Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

Միայն մեկ օր Գրատպության թանգարանում

09:37, Четверг, 27 Мая, 2021 года
Միայն մեկ օր Գրատպության թանգարանում
    
Հայ զորահրամանատար Անդրանիկ Օզանյանի անձնական իրերը բացառիկ ցուցադրությամբ կներկայացվեն Գրատպության թանգարանում։
Միայն մեկ օր, մայիսի 27-ին, ժամը 15։00-ին միջթանգարանային համագործակցության շրջանակներում «Զորավար Անդրանիկ» Ֆիդայական շարժման թանգարանից որոշ ցուցանմուշներ կցուցադրվեն Գրատպության թանգարանում։
Ցուցանմուշների մեջ կարևոր տեղ է զբաղեցնում 1907 թ.-ի «Աստվածաշունչը», որը զորավարը 1926թ. նվիրել է իր սանիկին՝ ծննդյան օրվա առթիվ: Ավետարանի վրա ընտանիքի կնքահայրը մակագրություն է թողել: Զորավարի մակագրությունը, սակայն, ժամանակին թաքցրել են։ Այդ էջի վրա թուղթ են սոսնձել, որը մինչ օրս բացել չեն կարողանում: Կտակարանը 2012թ.-ին թանգարանին է նվիրաբերել ընտանիքի հետնորդներից մեկը:
Ցուցադրվող իրերի շարքում է Անդրանիկի ծխամորճը, զինվորական կնիքը, նագանը, դաշույնը, հեռադիտակը և այլն։ Յուրաքանչյուր ցուցանմուշ ունի հետաքրքիր պատմություն։ Կցուցադրվեն նաև Զորավար Անդրանիկի ձեռագիր նամակները, գրությունները մի քանի ընտանեկան լուսանկարներ, որոնք դեռևս չեն հրապարակվել։
    
     Հայոց ցեղասպանության եւ հայերի տեղահանության ժամանակ Անդրանիկ Օզանյանը հայ գաղթականների խմբի էր ուղեկցում: Մի կին, ում գրկին փոքրիկ երեխա կար, դժվարությամբ էր քայլում: Զորավարը կնոջ գրկից վերցնում է փոքրիկին, նստեցնում իր ձիու վրա: Գաղթականներին ապահով տեղ հասցնելուց հետո նա խուրջինից մկրատ է հանում եւ տալիս այն կնոջը՝ ասելով, որ մկրատը դնի փոքրիկի բարձի տակ, ինչպես ժամանակին ընդունված էր անել շատ հայ ընտանիքներում:
    
     Անգլիայում բուժում ստանալիս Զորավար Անդրանիկն իր ծխամորճը, ի նշան երախտագիտության, նվիրել է բժշկին: Բժշկի ընտանիքը պահպանել է այն, իսկ Երեւան ծխամորճը հասել է ամերիկյան մի կազմակերպության շնորհիվ:
    
     Հովհաննես Թումանյանի մտերիմ ընկեր, քաղաքական գործիչ Դանուշ Շահվերդյանը ճաշի է հրավիրվում բանաստեղծի տանը, որտեղ հանդիպում է Անդրանիկ Օզանյանին: Նա նկատում է, որ զորավարի հանդեպ վերաբերմունքն առանձնակի է, նրան անգամ հատուկ ափսեով են ճաշը մատուցում: Օրեր անց Դանուշ Շահվերդյանը նորից է այցելում Թումանյանի տուն եւ բանաստեղծի դստերը խնդրում, որ իրեն հյուրասիրեն այն նույն ամփսեով, որով զորավարն էր ճաշում: Այդ օրը քաղաքական գործիչն իր հետ վերցնում է ափսեն ու պահում իր տանը: Տարիներ անց՝ 1995թ. ափսեն Շահվերդյանի ազգականուհին նվիրում է ֆիդայական շարժման թանգարանին:
    
     Նագանը Զորավար Անդրանիկը նվիրել է իր ընկերոջը՝ Պետրոս Հովհաննիսյանին: Տարիներ ի վեր ընտանիքը սրբորեն պահել է հայդուկապետի նվերը: Նագանը թանգարան է հասել Զորավարի ընկերոջ թոռան միջոցով:
    
     Ղարաքիլիսայի ճակատամարտի օրերին Զորավար Անդրանիկը մի քանի օր հանգրվանում է Հովհաննես Թումանյանի Դսեղի տանը: Զորավարը հսկում էր Դսեղի երկաթուղին: Գյուղի բնակիչները նրան դաշույն են նվիրում, որը պահպանվել է եւ հասել Ֆիդայական շարժման թանգարան:
    
     Ցուցադրությունը կներկայացնի «Զորավար Անդրանիկ» Ֆիդայական շարժման թանգարանի աշխատակիցը։
Հասցեն՝ Տերյան 72
     Մուտքը՝ ազատ
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1263 | 0 | 0
Facebook