Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Դավիթ Սարգսյան: Փոքրիկ Դյուցազունը նոր հաղթանակ է գրանցել

21:46, Среда, 02 Июня, 2021 года
Դավիթ Սարգսյան: Փոքրիկ Դյուցազունը նոր հաղթանակ է գրանցել


     Սասունցի Դավիթի հերթական հզոր հաղթանակը:
    
     Հունիսի 1-ին, Գյումրիում` Վարդանանց հրապարակում 7-ամյա Դավիթը ցուցադրեց իր յուրահատուկ և արտասովոր ուժը։
    
     Վարդանանց հրապարակում արտասովոր ունակություններով օժտված պատանիները զարմացրեցին շրջապատող մարդկանց։ Շիրակի մարզի, Արթիկի շրջանի Վարդաքար գյուղից 7-ամյա Դավիթ Սարգսյանը աջ ձեռքով 46 մետր տեղաշարժեց իրար ամրացված, թվով երկու հատ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները` 2906 կգ քաշով։ Սակայն սա դեռ ամենը չէ։

Փոքրիկը ցուցադրեց ևս մեկ հնարք։ Այս անգամ մեկ մատով կատարեց նույն վարժությունը` ետ-ետ գնալով տեղաշարժելով 1453 կգ կշռող «Օպել» մակնիշի մեկ մեքենան` ընդհանուր 46 մետր։
     Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Շիրակի տարածաշրջանի պատասխանատու ներկայացուցիչ Արմեն Բադեյանը։ Նա ողջունեց փոքրիկներին ցուցաբերած արդյունքի համար և շնորհավորեց Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Բադեյանը շնորհակալություն հայտնեց փոքրիկներին, ինչպես նաև նրանց ծնողներին` նման սերունդ դաստիարակելու համար։
    
     Նշենք, որ ռեկորդը գրանցվեց ՀՀ «Դյուցազնագրքում» ։

Մի փոքր պատմենք Դավիթի անցած ուղու մասին. ով է, որտեղից է եկել և ուր է գնում:
     Լինելով ընդամենը 4 տարեկան, Դավիթ Աշոտի Սարգսյանը (ծնվ. 04/02/2014թ.) արդեն կրկնակի ռեկորդակիր էր և հասցրել էր դառնալ Համաշխարհային ռեկորդակիր և ստանալ համապատասխան հավաստագիր (CERIFICATE) 2018 թվականին:
     4 տարեկան հասակում նա կարողացավ հրել 1230 կգ քաշով մեքենան 30 մետր։ 2018 թվականին մասնակցել է Հանրային հեռուստաընկերության «Մեծ փոքրիկներ» նախագծին, ստացել վկայական և վաստակել Անհաղթ Դավիթ կոչումը։
     Առաջին ձեռքբերումը եղել է 2018 թվականի ամռանը, երբ Դավիթը երկու ձեռքերով հրել է 1000 կգ քաշով Օպել Աստրա մակնիշի ավտոմեքենան 35 մետր: Այս նվաճումը գրանցվել է ՀՀ Դյուցազնագրքում: Հաջորդը 2018 թվականի հոկտեմբերին նոր, ավելի բարձր ցուցիշ գրանցեց, դառնալով կրկնակի ռեկորդակիր և երկրորդ անգամ գրանցվեց Դյուցազնագրքում: 1160 կգ + մեկ ուղևոր 70 կգ քաշով, դարձյալ հրեց այս անգամ արդեն 30 մետր:
     Դավիթը նկարահանվել է Արթուր Ալեքսանյանին` Սպիտակ Արջին նվիրված ֆիլմում, մարմնավորելով գլխավոր հերոսի կերպարը փոքր հասակում։ Ի դեպ, Արթուրը նրան անվանում է «Новый Белый Медведь» .
     Հուսանք, իրականություն կդառնա:
     Դեռ երկու տարեկան հասակից, հայրը, նախկին մարզիկ Աշոտ Սարգսյանը, երեխայի հետ տանը զբաղվել է և կոփել մարմինը, 3 տարեկանից արդեն հաճախել է մասնագիտացված մարզումների։ Երազում է դառնալ մեծ ըմբշամարտիկ, ոսկե մեդալներ բերել աշխարհից և Հայաստանի դրոշը բարձրացնել աշխարհի բոլոր երկրներում:
     Երեխան շատ պատրաստված է, վճռական, տրամադրվող ու ոգևորվող։ Մեկ հանդիպումն Արթուրի հետ բավական էր, որ նա նոր ռեկորդ սահմանի;

Դավիթը ըմբշամարտում իրենից 5-6 տարի մեծ ըմբիշների հետ է մենամարտել և միշտ հաղթանակներ գրանցել:
     Մարզիչները՝ Խորեն Սուքիասյանը և Արմեն Մովսիսյանը ջանք ու եռանդ չեն խնայում Դավիթին մարզելու և ապագա չեմպիոն պատրաստելու համար: Ուրախանում և հպարտանում են նրա ամեն մի ձեռքբերումով ու հաղթանակով: Վստահ են՝ Դավիթը ժամանակին կդառնա «օլիմպիական չեմպիոն»:
     Դավիթին մինչ այս ոգևորել և հաղթանակների է մղել իր տատիկը` Մարինե Սարգսյանը, ում շնորհակալություն դեռ կհասցնի հայտնել ապագա օլիմպիական չեմպիոնը:
    
     Դավիթի մասին բազմաթիվ արձագանքներ են եղել տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներում:

Դավիթը իր երկու մարզիչների հետ
Դավիթը իր երկու մարզիչների հետ
Դավիթը և իր եղբայր Տիգրանը
Դավիթը և իր եղբայր Տիգրանը
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2071 | 0 | 0
Facebook