Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Ով գիտի ինչ կա վերում, ով է ում շուքին քավոր

22:48, Вторник, 22 Июня, 2021 года
Ով գիտի ինչ կա վերում, ով է ում շուքին քավոր
    
Ով գիտի ինչ կա վերում, ով է ում շուքին քավոր,
Խլըշուն քանիսն են դեռ անմասն հարսանքավոր,
Թե այնտեղ մի բան կա, որ չգիտենք այս կողմերում,
Մտքից ներս թե չի անցնում, ես մեղա, չեմ կողոմում։
Աշխարհս մեղքերի բաղ, ծաղկել է, տես, մեղքենին,
Աշխարեք, ապա կոծեք․ թողություն ձեր մեղքերին,
Իմ մեղքը հաստատ գրեք, ես ներում չեմ հայցելու,
Ես էլ եմ այս կողմերում մի հովեկ, մի այցելու։
Եվ քեզ եմ այնտեղ՝ վերում, հնարել իմ պատկերով,
Սրանց մեջ քանի ապրես և մնաս հին պարտքերով,
Փոխ տվին, պիտի մարես, ձեռապարտք ո՞նց կմնաս,
Հազար տեղ մի մոմ վառիր, խունկից էլ ինձ կիմանաս։
Հազար մոմ քո խորանում, դեղնափայլ լույսից բացի
Տաղերիս գիրքը կարդա, տաղերիս գիրքը բացիր,
Արձակեմ, որ սրանց մեջ շատերից մեկը դառնաս,
Չգիտե՞ս, լույսս ցրես, բայց պիտի վերադառնաս։
Որ ասեմ, դու ես շենշող և մոմի նման դալուկ,
Ցոլքիդ մեջ ինչ ներծծվեց, աչքերս են էլի տամուկ,
Է, կանցնե՞ս կախարդական շրջանիս ներսն ամոթխած,
Թե պիտի անդիմադիր աշխարհին տրվես մթնած։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1035 | 0 | 0
Facebook