Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Վերապատրաստման դասընթաց տպագիր արտադրանքի վերականգնողների, ֆոնդապահների, թանգարանային աշխատողների, գրադարանավարներ, արխիվագետներ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների համար

09:57, Четверг, 17 Июня, 2021 года
Վերապատրաստման դասընթաց տպագիր արտադրանքի վերականգնողների, ֆոնդապահների, թանգարանային աշխատողների, գրադարանավարներ, արխիվագետներ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների համար

Հայաստանի ազգային գրադարանի Տպագիր արտադրանքի վերականգնման և հրատարակչական ծառայությունների բաժնի աշխատակիցները հունիսի 14-ից Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցում են «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 10-րդ միջազգային սեմինարին։
    
     ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցությամբ հունիսի 15-18-ը Երևանում անցկացվում է «Հիշողության կերպարանքներ․ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 10-րդ միջազգային սեմինարը: Այս տարի սեմինարը նվիրված է Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակին։
    
    


    

Սեմինարին մասնակցում են վերականգնողներ, ֆոնդապահներ, թանգարանային աշխատողներ, գրադարանավարներ, արխիվագետներ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ ԱՊՀ երկրներից, Եվրոպայից և Վրաստանից:

Նշենք, որ սեմինարն անցկացվում է միաժամանակ երկու բաժիններում. առաջին բաժինը նախատեսված է վերականգնողների համար, երկրորդում կներգրավվեն ֆոնդապահներն ու գրավոր ժառանգության պահպանման համար կիրառվող բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները: Բաժանմունքների աշխատանքը կընթանան Հայաստանի ազգային պատկերասրահում և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում:
    
    


    

Մասնագետները կմասնակցեն վարպետության դասերի, կունկնդրեն հեղինակավոր փորձագետների զեկույցներ՝ մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ոլորտում առկա խնդիրների, դրանց լուծման ուղիների մասին:

«Հիշողության կերպարանքներ» միջազգային սեմինարի խնդիրն է՝ բարձրացնել թանգարանային, գրադարանային և հուշաձեռագրային ֆոնդապահների և վերականգնողների որակավորումը, որոնք հետագայում, անհրաժեշտության դեպքում, կկարողանան ինքնուրույն փոխանցել ձեռք բերված հմտություններն ու գիտելիքները:
    
    


    

Սեմինարը, անկասկած, օգտակար է նաև թանգարանների, արխիվների և գրադարանների երիտասարդ աշխատակիցների համար, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում ձեռագիր և տպագիր ֆոնդերի պահպանման ու վերականգնման խնդիրների, համաշխարհային պրակտիկայում բարձր տեխնոլոգիաների կիրառման նորամուծությունների նկատմամբ:

Սեմինարի ծրագիրը հագեցած է նաև մշակութային միջոցառումներով:
    
    

Սեմինարը կշարունակվի մինչև հունիսի 18-ը;


    

#Հայաստանի_ազգային_գրադարան
     #Տպագիր_արտադրանքի_վերականգնում
     #Հիշողության_կերպարանքները

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1457 | 0 | 0
Facebook