Идет загрузка...
Сегодня:  Среда, 23 Июня, 2021 года

Статьи

Ստալինը սրտանց խմել է Հիտլերի կենացը

23:30, Четверг, 06 Мая, 2021 года
Ստալինը սրտանց խմել է Հիտլերի կենացը

Իսկ ինչո՞վ է զբաղվել Մոլոտովը Բեռլինյան իր հանդիպումների ընթացքում: Նա քայլ առ քայլ քննարկման առարկա է դարձրել ստալինյան հանձնարարականները ու նաև արձանագրել է, որ ստալինյան առաջարկ-պահանջներին գերմանացիների դիվանագիտական պատասխանը շատ հաճախ «ոչ» է եղել: Այնուհետև գերմանացիների դիվանագիտական ազդանշանը հստակեցվել է՝ Հիտլերը չի մասնակցել «Կայզերհոֆ» հյուրանցում ընդունելությանը, չի մասնակցել նաև խորհրդային դեսպանատան ընդունելությանը: Հիտլերի բացակայությունը կտրուկ հակապատկերն է 1939 թվականի օգոստոսին և սեպտեմբերին Կրեմլում Ռիբենտրոպի ընդունելությանը: Այդ ընդունելություններին Ստալինը ոչ միայն մասնակցել է երկու ընթրիքներին, այլև դրանց ընթացքում Հիտլերի կենացն է խմել:

Հատված Ստալինի և Մոլատովի հետ Ռիբենտրոպի զրույցի սղագրությունից.

«Զրույցի ընթացքում պարոն Ստալինն անսպասելիորեն առաջարկեց խմել ֆյուրերի կենացը. «Ես գիտեմ, թե գերման ազգը որքան ուժգին է սիրում իր առաջնորդին, և այդ իսկ պատճառով ուզում եմ խմել նրա առողջության համար»:

Պարոն Մոլոտովը խմեց կայսերական արտաքին գործերի նախարարի ու դեսպան ֆոն Շուլենբուրգի կենացը:

Պարոնայք Մոլոտովն ու Ստալինը խմեցին նաև Չհարձակման պայմանագրի, գերմանա-ռուսական հարաբերություններում նոր դարաշրջանի ու գերման ազգի կենացը:

Հրաժեշտի ժամանակ պարոն Ստալինը հետևյալ խոսքերով դիմեց կայսերական արտաքին գործերի նախարարին.

«Խորհրդային կառավարությունը նոր դաշինքին շատ լրջորեն է վերաբերվում»: Նա պատվո խոսք է տալիս, որ Խորհրդային Միությունը երբեք չի դավաճանի իր գործընկերոջը»:

Քաղվածք Ստալինի և Մոլոտովի հետ ֆոն Ռիբենտրոպի՝ 1939 թվականի սեպտեմբերի 28-29-ին տեղի ունեցած զրույցի սղագրությունից.

«…Այն բանից հետո, երբ ժամը 17.40-ին զրույցն ավարտվեց, Ստալինը և Մոլոտովը պ-րն նախարարին և դեսպանին խնդրեցին իրենց հետ Կրեմլում ընթրել:

Ընթրիքը տրվեց Կրեմլյան պալատի հարևան դահլիճներում և ընթացավ շատ անբռնազբոս ու բարեկամական մթնոլորտում, որն առավել ջերմացավ այն բանից հետո, երբ տանտերերն ընթիրքի ընթացքում բազմաթիվ, այդ թվում շատ զվարճալի կենացներ բարձրաձայնեցին ներկա հյուրերից յուրաքանչյուրի պատվին: Առաջին կենացն հասցեագրված էր պ-րն նախարարին: Այն պարունակում էր «հաջողություն բերող» հյուրին վերաբերող ողջուն, և ավարտվեց Գերմանիայի, նրա ֆյուրերի պատվին «ուռա՛» բացականչությամբ…:

Երեկոյի ընթացքում պարոն Մոլոտովը նորից բաժակ բարձրացրեց պարոն նախարարի կենացը և հավելեց, թե Խորհրդային կառավարությունն առանձնահատուկ ուրախ է, որ հյուրընկալում է պարոն Ռիբենտրոպին, քանի որ այդ մարդը երբեք հենց այնպես չի ժամանում: Առաջին ժամանման ժամանակ նա չհարձակման մասին պայմանագիր կնքեց, այժմ նոր պայմանագիր է կնքվելու, որը կամրապնդի բարեկամությունն ու սահմանները երկու պետությունների միջև: Ժամում 650 կիլոմետր արագության տեմպը, որով գործում է պարոն Ռիբենտրոպը, Խորհրդային կառավարության անկեղծ հիացմունքն է հարուցում: Նրա էներգիան, նրա կամքի ուժը գրավականն են այն բանի, որ նրա իրականացրած գործը, Գերմանիայի հետ բարեկամական հարաբերությունների հաստատումը, կայուն կլինի…

…Դրանից հետո պարոն նախարարը Ստալինին հարցրեց, թե նա կարո՞ղ է ասել Անգլիայում տիրող վիճակի և Անգլիական կառավարության վարքի մասին: Ի պատասխան Ստալինը հետևյալն հայտարարեց. «Վերջերս Հալիֆաքսը պարոն Մայսկուն հրավիրել և հարցրել է, թե պատրա՞ստ է արդյոք խորհրդային կառավարությունը Անգլիայի հետ տնտեսական կամ այլ կարգի գործարքների: Մայսկին խորհրդային կառավարությունից ցուցում ստացավ դրականորեն վերաբերվել անգլիական այդ հարցմանը: Դրանով Խորհրդային կառավարությունը միայն մեկ նպատակ է հետապնդում՝ ժամանակ շահել և իմանալ, թե Անգլիան ինչ է խորհում Խորհրդային Միության նկատմամբ: Եթե գերմանական կառավարությունը անգլիական կառավարության հետ խորհրդային հանձնակատարի քննարկումների մասին ինչ-որ տեղեկություն է ստացել, ապա չպիտի անհանգստանա: Դրա տակ ոչ մի լուրջ բան չի թաքցված, և խորհրդային կառավարությունը չի պատրաստվում ինչ-որ մի կապի մեջ մտնել այնպիսի ժանգոտված պետությունների հետ, ինչպիսիք են Անգլիան, Ամերիկան և Ֆրանսիան: Չեմբեռլենը տխմար է, Դալադիեն՝ էլ ավելի տխմար»:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
| | |
489 | 0 | 0
Facebook
COMMENT.am