Идет загрузка...
Сегодня:  Вторник, 23 Апреля, 2024 года

Статьи

Պատմությանը հայտնի առաջին ընտրակեղծարարությունը

19:40, Среда, 16 Июня, 2021 года
Պատմությանը հայտնի առաջին ընտրակեղծարարությունը

Սպանության ճանապարհով մոգերի, հատկապես ազգությամբ մար մոգ-թագավորի՝ Գաումատայի (սա հայտնի է նաև Սմերդիս, Մարդոս և Բարդիա անուններով) բռնապետությունից ազատված պարսիկների յոթ առաջնորդները նոր թագավոր ընտրելու շատ օրիգինալ եղանակ են փոխհամաձայնությամբ սահմանել: Նրանք որոշել են ու պայմանավորվել, որ թագավոր կդառնա նա, որի ձին արևածագին քաղաքից դուրս գալիս առաջինը կխրխնջա:

Թագավոր դառնալու հավակնորդներից մեկը եղել է Հյուստասպեսի որդի Դարեհը, ապագա Դարեհ Առաջին Մեծը (մ.թ.ա. 522 – 486 թթ.): Սա մի իմաստուն ձիապան է ունեցել, որից դժվար իրավիճակներում միշտ խուրհուրդ է հարցրել: Այս անգամ էլ նա դիմել է ձիապանի օգնությանը՝ ասելով. «Եթե որևէ իմաստուն միջոց գիտես, ապա այնպես արա, որ այդ մրցանակին ես արժանանամ»: Ձիապանը պատասխանել է. «Տեր իմ, եթե դրանով է որոշվելու քո թագավոր դառնալը կամ չդառնալը, ապա մի անհանգստացիր այդ մասին: Ես այդպիսի հնար ունեմ»:

«Եթե դու, իրոք, այդպիսի հնար գիտես, - ասել է Դարեհը, - ապա անհապաղ գործադրիր այն, քանի որ մեր մրցությունը պետք է տեղի ունենա վաղ առավոտյան»: Ձիապանն անմիջապես ձեռնամուխ է եղել է իր մտածած խարդախության նախապատրաստմանը: Նա գիշերը մատակ ձիերից մեկին, որը Դարեհի հովատակի առավելի սիրելին է եղել, քաղաքից դուրս է հանել և մի տեղից ամուր կապել է: Ապա նրա մոտ է տարել Դարեհի ձիուն և շատ անգամներ մատակի շուրջ պտտեցնելուց հետո վերջապես թույլ է տվել զուգավորվի դրա հետ:

Օրը լուսանալուն պես վեց պարսիկները, ըստ պայմանավորվածության, ձի հեծած հավաքվել են պայմանավորված տեղումեն: Երբ քաղաքից դուրս են եկել ու հասել են այն վայրը, որտեղ նախորդ գիշեր կապվել էր մատակ ձին, Դարեհի նժույգն առաջ է ընկել ու խրխնջացել է: Նույն պահին կայծակ է փայլել ու երկինքը որոտացել է:

Դարեհին տրված այս նշանները համարվել են նախախնամության կողմից կնախորոշված և, համաձայն պայմանավորվածության, պարսիկները հաստատել են Դարեհի ընտրությունը: Պարսից գահի մյուս վեց հավակնորդներն այդժամ իջել են իրենց ձիերից և Դարեհին երկրպագել են որպես իրենց տիրակալ:

Բայց Պարսկաստանում ուրիշներն էլ պատմել են, թե Դարեհի ձիապանը մատակ ձիու սեռական գործարանները շոշափելուց հետո ձեռքը պահել է իր անդրավարտիքի մեջ, և երբ արևը ծագել է ու նրանք պիտի ձի հեծած ընթանային առաջ, ձիապանը դուրս է քաշել իր ձեռքն ու այն մոտեցրել է Դարեհի ձիու քթածակերին: Ձին, առնելով մատակի սեռական օրգանի հոտը, փնչացել ու խրխնջացել է:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1904 | 0 | 0
Facebook