Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

Աղջիկը, որ սիրտ չունի և անուն չունի ծաղկի

07:59, Суббота, 19 Июня, 2021 года
Աղջիկը, որ սիրտ չունի և անուն չունի ծաղկի
    
Աղջիկը, որ սիրտ չունի և անուն չունի ծաղկի,
Իմ գունատ դեմքից բացի, թող նաև գիրկս ծածկի։
Աղջիկը, որ հույզ չունի, հույս չունի սրտում թաքուն,
Առանց ինձ ո՞նց է ապրում, առանց ինձ ո՞նց է զնգուն։
Կիթառի լարից բացի, աղջիկը հոգի չունի,
Ինչ գիտի ո՞նց է հնչում ամոթխած երգը լուսնի։
Աղջիկը երկինք չունի, համասփյուռ չունի աչքին,
Ում համար քար է չեչոտ, ում համար թանկ ու անգին։
Աղջիկը ինձ էլ չունի մտքերի առապարում
Եվ մահվան պարը էլի ինձ հետ է կրքոտ պարում։
Աղջիկը արցունք չունի, մի կաթիլ, որ ծովանար,
Էպոսին թե տուրք չտամ, ինչ Խանդութ, ինչ Ծովինար։
Ինչ մնաց, որ չեմ թվել, չեմ ասել չունես ոչինչ,
Էն պստիկ իշխանի պես ես էլ եմ մանր ու մի քիչ։
Ինձ էլ ես, սառցե դշխո, պահ տվել կախարդանքին,
Հմայիլ ունես հաստատ և մի սեր ունես, Անգին։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1299 | 0 | 0
Facebook