Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Դեկարտի տերևը

22:55, Вторник, 22 Июня, 2021 года
Դեկարտի տերևը
    
    
Չարի ծաղիկը ունայնահանդերձ, մի սաղմոս հետո կիրակին հուշ էր,
Դեկարտի բեկած քանի ճառագայթ հարաշարժության աչքին էլ փուշ էր,
Աբստրակտ բան չկա աշխարհի վրա, պատճառական են կապերը բոլոր,
Հետքով գնալը հետամտել չի և թե կինն է մերկ, նա էլ է հոլոլ։
Գիշերվա բու է, որ թե գուժում է, չար լուրի պես է ականջդ ընկնում,
Եռաչափ վախը մի մահից լավ է, իքս, իգրեկ, զեթով սրան ես հանգում,
Եթե աշխարհին հաղթելուց առաջ, քո տանուլ տալու օյինն է կիսատ,
Տեսած կնոջը գոգիդ պատկերես, կոշտ կտորից է ձեռնոցդ՝ քիսադ։
Մելիքությունդ մտքի պատրանք է, դու ես քո տերը առանց մի տիտղոս,
Թե հնհնում ես, միտքդ պայծառ է և քեզ չի խաչի ոմն Պիղատոս,
Քո իմացածը եթե ոչինչ է, կնոջ աչքերի էլ ինչն է սիրուն,
Բայց աչքունքանի այդ սրտակերը, ուրիշ մեկին է երևի սիրում։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
933 | 0 | 0
Facebook