնում է պապիկի սենյակ ու ասում.

«Մայրիկն ասաց, թե թխվածքը թաղումից հետոյի համար է նախատեսված»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1458 | 0 | 0
Facebook