Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

«Մենք գործ ունենք լիարժեք համակարգված պետական մեքենայի հետ և այդ մեքենան նոյեմբերի 10-ից հետո կանգ չի առել, այլ հակառակը նոր թափ է առել»․ադրբեջանագետ

Քնարիկ
Автор:
Քնարիկ
19:22, Вторник, 04 Мая, 2021 года
«Մենք գործ ունենք լիարժեք համակարգված պետական մեքենայի հետ և այդ մեքենան նոյեմբերի 10-ից հետո կանգ չի առել, այլ հակառակը նոր թափ է առել»․ադրբեջանագետ

Արցախյան երկրորդ պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունները մեկնաբանում և ներկայացնում էին թուրք-ադրբեջանական համատեղ ուժերի կենտրոնացումը, որի միջոցով էլ նաև իրականացվելու էր Թուրքիայի ցանկալի ներկայությունը տարածաշրջանում։Այս և այլ թեմաների շուրջ խոսել ենք ադրբեջանագետ, թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ։


    

-Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի և Ադրբեջանի ներքին տրամադրվածությունը պատերազմյան օրերին։

-Եթե խոսքը գնում է հասարակական ընկալումների մասին, հասարակության լայն խմբերի մասին, ապա պատկերը մոտավորապես նույնն է եղել երկու կողմերում էլ, որովհետև տարիներ ի վեր ինչ-որ մի տեղ էլ Արցախը կամ Ղարաբաղը սակրալիզացվել է մի կողմում որպես պաշտպանական դոկտրին, մյուս կողմում հակառակը որպես հարձակվողական դոկտրին և պատահական չէ, որ ըստ էության պատերազմի մեկնարկից անմիջապես հետո երկու կողմերում էլ տեղի ունեցավ հանրային մեծ մոբիլիզացիա և հետևաբար եթե գնահատելու լինենք, ապա կարող ենք ասել, որ հասարակական ընկալումները, նմանատիպ էին այն առումով, որ երկու կողմերն էլ պատրաստ էին պատերազմին տալ այն ամենը, ինչը անհրաժեշտ է հաղթանակի համար։


    

-Պատերազմյան շրջանում հայ հասարակության հիմնական ընկալումները տարածվում էին զիջելո՞ւ թե պայքարելո՞ւ շրջանակներում։

-Հիմնական ընկալումները տարածվում էին գերազանցապես պայքարելու շրջանակներում և դրան էր ուղղված հայկական պաշտոնական քարոզչությունը, որն էլ տարածվեց ողջ պատերազմի ընթացքում և խոշոր հաշվով նույն էր նաև հասարակության լայն շերտերի ընկալումները։Եթե խոսում ենք անհատական մեկ-երկու մոտեցման ձևավորման մասին, ապա զիջելու կարծրատիպը կար չլինել չէր կարող, դա մարգինալ մոտեցում է։Սակայն մեծամասամբ հասարակության, ինչպես նաև Սփյուռքի հայկական համայնքների քարոզչությունը և տրամադրվածությունը ուղղված էր դեպի հաղթանակի ձեռքբերում։


    

-Ո՞րն է Թուրքիայի դերն ու նպատակային առանձնահատկությունները արցախյան խնդրի շուրջ։

-Եթե շատ հակիրճ ձևակերպենք, ապա խնդիր էր դրված ռազմական կոնֆլիկտի միջոցով ամրապնդել Հարավային Կովկասում՝ Թուրքիայի աշխարհաքաղաքական ներկայությունը, դրա համար ստանալով նոր հիմքեր այդ թվում նաև դե յուրե, օրինակ այս պարագայում Արցախի տարածքում հիմնված թուրք-ռուսական համազգային համատեղ կենտրոնը ամրագրում էր, որ թուրքն այլևս ներկա է Հարավային Կովկասում, և ներկա է ռազմականապես․դա առաջին դեպքն է վերջին 100 տարիների ընթացքում ։Ինչ վերաբերում է այլ նպատակակետին, ապա կարող ենք ասել, որ խնդիր է դրված հասնել մի քանի ռազմաքաղաքական ծրագրային դրույթների իրականացմանը։Առաջին հերթին ստանալ Սյունիքի վրայով թուրքական միջանցք, ճանապարհատրանսպորտային ուղիներ և դրա շնորհիվ Թուրքիան վերածել տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում էներգետիկ և աշխարհաքաղաքական խոշորագույն հանգույցի, ինչը կարելի է ասել, որ այս պահին մասամբ իրականացվել է։


