Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Էլ ինքնագյուտ քո մարմինն եմ ստեղծում

23:22, Среда, 16 Июня, 2021 года
Էլ ինքնագյուտ քո մարմինն եմ ստեղծում
    
Էլ ինքնագյուտ քո մարմինն եմ ստեղծում
Սիրափոշու անզուգական բուրմունքից,
Երկնավարդի շառագունած ատաղձում,
Նաև ոգու խելացնոր արբունքից։
Ապա սիրտս, սիրտս քեզ եմ փոխանցում,
Փարվում կրծքիդ, որ զարկերը ընկալեմ․․․
Անունս տուր, թե չէ ինձ էլ ես խաչում,
Որ մեղքերդ ամեն անգամ ես քավեմ։
Բաց եմ թողնում, չհանձնվես քո հերթին,
Դեռ ծեքծեքուն ինձնից պիտի հեռանաս,
Ներսդ նայիր, թեկուզ կյանքի շքերթին
Իմ պատկերով անամոթին մոռանաս։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
817 | 0 | 0
Facebook