Идет загрузка...
Сегодня:  Вторник, 23 Апреля, 2024 года

Статьи

Եկատերինա 2-րդն ուրախացել է, որ այլևս զերծ է գերմանական արյունից

20:36, Пятница, 18 Июня, 2021 года
Եկատերինա 2-րդն ուրախացել է, որ այլևս զերծ է գերմանական արյունից

Ի տարբերություն իր ամուսնու՝ Պետրոս 3-րդի, որը զզվել է ռուսական ամեն ինչից, Եկատերինա 2-րդը մինչ ի մահ ձգտել է իր ռուս հպատակներից առավել ռուս լինել: Եվ որպեսզի իր գերմանական ծագման մասին հպատակները քիչ հիշեն, նա խրախուսել է ծագումնաբանական այն «բացահայտումները», որոնց համաձայն իր նախնիներից մեկն էլ Ալեքսանդր Նևսկին է եղել: Բացի այդ, դեռ նրա կենդանության տարիներին ծնունդ է առել մի առասպել առ այն, թե Եկատերինան ռուս բարձրաստիճան պաշտոնյա Իվան Բեցկոյի արտաամուսնական կապից ծնված դուստրն է: Եկատերինայի մայրը նրա ծննդյան տարում իսկապես հանդիպել է Բեցկոյի հետ և, ինչպես ասում են, նրա հետ կապ է ունեցել: Եկատերինան այս առասպելը ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել: Արտաքուստ նա իսկապես նման է եղել Բեցկոյին, և այդ դեպքում ստացվում է, որ նրա երակներում հոսող արյան մեկ քառորդը ռուսական է:

Մի անգամ, երբ երբ Եկատերինա 2-րդը Ցարսկոյե սելոյում է եղել, հանկարծ ինքնազգացողությունը վատացել է: Շտապ կանչել են իր սիրելի բժշկին՝ Ռոժերսոնին, որը, ինչպես նման դեպքերում այդ ժամանակներում արվում էր, նրանից արյուն է առել: Այդ գործողությունից հետո կայսրուհուն զեկուցել են, թե Պետերբուրգից ժամանել է կանցլեր Ալեքսանդր Բեզբորոդկոն և ուզում է տեղեկանալ տիրուհու առողջական վիճակի մասին: Եկատերինան կարգադրել է նրան ընդունել, և հենց Բեզբորոդկոն ներս է մտել, նա կանցլերին ծիծաղելով ասել է.

«Հիմա արդեն լավ եմ լինելու. գերմանական վերջին արյունը մարմնիցս թափեցի»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1882 | 0 | 0
Facebook