Идет загрузка...
Сегодня:  Пятница, 24 Сентября, 2021 года
Ինսթագրամ

Статьи

TESLA Powerwall 2-ը արդեն Հայաստանում է. այն ամենը, ինչ պետք է իմանալ ամենահայտնի էներգիայի կուտակիչի մասին

Hayarpi Nersisyan
Автор:
Hayarpi Nersisyan
10:42, Среда, 02 Июня, 2021 года
TESLA Powerwall 2-ը արդեն Հայաստանում է. այն ամենը, ինչ պետք է իմանալ ամենահայտնի էներգիայի կուտակիչի մասին
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Հավատարիմ մնալով մեր նպատակին՝ համաշխարհային լավագույն արևային սարքերը հասանելի դարձնել Հայաստանում, SOLARA ընկերությունը կրկին ներկայանում է բացառիկ նորույթներով:
     Աշխարհահռչակ Tesla Powerwall 2 ժամանակակից, հզոր ու մինիմալիստական դիզայնով ստեղծված արևային կուտակիչը արդեն Հայաստանում է: Այն ապահովում է տան կամ բիզնեսի էներգետիկ անկախությունը և դառնում հոսանքի աղբյուր նույնիսկ ամենաանսպասելի վթարային անջատումների ժամանակ:
     Tesla Powerwall 2 կուտակիչը, օրինակ, կարող է էներգիայով ապահովել 2 սենյականոց տունը ամբողջ օրվա ընթացքում:
     Այն ստեղծված է հատուկ մինիմալիստական դիզայնով, կոմպակտ է ու անվտանգ, ինչի շնորհիվ էլ հեշտությամբ կարող է տեղադրվել թե՜ տանը և թե՜ դրսում: Համակարգի հզորությունը մեծացնելու նպատակով կարելի է մի քանի կուտակիչ միավորել մեկ խմբում:
     2-րդ սերնդի Tesla Powerwall կուտակիչն ունի ներկառուցված փոխակերպիչ (ինվերտոր): Օրվա ընթացքում այն կուտակում է արևի անսպառ ու անվճար էներգիան և կիրառում երեկոյան:
     Tesla Powerwall 2-ը շահավետ ու հարմար տարբերակ է տան և փոքր ու միջին բիզնեսների համար: Այն ոչ միայն ապահովում է անսպառ էներգիայով և աշխատեցնում սարքերը վթարների ժամանակ, այլև պահպանում է բնությունը՝ զրոյի հասցնելով վտանգավոր արտանետումները:
    
    

Tesla Powerwall 2-ի առանձնահատկությունները.


     Անվտանգություն
     Շնորհիվ ժամանակակից դիզայնի՝ կուտակիչը անվտանգ է նույնիսկ երեխաների և ընտանի կենդանիների համար: Բարձր լարման մալուխներն ու լարերը դրսից բացակայում են:

Ճկունություն
     Կուտակիչը կարելի է տեղադրել ինչպես հատակին, այնպես էլ ամրացնել պատի վրա: Կուտակիչների մեկ խմբում կարելի է տեղադրել մինչև 9 Powerwall, ինչն էլ թույլ է տալիս ապահովել ամենատարբեր մեծության տների ու բիզնեսների էներգիան:

Հուսալիություն
     Կուտակիչի պատյանը պաշտպանված է փոշուց և խոնավությունից: Powerwall 2-ը ջերմա- և ջրակայուն է: Ջերմաստիճանը կարգավորող հատուկ համակարգը ապահովում է սարքի անխափան աշխատանքը ցանկացած եղանակային պայմաններում՝ −20 °С-ից +50 °С ջերմաստիճաններում:

Մոնիթորինգ
     Համակարգը հեռակառավարվող է: Սարքի աշխատանքի, կուտակած ու օգտագործած էներգիայի ամբողջ ինֆորմացիան կարելի է տեսնել հատուկ բջջային հավելվածով:
    
    
     Tesla Powerwall 2-ը ամբողջովին ավտոմատացված սարք է և չի պահանջում հատուկ տեխնիկական սպասարկում

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
| | |
525 | 0 | 0
Facebook