Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Ինչ էին գրում թերթերը Հայաստանի առաջին հանրապետության մասին 100 տարի առաջ

22:17, Вторник, 01 Июня, 2021 года
Ինչ էին գրում թերթերը Հայաստանի առաջին հանրապետության մասին 100 տարի առաջ
    
Ներկայացնենք Հայաստանի Առաջին Հանրապետության մասին մամուլի էջերում զետեղված որոշ նյութեր:
Թիֆլիսի «Մշակ» պարբերականի 1920 թ․օգոստոսի 1-ի թիվ 62-ում «Կոչ հայ ժողովրդին» վերտառությամբ հոդվածում կարդում ենք հետևյալը․ «Հայե՛ր․մեր դարաւոր փափագը, որի համար տասնեակ հայ սերունդներ արիւն թափեցին, իրականացաւ։ Այլևս երազ, անհասանելի տենչանք չէ Ազատ եւ Անկախ Հայաստանը։ Նա իրականութիւն է այսօր՝ ճանաչուած բոլոր ազգերի կողմից» ։ Սակայն Նոր Հայաստանը ներկայ պատերազմի ընթացքում ամենից շատ ենթարկուեց աւերածութեան․քաղաքներ, գիւղեր, ամբողջ գաւառներ ամայացան, Հայաստանի արգաւանդ դաշտերը արիւնով ներկուեցին, ժողովուրդը տնանկացաւ, նրա տնտեսութիւնը քայքայուեց։ Այժմ Հայաստանը կարիք ունի վերաշինութեան ամենամեծ աշխատանքի․ ամեն մի հայի սուրբ պարտականութիւնն է՝ ով ինչով կարող է, օգնութեան գալ մայր երկրինշինելու աւերածները․ շէնացնելու երկիրը, վերակենդանացնելու խաղաղ տնտեսական ու կուլտուրական գործունէութիւնը։ https://is.gd/Om0o1Y
Փարիզում տպագրված «Վերածնունդ» պարբերականի 1920 թ․հուլիսի 3-ի թիվ 26 համարում զետեղված է «Մայիս քսանըութի հանդէսը Կալկաթայի մէջ» խորագրով հոդվածը․Մայիս 28 ին, Հայ Հանրապետութեան տարեդարձին օրը Կալկաթայի հայոց եկեղեցիին մէջ տեղի ունեցած են պատարագ և գոհաբանական մաղթանքներ։ Հայոց եռագոյնը հանդիսաւորութեամբ օրհնած է աւագ քահանայ Ե․Յովհաննէսեանը։ Բոլոր ժողովուրդը ջերմեռանդութեամբ համբուրած է Հանրապետութեան այդ պանծալի խորհրդանիշը։ Որպէս փիւնիկ յարեաւ վերստին ի մոխրոց, ծնաւ և յոչնչէ ի գոյութիւն եկն Հանրապետութիւն Հայաստանի այլ թէ ե՞րբ արդեօք՝ յաւուրս մեծի ճգնաժամուն ազգիս և ի խառն և յաւէտ փոթորկալից ժամանակի աշխարհադղորդ պատերազմին՝ ոչ ուրուք օգնականութեամբ սակայն և ոչ իսկ աջակցութեամբ կամ ազդեցութեամբ հզօր Դաշնակցաց՝ այլ միայն ի շնորհս անմահ ջահից, անդուլ ճգանց և անհամեմատ զոհաբերութեանց անմահ Հայ հերոսաց, քաջարի և անձնուեր կամաւորաց և տօնելի նահատակացն Հայոց աշխարհի․․․Փառապանծ Դրօշն ազատութեան Հայոց ծածա-նեցաւ ի վերայ նուիրական և յաւէտ խորհրդաւոր լեռին Արարատայ՝ ի 28 աւուր Մայիսին, 1918 ամի կենարարին։ Կեցցէ՛ Մայր Հայաստանի երկամեայ Հանրապետութիւն․ կեցցէ՛ Սուրբ Էջմիածի․կեցցե՛ն ազգային գործիչք եւ դիւանագէտք․ կեցցէ՛ Հայ բանակ եւ կեցցե՛ն Հայ զինուորք եւ կեցցէ՛ բազմաչարչար՝ իսկ այժմ փրկեալ Ազգ Հայոց։
Եգիպտոսի «Արեւ» պարբերականի 1920 թ․հուլիսի 7-ի թիվ 25-ում ներկայացված է վերլուծական հոդված՝ «Հայաստանի դերը» վերնագրով։ Ստորեւ կը հրատարակենք թարգմանութիւնը այն հոյակապ ճառին զոր մեր մեծանուն բարեկամը, Տ․Միհրան Տամատեան, Ազգ․Պատուիրակութեան ներկայացուցիչի իր հանգամանքովը խօսած է Ատանայի Ազգ․Միութեան սրահին մէջ, Հայկական Անկախութեան Տարեդարձին օրը․նշվում է, որ ներկա էին դաշնակից տերությունների բազմաթիվ պաշտոնատար անձինք։ ․․․թուրքը յաղթանա՛կ կը գոչէր, կարծելով թէ այլեւս ճամ-բան բաց էր յաղթականօրէն յառաջանալու համար դէպի Անդրկովկաս և մինչև Գանգէսի ափերը, և իրականացնելու՝ համաթուրանեան իր մեծ երազը, ո՛վ խորհուրդներու խորհուրդ, հայը կը պօռար․ Չես կրնար անցնիլ։ Այսպէ՛ս կը ծնէր նոր Հայաստանը իր աճիւններէն, զարմացնելով և հիացնելով քաղաքակիրթ աշխարհը։ Զօրաւոր Հայաստան մը առաջին կարգի քաղաքական անհրաժեշտութիւն մըն է քաղաքակրթութեան և քրիստոնեայ աշխարհին, ինչպէս նաև եւրոպական ազգերուն իրական շահերուն համար։ Հայաստան պիտի ունենայ իր գեղեցիկ օրերը, իր շքեղութի՛ւնը, իր փա՛ռքը։ Կեցցէ՛ Հայաստան։
Նյութը պատրաստեց Գրադարանագիտության և տեղեկատու մատենագիտության ենթաբաժնի վարիչ Մհեր Ղազինյանը:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1481 | 0 | 0
Facebook