Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

«ՀԻՏԼԵ՛Ր, ՁԵՌՔԵՐԴ ՎԵՐ»

21:37, Суббота, 29 Мая, 2021 года
«ՀԻՏԼԵ՛Ր, ՁԵՌՔԵՐԴ ՎԵՐ»

Վերջերս հաճախ են մեզանից ոմանք մեզ մեղադրում, թե, բա, մի ժամանակ էլ մենք ենք ադրբեջանցիների հետ այսպես անմարդկային վարվել․ քշել ենք իրենց տներից, յոթ շրջան գրավել․․․

Մի նախագահ էլ ասում էր, որ անգամ սադիստաբար ենք վարվել՝ մեր հեռուստատեսությամբ ամեն օր ցուցադրելով Հայաստանի ընդլայնված քարտեզը․․․

Այն տպավորությունն է ստեղծվում, կարծես մինչ այդ չի եղել Սումգայիթ, որտեղ ադրբեջանցիները մեզ սպանել են մետաղյա ձողերով, պատուհաններից նետել ու փողոցում այրել։ Չի եղել Իրինա անունով աղջիկ, ում սրճարանում մերկացրել ու ենթարկել են ծաղր ու ծանակի։

Չի եղել Բաքու, որտեղ այդ ամենը կատարվել է ավելի մեծ մասշտաբով։

Ամիսներ շարունակ Ստեփանակերտը չի ռմբակոծվել, ու տեղի բնակչությունը ձմռան ցրտին չի ապրել մութ ու խոնավ նկուղներում։

Չի եղել Մատաղիս, որտեղ կրկնվել են 1915 թվականի ցեղասպանության աննկարագրելի ու աներևակայելի դեպքերը։

Ադրբեջանը չի ասել, որ ոչ մի պարագայում չի ճանաչի Արցախի անկախությունը․ որ դա մի քանի հազար տարի է՝ իրենցն է։

Մի խոսքով՝ իրենք իրենց համար եղել են տանը նստած, ու մեկ էլ․․․

Հետաքրքիր է․ իսկ ինչո՞ւ նույն մարդիկ չեն մեղադրում նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիա մտած զորքերին։

Իրենց տարածքներն ազատագրել էին, թող կանգնեին։ Ինչո՞ւ, Գերմանիայի ժողովրդին այդքան տառապանք պատճառելով, հասան Բեռլին։

Գերմանիայում քար-քարի վրա չէր մնացել։ Պատկերացնո՞ւմ եք այդ ժողովրդի տառապանքը․․․

Բայց այդ զորքերը Բեռլին մտնելո՛վ էլ չբավարարվեցին։ Ռեյխստագը ավերելո՛վ էլ չբավարարվեցին։ Մտան Հիտլերի բունկեր և այդ «խեղճ» մարդուն հասցրին ինքնասպանության․․․

Է՛, չէ՞ր լինի, որ նվագով, պարով հասնեին Գերմանիայի սահման, մադավարի բարևեին, ասեին․ «Հիտլե՛ր, ձեռքերդ վեր», ու նա էլ հանձնվեր, ստորագրեր կապիտուլյացիան․․․

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1766 | 0 | 0
Facebook