Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Գրող Մինաս Մարտիրոսյանը դիմել է հայ ժողովրդին

20:29, Понедельник, 14 Июня, 2021 года
Գրող Մինաս Մարտիրոսյանը դիմել է հայ ժողովրդին
     ՀՀՀԴ անդամ, գրող Մինաս Մարտիրոսյանը, այսօր Ֆեյսբուքի ուղիղ եթերի ընթացքում խոր մտահոգություն է հայտնել երկրում ստեղծված օրհասական դրության հետ կապված: ՀՀՀԴ անունից գրողը փոխանցել է, որ օդում կախված լուրեր կան, ըստ որոնց հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրակեղծարարություններ են լինելու և ներկայիս ձախողված իշխանությունները փորձ են անելու կեղծված ընտրությունների միջոցով վերարտադրվել և մնալ իշխանության: Գրողը փոխանցում է, որ նման սցենարի իրագործման պարագայում այլևս հնարավոր չի լինի փրկել հայոց պետականությունը: Շարունակելով իր խոսքը գրող Մինաս Մարտիրոսյանը կոչ է արել հայ ժողովրդին ակտիվ մասնակցություն ցուցաբերել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որպեսզի գործող կապիտուլյանտ իշխանությունները հնարավորություն չունենան գողանալ ընտրություններին չմասնակցած քաղաքացիների ձայները: Արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ ստեղծված կուսակցությունների թվի կտրուկ աճի հետ կապված ՀՀՀԴ անունից գրողը ասաց, որ այդ կուսակցությունների մեծ մասը ներկայիս իշխանությունների խամաճիկներն են, և ստեղծվել են բացառապես իրենց բաժին հասած քվեները իշխանություններին "պաս տալու" նպատակով: Մարտիրոսյանը կոչ արեց որևէ կուսակցությանը ձայն տալուց առաջ երկար մտածել և ուսումնասիրել տվյալ կուսակցության ստեղծման տարեթիվը և առհասարակ անցած ճանապարհը: Գրող Մինաս Մարտիրոսյանը նաև ասաց, որ ՀՀՀԴ-ն կանգնած է հայ ժողովրդի և հայոց պետականության մեջքին, և ավելացրեց, որ կոտրելու են ցանկանում մեկի ողնաշարը, ով կփորձի սուր քաշել հայոց պետականության վրա, անկախ նրանից այդ սուրը թավշյա է թե պողպատյա:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1478 | 0 | 0
Facebook