Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Ստալինի աշխարհակալական ախորժակը

23:06, Среда, 05 Мая, 2021 года
Ստալինի աշխարհակալական ախորժակը

Բեռլին մեկնող Մոլոտովին Ստալինը հետևյալ հանձնարարականներն է տվել.

1.Ուղևորության նպատակը

ա) տեղեկանալ՝ իրակա՞ն են արդյոք Գերմանիայի և Եռյակ դաշինքի մտադրությունները «Նոր Եվրոպա» -ի, ինչպես նաև «Արևելյան-ասիական տարածք» -ի կերտման ծրագիրն իրականացնելու գործում, «Նոր Եվրոպայի» և «Արևելյան Ասիայի» առանձին պետությունների սահմանները, դրանց բնույթը, կառուցվածքը և փոխհարաբերությունները, այդ ծրագրերի իրականացման փուլերն ու ժամկետները, ծայրահեղ դեպքում այդ ժամկետներից ամենամոտակաները, Եռյակ դաշինքին ուրիշ երկրների միանալու հեռանկարները, ԽՍՀՄ-ի տեղն այդ ծրագրերում ներկա պահին և հետագայում,

բ) նախապատրաստել Եվրոպայում, ինչպես նաև մերձակա և միջին Ասիայում ԽՍՀՄ-ի շահերի ոլորտի ուրվագիծը, շոշափել այդ մասին Գերմանիայի և Իտալիայի հետ համաձայնության հնարավորությունը, բայց այդ երկրների հետ բանակցությունների ներկա փուլում որևէ համաձայնություն չկնքել՝ նկատի առնելով այդ բանակցությունների շարունակումը Մոսկվայում, որտեղ առաջիկայում պետք է գա Ռիբենտրոպը:

2.Ելնելով նրանից, որ սովետա-գերմանական համաձայնությունը ԽՍՀՄ-ի և Գերմանիայի շահերի ոլորտների մասնակի սահմանազատումը հայտնի իրադարձություններով ավարտվել է (բացառությամբ Ֆինլանդիայի), բանակցություններում հասնել նրան, որ ԽՍՀՄ շահերի ոլորտի մեջ մտցվեն՝

ա) Ֆինլանդիան՝1939 թվականի սովետա-գերմանական համաձայնության հենքի վրա, որի կատարման համար Գերմանիան պարտավոր է վերացնել բոլոր դժվարություններն ու անորոշությունները (գերմանական զորքերի դուրսբերում, Ֆինլանդիայում ԽՍՀՄ շահերին վնասող բոլոր տեսակի քաղաքական ցույցերի դադարեցում),

բ) Դանուբը, Ծովային Դանուբի հատվածը՝ ընկ. Սոբոլևին տրված հանձնարարականներին համապատասխան,

ասել նաև մեր դժգոհության մասին, որ Գերմանիան չի խորհրդակցել ԽՍՀՄ-ի հետ Ռումինիա զորք մտցնելու և երաշխիքների մասին,

գ) Բուլղարիան՝ բանակցությունների գլխավոր հարցը պետք է լինի, Գերմանիայի և Իտալիայի հետ պայմանավորվածությամբ, ԽՍՀՄ շահերի ոլորտ մտցնելը՝ ԽՍՀՄ-ի կողմից Բուլղարիային տրվող երաշխիքների այն նույն հիմքով, ինչպես դա արել են Գերմանիան և Իտալիան Ռումինիայի նկատմամբ, այսինքն Բուլղարիա խորհրդային զորք մտցնելով,

դ) Թուրքիայի ու նրա ճակատագրի մասին հարցը չի կարող վճռվել առանց մեր մասնակցության, քանի որ մենք լուրջ շահեր ունենք Թուրքիայում,

ե) Ռումինիայի և Հունգարիայի հետագա ճակատագրի հարցը, որպես ԽՍՀՄ-ին սահմանակից երկրներ, մեզ շատ է հետաքրքրում, և մենք կուզենայինք, որ այդ մասին մեզ հետ պայմանավորվեին,

զ) Իրանի մասին հարցը չի կարող լուծվել առանց ԽՍՀՄ մասնակցության, քանի որ մենք այնտեղ լուրջ շահեր ունենք: Առանց անհրաժեշտության այդ մասին չխոսել,

է) Հունաստանի և Հարավսլավիայի վերաբերյալ մենք կուզենայինք իմանալ, թե «Առանցք» -ը ի՞նչ է մտադիր ձեռնարկել,

ը) Շվեդիայի հարցում ԽՍՀՄ-ը մնում է այն դիրքորոշմանը, որ այդ պետության չեզոքության պահպանումը բխում է ԽՍՀՄ-ի, Գերմանիայի շահերից: Գերմանիան մնո՞ւմ է նույն դիրքորոշմանը,

