Идет загрузка...
Сегодня:  Среда, 23 Июня, 2021 года

Статьи

«Գերազանց կլիներ, եթե պատերազմի մասնակիցներին պատերազմից հետո պետական մակարդակով հոգեբաններ տրամադրվեին»

21:45, Понедельник, 03 Мая, 2021 года
«Գերազանց կլիներ, եթե պատերազմի մասնակիցներին պատերազմից հետո պետական մակարդակով հոգեբաններ տրամադրվեին»

Ավելի քան 7 ամիս է ինչ ավարտվել է պատերազմը, սակայն հասարակության լայն շրջանի մոտ շարունակվում է շոշափելի մնալ այն հետևանքները, որը թողեց պատերազմը։ Սթրեսային խանգարումներ, անհանգստություն, վախ այս ամենը արդյունքն է պատերազմի, որը հոգեբանները կապում են հետպատերազմյան համախտանիշով։ Թեմայի շուրջ զրուցել ենք հոգեբան Անուշ Կարապետյանի հետ։


    

-Հետպատերազմյան համախտանիշ, ինչպե՞ս է այն դրսևորվում և ովքե՞ր են գտնվում թիրախում։

-Հետպատերազմյան սինդրոմը դրևորվում է ինչպես հետտրավմատիկ սինդրոմը, պարզապես սպեցիֆիկ առանձնահատկություններով: Մարդու հոգեկանում բուռն հուզական ապրումներ են զայրույթ, հիասթափություն, ագրեսիա, հուսալքություն, ցավ, դեպրեսիա և այլն: Թիրախում գտնվում է ժողովուդը, բանակը, այն պետական այրերը, ովքեր ջանք չեն խնայել հաղթանակի հասնելու համար:


    

-Ե՞րբ է ի հայտ գալիս այն և hնրարավո՞ր է գաղտնի փուլում գտնվի խնդիրը այս դեպքում ի՞նչ նշաններ կարող են լինել:

-Հիմքը դրվում է պատերազմի ընթացքում, բայց արդեն բուն սինդրոմը ի հայտ է գալիս պատերազմից հետո, հատկապես, պարտության դեպքում: Անհատական մակարդակում կարող է նաև գաղտնի ընթանալ, և հետագայում, երբ դրսևորվի, արդեն բավական խորացած լինի, այդ պատճառով, հատկապես, պատերազմի մասնակիցների հանդեպ հարազատները առանձնահատուկ ուշադրություն պետք է ցուցաբերեն, հոգատար լինեն, սեր ու ջերմություն տան, եթե նկատում են, որ մեղքի զգացումի նշաններ կան՝ թող զրուցեն հետը, իսկ ավելի լավ է մասնագետի հետ աշխատի: Ընդհանրապես, գերազանց կլիներ, եթե բոլոր մասնակիցներին պատերազմից հետո պետական մակարդակով հոգեբաններ տրամադրվեին:


    

-Կանխարգելող մեթոդներ կա՞ն:

-Կանխարգելիչ մեթոդները, ինչպես արդեն նշեցի, հոգեբանական աջակցության տրամադրումն է, կարելի է նաև փոքրիկ հեգեթերապևտիկ խմբեր կազմել, որտեղ զինվորները կկիսվեն միմյանց հետ իրենց ապրումներով և կտեսնեն, որ մենակ չեն: Դա իրենց կօգնի ավելի արագ հաղթահարել հոգեբանական խնդիրները:


    

-Եթե արդեն ձեռք են բերել խնդիրը՝ ու՞մ պետք է դիմեն։

-Հոգեբանների, իսկ, եթե խնդիրն ավելի խորացված է՝ կարելի է միաժամանակ նաև նյարդաբանի կամ հոգեբուժի, որպեսզի, հարկ եղած դեպքում, դեղորայքային բուժում ստանա անձը:


    

-Կա՞ն հիվանդություններ կամ որոշակի վարքային փոփոխություններ, որ կարելի է սպասել հիմա:

-Մեծ կորուստներ ունեցած անձինք հնարավոր է՝ դեպրեսիայի մեջ հայտնվեն և չկարողանան ինքնուրույն դուրս գալ, ինչպես արդեն նշեցի, անհրաժեշտ է ուշադիր լինեն և արագ հոգեբանական աջակցության դիմեն:


    

-Շատերը դարձել են ավելի զգայուն, հուզական. սա նորմա՞լ երևույթ է, և ինչ կարող է անել մարդն այս պարագայում:

-Այո, նորմալ է, պարզապես եթե զգում է, որ իր ներքին հոգեբանական ռեսուրսները կբավականենցնեն խնդիրը հաղթահարելուն, թող ինքն իրեն ժամանակ տա, եթե զգում է, որ չի կարողանում՝ կրկին մնում է դիմել մասնագետի:


    

-Ինչպե՞ս հասկանալ՝ արդյոք ունեք հետտրավմատիկ սթրեսային խանգարում:

-Եթե անձը զգում է, որ հոգեբանորեն իրեն շատ վատ է զգում, ունի դեպրեսիվ տրամադրություն, մեծ ագրեսիա է զգում, տագնապներ է ունենում, կյանքից հեռանալու մտքեր, ապա պետքէ դիմել հոգեբույժի, ով հետազոտելուց հետո, առկայության դեպքում, դիագնոզ կդնի, այնուհետև համապատասխան կոմպլեքս բուժում կանցկացվի:


    

-Ինչպե՞ս հաղթահարել պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրները, ի՞նչ խորհուրդ կտաք։

-Ընդունել իրավիճակը, ընդունել պարտությունը, ընդունել սեփական թերություններն ու բացթողումները և շարունակել ապրել, զարգանալ ու զարգացնել սեփական երկիրը, որովհետև մեր յուրաքանչյուրից էլ շատ բան է կախված:


    

-Պատերազմական դրվագները անքնության պատճառ են դարձել և այս երևույթը միայն պատերազմի մասնակիցների մոտ չէ. ի՞նչ է պետք անել՝ համընդհանուր վիճակի կարգավորման համար։

-Համընդհանուր վիճակի կարգավորման համար հանընդհանուր քայլեր պետք է ձեռնարկվեն պետական մակարդակով, իսկ անհատի մակարդակով արդեն նշեցի, թե ինչ կարելի է անել:


    

-Մարդկանց մոտ կա վախի զգացողություն, որ պատերազմը չի ավարտվել և ամեն վայրկյան սպասում են նոր պատերազմի։ Այս մտքերից հնարավո՞ր է ձերբազատվել։ Ինչպիսի ելքային տեսակետ ունեք Դուք, կամ կառաջարկեիք, որը հասանելի կլինի հասարակության լայն շերտերի։

-Այո, կան նման վախեր, կան նման խոսակցություններ և մտավախություններ, իրականում պետք է ընդամենը հոգեբանորեն փորձել հնարավորինս տրամադրվել ցանկացած ընթացքի ու վերջաբանի, միևնույն ժամանակ, եթե մեզանից որևէ բան կախված է, ապա անենք հնարավորը, որ լավ վերջաբան լինի:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
| | |
432 | 0 | 0
Facebook
COMMENT.am