Идет загрузка...
Сегодня:  Вторник, 16 Апреля, 2024 года

Статьи

«Կռուտիտ լինող» այս թագավորը միշտ ջանացել է իր հպատակներին դուր գալ և ժամանակ առ ժամանակ իմաստուն մտքեր է հայտնել

19:49, Суббота, 29 Мая, 2021 года
«Կռուտիտ լինող» այս թագավորը միշտ ջանացել է իր հպատակներին դուր գալ և ժամանակ առ ժամանակ իմաստուն մտքեր է հայտնել

Աստված հռչակվելուց «համեստաբար» հրաժարված Անտիգոնոս Միակնանին տիրել է գրեթե ամբողջ Փոքր Ասիային:

Նա իրեն շատ հասարակ է պահել: Մի անգամ, տավղահարին լսելիս, սկսել է նրան բացատրել, թե ինչպես պետք է նվագել: Ի վերջո տավղահարը չի դիմացել ու ասել է. «Արքա, չեմ ուզում, որ դու երբևէ այնքան վատ վիճակում լինես, որ իմ գործն ինձանից լավ իմանաս»:
     Անտիգոնոսին հանդիմանել են այն բանի համար, որ ժողովրդից շատ մեծ հարկեր է հավաքում ու հավելել են, թե «Ալեքսանդրն այդպես չէր վարվում»: Իսկ նա «կռուտիտ է եղել» ՝ պատասխանելով. «Ալեքսանդրն Ասիայում հունձքն է հավաքել, իսկ ես նրա հետևից մնացած հասկիկներն եմ ընդամենը հավաքում»:

Երբ ցինիկ փիլիսոփա Փրասիլոսն (ցինիկ փիլիսոփաները շատ սակավապետ են եղել կամ սակավապետ են ձևացել) Անտիգոնոսից դրահմա է խնդրել, նա պատասխանել է. «Թագավորին պատիվ չի բերում այդքան փող տալը»: Փիլիսոփան ասել է. «Այդ դեպքում մեկ տաղանդ տուր»: Եվ «կռուտիտ լինող» արքան պատասխանել է. «Ցինիկին չի պատշաճում այդքան փող վերցնելը»:

Երբ այս թագավորի շրջապատի շողոքորթներից մեկը հայտարարել է, թե հիասքանչ ու արդար է այն ամենը, ինչ անում են թագավորները, նա պատասխանել է. «Բարբարոսների մոտ՝ այո՛, այդպես է, իսկ մեզ մոտ հիասքանչ է միայն հիասքանչը և արդար է միայն արդարը»:

Տեսնելով գնդակ խաղացող իր ռազմիկների մի խմբի, որոնք չէին հանել իրենց զրահներն ու սաղավարտները, նա ուրախացել է ու կարգադրել իր մոտ բերել նրանց հրամանատարներին՝ դրվատելու համար: Նրան զեկուցել են, թե հրամանատարները գինարբուքի մեջ են. Անտիգոնոսը գինի կոնծողներին պաշտոնանկ է արել և նրանց տեղում նշանակել է գնդակ խաղացող ռազմիկներին:

Բոլորը զարմացել են, որ ծերության շրջանում Անտիգոնոսը երկչոտորեն ու խղճմտանքով է կառավարել:

«Պատճառն այն է, - ասել է Անտիգոնոսը, - որ նախկինում ինձ իշխանություն էր պետք, իսկ հիմա ինձ փառք ու բարի անուն է հարկավոր»:

Անբարենպաստ եղանակի պատճառով Անտիգոնոսը ստիպված է եղել զորքին ճամբարել մի այնպիսի վայրում, որտեղ ուտելիքը նվազ է եղել: Ռազմիկներից ոմանք սկսել են Անտիգոնոսին բարձրաձայն հայհոյել՝ չիմանալով, որ նա իրենց վրանի կողքին է: Անտիգոնոսը գավազանով խփել է նրանց վրանին ու ասել է. «Եթե ուզում եք ինձ հայհոյել, ապա այստեղից հեռու գնացեք, այլապես կփոշմանեք»:

Անտիգոնոսի եղբորը մի անգամ դատարան են կանչել: Վերջինս պահանջել է, որ հարցաքննությունը դռնփակ լինի: «Ո՛չ, - ասել է Անտիգոնոսը, - թող հարցաքննությունը լինի հրապարակում և բոլորի ներկայությամբ, քանի որ մենք ոչ մի վատ բան չենք արել»:

Բանաստեղծ Անտագորոսն օձաձուկ է տապակելիս եղել: Մոտենալով նրան՝ Անտիգոնոսը հարցրել է. «Անտագորո՛ս, ի՞նչ ես կարծում, երբ Հոմերոսն Ագամեմնոնի սխրանքների մասին էր գրում, արդյո՞ք օձաձուկ էր տապակում»:

«Իսկ դու ի՞նչ կարծիքի ես, արքա՛, երբ Ագամեմնոնն այդ սխրանքներն էր գործում, արդյո՞ք հետաքրքրվում էր, թե ով է իր ճամբարում օձաձկներ տապակում»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2017 | 0 | 0
Facebook