Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Ահավոր ոճրագործություն, որի դրդապատճառը սիրած աղջկա հետ ամուսնանալ ցանկացող երիտասարդի ծնողների անհամաձայնությունն է եղել

20:51, Вторник, 01 Июня, 2021 года
Ահավոր ոճրագործություն, որի դրդապատճառը սիրած աղջկա հետ ամուսնանալ ցանկացող երիտասարդի ծնողների անհամաձայնությունն է եղել

2001 թվականի հունիսի 1-ին սպանվել է Նեպալի թագավոր Բիրանդրա Բիր Բիքրամ Շահը՝ Շահ արքայատոհմի ամենանշանավոր ներկայացուցիչը: Նրան սպանել է իր հարազատ որդին՝ գահաժառանգ Դիպենդրան:

Ըստ պաշտոնական վարկածի՝ հունիսի 1-ի երեկոյան երկրի մայրաքաղաք Կատմանդուի արքայական պալատում տեղի ունեցած ընթրիքի սեղանի շուրջ Դիպենդրան կիսահարբած վիճակում վիճել է ծնողների հետ այն պատճառով, որ նրանք դեմ են եղել Նեպալի խորհրդարանի պատգամավորի դստեր՝ Դևիանի Ռանայի հետ նրա ամուսնությանը, որի հետ նա տասը տարի սիրային կապի մեջ է եղել: Ռանայի տոհմը, որը մի ամբողջ դար երկրի փաստական կառավարիչն է եղել ժառանգական վարչապետի կարգավիճակով, հանդիսացել է արքայական տոհմի ոխերիմ թշնամին: Վիճաբանությունից հետո հարբած Դիպենդրան գնացել է իր հարկաբաժին, զինվորական համազգեստ է հագել, վերադարձել է ճաշասրահ՝ ձեռքին «M-16» ինքնաձիգ հրացան, և 80 գնդակ է արձակել ընտանիքի անդամների վրա: Զոհվել են Բիրենդրա թագավորը, թագուհի Աշվարան, նրանց կրտսեր որդին՝ իշխան Նիրայան, դուստրը՝ իշխանուհի Շրուտին, թագավորի քույրերը՝ Շրադան, Շանտին ու նրա փեսացուն: Կոտորածն ավարտելով՝ Դիպենդրան դուրս է եկել պալատի հարակից պարտեզ, կրակել է իր քունքին, բայց չի մահացել: Քանի որ ըստ Նեպալի օրենսդրության հոր մահից հետո Դիպենդրան պիտի դառնար երկրի թագավոր, Նեպալի Պետական խորհուրդը նրա հորեղբայր Գյանենդրուին՝ սպանված թագավորի կրտսեր եղբորը, նշանակել է խնամակալ: Վերջինիս բախտն ուղղակի բերել էր, քանի որ այդ օրը չէր մասնակցել ընթրիքին:

Այս ողբերգությանը հաջորդող երեք օրերին Նեպալի պաշտոնական լրատվամիջոցները հաղորդել էին, թե Դիպենդրայի ձեռքում հրացանն ինքնաբերաբար է կրակել, և այդ հաղորդագրությունից հետո հազարավորները Կատմանդուի փողոցներ են դուրս եկել՝ պահանջելով հետաքննություն: Հունիսի 4-ին Դիպենդրան մահացել է, և Գյանենդրան Նեպալի թագավոր է հռչակվել: Դա բողոքի նոր գործողություննների ազդակ է ծառայել. բողոքող նեպալցիներն այն համոզմանն են եղել, թե Գյանենդրան իշխանությունը զավթելու համար Դիպենդրային հոգեմետ դեղեր է տվել, որոնց ազդեցությամբ նա գնդակահարել է իր հարազատներին:

Թագավոր հռչակվելուց հետո Գյանենդրան արձակել է կառավարությունը, երկրում արտակարգ դրություն է հայտարարել և ոստիկանական ուժերի օգնությամբ ճնշել է ցույցերը: 2005 թվականի փետրվարի 1-ին Գյանենդրան իրեն հռչակել է Նեպալի միանձնյա կառավարիչ, բայց բողոքի գործողությունները պարբերաբար շարունակվում են առ այսօր:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2022 | 0 | 0
Facebook