    

-Ինչի՞ն կարող է հասնել Թուրքիայի ձգալի ներկայությունն ու ամրապնդումը տարածաշրջանում։

-Կարող է հանգեցնել նոր ռազմական բախումների, քանի որ Հարավային Կովկասը համարվում է ռուսական ազդեցության գոտի, որտեղ ընթանում է մրցակցություն ռուսական և թուրքական ուժերի միջև։Կարող ենք ասել, որ Թուրքիայի նկրտումների ընդլայնումը կարող է հանգեցնել նոր խոշոր տարածաշրջանների բախման, այդ թվում և պատերազմի ձևաչափով, այն միշտ էլ իր հերթին հղի է այլ վտանգներով էլ չեմ խոսում, որ եթե Թուրքիային հաջողվի տարածաշրջանում հեգեմոն դոմինանտ ազդեցություն ձեռք բերել, ապա այդ պարագայում հայկական պետականության համար նոր սպառնալիքներ են առաջանում, որովհետև թուրքական աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հետաքրքրությունները կառուցված են քաղաքական բոլոր նախագծերում, քաղաքական տեսլականներում։Իրենց համար Հայաստանի պետականությունը դիտարկվում է, որպես խոչընդոտ, հետևաբար նաև պետք է ջանքեր թափել հայկական պետականության դիրքերը թուլացնելու և խոշոր հաշվով վերջում ըստ էության միայն ֆորմալ կառույց թողնելու ուղղությամբ։


    

-Հակահայկական քարոզչությունը կենտրոնացնո՞ւմ է թուրք-ադրբեջանական ուժերը ըստ Ձեզ։

-Հայաստանի հայության հանդեպ հակաքարոզչությունը, եթե նախկինում գերազանցապես իրականացվում էր Ադրբեջանի կողմից, ապա ներկայումս այն ընթանում է համակարգված Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, իսկ պատերազմի օրերին որոշ քարոզչական բաղադրիչներ, ոչ թե համատեղ շարքերով էր իրականացվում այլ ամբողջությամբ գտնվում էր թուրքական համակարգման տակ։Խոսքը վերաբերում է հատկապես ռազմաճակատի գծից արտահերթ և համալիր թողարկումների պատրաստման և հեռարձակման արտասահմանյան լսարանի մասին, դա ամբողջությամբ վերահսկվում են թուրքական պետական մի շարք ինստիտուտների կողմից։


    

-Ադրբեջանական քարոզչությունը հիմնականում, ի՞նչ խնդիրներ կարող է լուծել պատերազմյան շրջանում և դրանից հետո։

-Եթե խոսենք ներքին խնդրիների մասին, ապա հաջողվեց զսպել պանիկայի տարածման փորձ, որը նաև ձեռնարկվում էր հայկական կողմից։Այդ ամենը հաջողությամբ արձանագրեց ադրբեջանական կողմը և հաջողությամբ իրականացրեց իր հասարակության ներսում քարոզչությունը։Ըստ էության պանիկայի և մարտական տրամադրությունների տարածում չի արձանագրվել՝ էական նշանակություններ ունեցող տրամադրություններ։Ինչ վերաբերում է արտաքին լսարանին, ապա ադրբեջանական կողմին մասամբ հաջողվել է պատերազմի ընթացքում քողարկել իրենց կողմից ձեռնարկած պատերազմական հանցագործությունները, օրինակ Գյանջայի ռմբակոծությունից հետո միանգամից այնտեղ տարվեցին արտասահմանյան դիվանագիտական քարոզչությունների ներկայացուցիչները և նրանք շատ արագ դա տարածում էին հնարավոր բոլոր արտաքին հարթակներում՝ քողարկելով սեփական ոազմական հանցագործությունները։Վերջապես հայկական լսարանում, ցավոք սրտի, հայկական քարոզչական դաշտը աշխատում էր խրթին և դա բերում էր նրան, որ երբեմն Ադրբեջանը կարիք չուներ առանձնահատուկ քարոզչական գործունեություն ծավալելու․դա արդեն իսկ արվում էր ՀՀ-ի կողմից, իսկ որոշ դեպքերում հակաքարոզչությունը հնարավորություն էր տալիս տարածել անհրաժեշտ տրամադրությունները հայկական լսարանի վրա երբեմն նաև ուղղված ոչ թե ուղիղ մարտողականին, այլ կոչեր էին արվում, որ պետք է նվաճել նոր տարածքներ, որոնք ոչ մի կապ չունեին իրականության հետ, բայց հասարակությանը ինչ-որ առումով նախատրամադրում էին հաղթանակի, որը իրականում գոյություն չուներ․սա տեղի ունեցավ բացառապես այն բանի շնորհիվ, որ հայկական կողմից տեղեկատվական քաղաքականություն չի վարվել։


