Идет загрузка...
Сегодня:  Вторник, 16 Апреля, 2024 года

Статьи

Այսօր՝ համախոհ-զինակից, վաղը՝ թշնամի

16:27, Пятница, 21 Мая, 2021 года
Այսօր՝ համախոհ-զինակից, վաղը՝ թշնամի

1920 թվականի մայիսի 21-ին սպանվել է Մեքսիկայի Նախագահ Վենուստիանո Կարանսա դե լա Գարսան:

1920 թվականի գարնանը նախագահի նախկին կողմնակիցը՝ գեներալ Ալվարո Օբրեգոնը, զինված ապստամբություն է սկսել իր երբեմնի գաղափարակից ընկերոջ դեմ: Նախագահ Կարանսան մայրաքաղաք Մեխիկոյից գնացքով Վերակրուզ է փախել՝ իր հետ տանելով նաև պետական գանձարանը: Օբրեգոնի զորքերը, սակայն, փակել են գնացքի ճանապարհը և գրոհել են գնացքի վրա: Իր մի քանի կողմնակիցների հետ Կարանսան հասցրել է փախչել ու թաքնվել լեռներում: Հետո նա ապաստանել է Տլակսկալանտոնգո քաղաքի մերձակա մի գյուղում: Հենց այդ գյուղում էլ նրան մայիսի 21-ի գիշերը սպանել են քնած ժամանակ: Կարանսային սպանողը չի բացահայտվել:

Ըստ վարկածներից մեկի՝ նրան սպանել է յուրայինը՝ հասկանալով, որ պետական գանձարանը գնացքում թողած նախագահն այլևս ի վիճակի չի լինելու զինված դիմադրություն կազմակերպել:

Մեկ այլ վարկածի համաձայն՝ նախագահին սպանել է գյուղական կոմունայի ղեկավար Ռոդոլֆո Էրրերոն՝ հույս ունենալով Օբրեգոնի համակրանքին արժանանալ: Իշխանությունը զավթելուց հետո Օբրեգոնն Էրրերոյին դատի է տվել, բայց դատարանը վերջինիս արդարացրել է:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1746 | 0 | 0
Facebook