թ) որպես բալթյան պետություն ԽՍՀՄ-ին հետաքրքրում է նավերի ազատ անցումը խաղաղ և պատերազմական ժամանակ Փոքր և Մեծ Բալթիկներով, Էրեսունիով, Կատեգատով, Սկագերակով: Լավ կլիներ Դանուբի մասին խորհրդաժողովի օրինակով կազմակերպել խորհրդաժողով այդ հարցի վերաբերյալ շահագրգիռ երկրների մասնակցությամբ,

ժ) Շպիցբերգենում պետք է ապահովվի մեր ածխային կոնցեսիաների աշխատանքը:

3. «Գերմանիա- ճապոնիա տրանզիտը մեր հզոր դիրքն է» . ի՞նչը պետք է նկատի առնել:

4. Եթե հարցնեն Թուրքիայի հետ մեր հարաբերությունների մասին, ասել թուրքերին տված մեր պատասխանի մասին, մասնավորապես՝ մենք նրանց ասել ենք, թե ԽՍՀՄ-ի հետ փոխօգնության պայմանագրի բացակայությունը նրանց իրավունք չի տալիս ԽՍՀՄ-ից օգնություն պահանջել:

5. Եթե հարցնեն Անգլիայի հետ մեր հարաբերությունների մասին, ապա պատասխանել Ստալինի ամառանոցում մտքերի փոխանակության ոգով:

6. Ասել, որ մեզ հաղորդել են Ռուզվելտի միջոցով Անգլիային Գերմանիայի արած խաղաղության առաջարկների մասին: Դա համապատասխանո՞ւմ է իրականությանը և ինչպիսի՞ն է պատասխանը:

7. ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների վերաբերյալ հնարավոր հարցին պատասխանել, թե ԱՄՆ-ը նույնպես մեզ հարցնում է, թե կկարողանա՞նք արդյոք աջակցություն ցուցաբերել Թուրքիային և Իրանին, եթե նրանց վտանգ սպառնա: Մենք առայժմ չենք պատասխանել այդ հարցերին:

8. Հարցնել, թե որտեղ է, ըստ Եռյակ համաձայնության, «Արևելա-Ասիական տարածության» սահմանը:

9. Չինաստանի վերաբերյալ գաղտնի արձանագրության վերաբերյալ, որպես այդ արձանագրության կետերից մեկ, ասել Չինաստանի (Չան Կայշիի) համար պատվավոր խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին, որում ԽՍՀՄ-ը, գուցեև Գերմանիայի և Իտալիայի մասնակցությամբ, պատրաստ է միջնորդական պատասխանատվություն ստանձնել. ընդ որում մենք չենք առարկում, որ Ինդոնեզիան ճանաչվի Ճապոնիայի ազդեցության ոլորտ (Մանջոու Գոն մնում է Ճապոնիային):

10. Առաջարկել խաղաղասիրական ակցիա կատարել չորս պետությունների բաց հռչակագրի տեսքով (եթե պարզվի հիմնական բանակցությունների բարենպաստ ընթացքը. Բուլղարիա, Թուրքիա և ուրիշներ) Բրիտանական կայսրության (բացառության ենթամանդատային երկրների) պահպանման պայմաններով այն բոլոր տիրույթների հետ, որոնց Անգլիան այժմ տիրում է՝ Եվրոպայի գործերին չմիջամտելու և Ջիբլարթարից ու Եգիպտոսից անհապաղ հեռանալու, ինչպես նաև Գերմանիային անհապաղ իր նախկին գաղութները վերադարձնելու և Հնդկաստանին անհապաղ դոմինիոնի իրավունք տրամադրելու պայմանով:

11. Սովետա-ճապոնական հարաբերությունների հարցում մնալ Տատեկևին տված իմ պատասխանի շրջանակում:

12. Հարցնել Լեհաստանի ճակատագրի մասին՝ 1939 թվականի համաձայնության հիմքով:

13. Մերձբալթիկայում սեփականության փոխհատուցման մասին. մեկ տարում՝ 25 տոկոս, երեք տարում՝ 50 տոկոս (հավասար չափաբաժիններով):

14. Տնտեսական հարցերի մասին. բանակցությունների բավարար ընթացքի դեպքում՝ հացի մասին:

Մինչ Մոլոտովը կհասներ Բեռլին, Ստալինը հեռագրել է. «Հնդկաստանը, կարծում եմ, չափազանց շատ է, Հնդկաստանի մասին կետը ջնջել»:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1759 | 0 | 0
Facebook