    
    

-Պատերազմյան շրջանում կարո՞ղ եք առանձնացնել առաջնային և երկրորդական նպատակները ադրբեջանական քարոզչության։

-Որպես առաջնային նպատակ կարող եմ առանձնացնել հակահայկական հարձակողական քարոզչություն տարածելը։Երկրորդական և երրորդական նպատակներ պետք է ընդգծեմ, նախ պարտողական տրամադրություններ տարածելը և դեզինֆորմացիայի միջոցով շեղել որոշում կայացողներին։Հավելեմ նաև, որ ադրբեջանական կողմը այս երեք ուղություններով էլ հաջողության հասավ։։


    

-Արդյո՞ք համակարգված էր պաշտոնական աղբյուրների կողմից տրվող տեղեկատվության հոսքերը։

-Ոչ, իհարկե համակարգված չէին և եբեմն ուշանում էին, իրար հակասում։Ինչպես օրինակ պատերազմի առաջին քսան օրերին պատերազմական իրավիճակի մասին ստույգ ինֆորմացիայի բացակայությունը շեղում էր տեղեկատվական հոսքերի գիծը և դաշտը լցնում օտար աղբյուրներով։


    

-Երբ երկիրը գտնվում է պատերազմական գոտում, ինչպե՞ս պետք է համակարգել հասարակությանը հասանելիք լրատվական հոսքը, որպեսզի չառաջանա տեղեկատվական վակուում։

-2015թ սկսվեց «Շանթ» զորավարժությունների ընթացքը, իսկ դա մի ամբողջ փաթեթ էր գործողությունների, ճանապարհային քարտեզների, ըստ որի պետությունը հնարավորություն ունեցավ աշխատել արտակարգ իրավիճակներում։Դա կլինի երկրաշարժ թե պատերազմ, կամ այլ սպառնալիք համաձայն այդ նմանատիպ ծրագրերի մենք հնարավորություն ենք ունենում համակարգել պետական բոլոր ինստիտուտների մասնավոր թևի հասարակական, կամավորական խմբերի աշխատանքը և ստանալ դրական արդյունք։Ցավոք սրտի այս անգամ ոչ միայն չէին օգտագործվել նախորդի մշակված նմանատիպ ձեռնարկները այլև չեն մշակվել նորերը, հետևաբար մենք ունեցել ենք ինչ-որ առումով ինքնաբուխ կամավորական և 21-րդ դարի տեղեկատվական հոսքերին ու սպառնալիքներին ոչ համապատասխան տեղեկատվական քաղաքականություն, որի արդյունքն էլ ինչպես տեսնում ենք դեռ բացասական է։


    

-Հասարակության ո՞ր խավերն են առավել թիրախավորվում ադրբեջանական քարոզչության կողմից։

-Բացարձակապես բոլոր խավերը, ի տարբերություն մեզ իրենք ունեն խիստ համակարգված անհրաժեշտ տեղեկատվական ազդեցություն, թիրախավորելով թե հայաստանյան և թե սփյուռքի հատվածի լսարանները, ընդ որում այդ լսարանների բոլոր շերտերը առանձին, այն մարդկանց ովքեր ապրում են սահմանամերձ շրջաններում և այդպես շարունակ։ Այս տեսանկյունից մենք փորձում ենք մեզ հետ աշխատող լիարժեք համակարգված պետական մեքենայի հետ և այդ մեքենան նոյեմբերի 10-ից հետո չի կանգ առել, այլ հակառակը նոր թափ է առել, նոր ձևաչափեր է ընդունել, այս պահին էլ դրանց որևէ հակադարձում ցավոք սրտի չկա։


    
Источник: mamul.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1179 | 0 | 0
Facebook